07.03.2013 13:57 |
§Եթե որևէ մեկը կարող էր կասկածել մինչև Սումգայիթը` սրանից հետո ոչ ոք բարոյական արդարացում չունի պնդելու՝ պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելությունը Ադրբեջանին¦. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարով Հայ ժողովուրդը փետրվարի 28-ը նշվում է որպես Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի, զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների օր: Ուստի այդ օրն
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, աշխատակազմի բաժինների վարիչների, աշխատողների և ասկերանցիների հետ այցելեցին հուշահամալիր, ուր հարգանքի տուրք մատուցեցին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացված հայահալած քաղաքականությանը զոհ գնացածների հիշատակին։ Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Քառորդ դար է անցել Սումգայիթյան ջարդերից։ Սակայն տարեց-տարի այդ սարսափազդու տեսարաններն ու հիշողությունները ուղեղն բթացնելու չափ ահագնանում են։ Այդ դժոխքից հրաշքով փրկվածներին մենք պարտավոր ենք սատարելու, իսկ անհայտ ճակատագրի արժանացածներին՝ ընդմիշտ հիշել։ - Ադրբեջանում դեռևս վաղուց էր հակահայկական ու հայահալած քարոզչություն և քաղաքականություն տարվում։ Այսօր մեզ համար շատ ցավալի է վերհիշել այն վայրագություններն ու անմարդկային արարքները, որոնց ենթարկվեցին Ադրբեջանի տարբեր քաղաքներում և գյուղերում բնակվող հայերը։ 1988 թվականի փետրվարի 22-ի նախօրոք կազմած պլանը չկարողանալով իրականացնել Ղարաբաղի հայերի նկատմամբ, գազազած ազերիներն այն իրագործեցին հայերի ձեռքով կառուցած հայաշատ Սումգայիթում,- նշեց Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։ Մեկ անգամ ևս դատապարտելով 1988-ի սումգայիթյան ջարդերը մենք հույս ունենք մեր արդար ձայնն ու պահանջը հասցնել միջազգային հանրությանը, որը մինչ օրս համարժեք գնահատական չի տվել այդ իրադարձություններին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|