ՇՐՋԱՆԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
07.03.2013 10:37

  Փետրվարի 12-14-ը Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց 2012-2013 ուսումնական տարվա շրջանային օլիմպիադա: Նախօրոք ստեղծվել էր օլիմպիադայի աշխատանքները կանոնակարգող 9 հոգուց բաղկացած կազմկոմիտե և ուսուցիչներին տրվել էին համապատասխան հանձնարարականներ: Անցակցվեց օլիմպիադա հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, օտար լեզու, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա և առաջին անգամ ՆԶՊ և հայոց եկեղեցու պատմություն ուսումնական առարկաներից: Մասնակցում էին 266 աշակերտ: Առաջին օրը մասնակցեցին 59, երկրորդ օրը՝ 102, իսկ երրորդ օրը՝ 105 աշակերտ: Ողջունելի փաստ էր, որ առաջին անգամ ՆԶՊ ուսումնական առարկայից մասնակեցել են 32 աշակերտ: Վերահսկող ուսուցիչները բացատրելով առարկայական օլիմպիադաների անցկացման նպատակը՝ կարողանում էին աշակերտների մոտ ամրապնդել ինքնադրսևորման պահը: Նման օլիմպիադաների նպատակն է բացահայտել հատուկ կարողություններ ունեցող սովորողներին և նրանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել գիտելիքի նկատմամբ: Շրջանային օլիմպիադան անցավ անկողմնակալ և օբյեկտիվ մթնոլորտում: Աշակերտները կարողացան ինքնուրույն, առանց միջամտության կատարել իրենց առաջադրանքները, նրանց վերահսկում էին ոչ մասնագետ ուսուցիչներ: Կազմկոմիտեի արդյունքների ամփոփումից հետո, առավելագույն բալեր ստացած 46 աշակերտներ կմասնակցեն հանրապետական օլիմպիադային՝ հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, օտար լեզու, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ինֆորմատիկա, մաթեմատիկա և ՆԶՊ առարկաներից: Ինչպես միշտ, առաջատարների շարքում են Նորագյուղի, Խնապատի, իրենց ակտիվությամբ աչքի են ընկել նաև Ասկերանի, Այգեստանի, Շոշի, Պատարայի, Այգեստանի, Իվանյանի, Խաչմաչի, Խնածախի, Ավետարանոցի, Քռասնու աշակերտները: Օլիմպիադայի հանրապետական փուլը կտևի փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը:
  Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում կազմա-կերպվել է նաև շարադրությունների մրցույթ՝ նվիրված Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին: Լավագույն են ճանաչվել Խնածախ, Իվանյան, Այգեստան դպրոցների աշակերտուհիներ Լիդա Միրզոյանի, Մելինե Հայրապետյանի, Ցողիկ Բարսեղյանի շարադրությունները, որոնք կտպագրվեն §Բերդ¦ շրջանային թերթում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter