Ալինա Հայրապետյան, Ասկերանի պետական արխիվի վարիչ
08.04.2013 15:30

  -Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Կինը պետք է լինի անչափ կանացի, որն իր մեջ ներառում է նրբություն, քնքշություն, հմայք:
-Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը:
-Հիշարժան պահեր շատ են եղել կապված երեխաների հետ, օրինակ, առաջին խոսքը, առաջին, քայլը, առաջին նվերը: Մի անգամ մանուշակների մի փոքրիկ փունջ ստացա իմ որդուց, նա ընդամենը յոթ տարեկան էր: Շատ ուրախացա, ասես նա մի ամբողջ գարուն նվիրեց ինձ: Ամեն անգամ այդ դրվագը վերապրելիս, սիրտս խլրտում է մայրական  սիրուց:
-Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ:
-Նվեր ստանալը միշտ էլ հաճելի է: Կյանքում գլխավորն ուշադրությունն է և անկախ արժեքից, ցանկացած նվեր ինձ համար յուրահատուկ է ու թանկ: Սիրում եմ անուշաբույր ծաղիկներ ստանալ:
-Ձեր ընտանիքում Մարտի 8-ը տարբերվո՞ւմ է մնացած օրերից:
-Իմ կարծիքով բոլոր հայկական ընտանիքներում էլ այդ օրը տարբերվում է մնացած
օրերից: Ամբողջ օրն իմ օջախում թևածում է խինդն ու ուրախությունը:
-Կանացի մնալու Ձեր գաղտնիքը:
-Մեծ տեղ եմ տալիս կնոջ արտաքին տեսքին և աշխատում եմ մշտապես երևալ կոկիկ և գեղեցիկ տեսքով: Միաժամանակ, երբ սիրում ու սիրված ես, դա նույնպես ակնհայտ է դարձնում քո կանացիությունը:
-Ո՞րն է հայ տղամարդու իդեալական կերպարը:
-Ազնվությունը, աշխատասիր-ությունն ու հայրենասիրությունը պետք է առաջնորդի իսկական հայ տղամարդուն: Այդ դեպքում նա կարող է լինել ընտանիքի և իր երկրի համար լիարժեք մարդ:
-Դժվա՞ր չէ համատեղել պետական աշխատանքը և մնալ օրինակելի տանտիկին:
-Իհարկե ոչ, մեկը մյուսին չի խանգարում, այլ լրացնում է: Պարզապես, հարկավոր է կամենալ լինել օրինակելի և պարտաճանաչ:
-Ձեր բարեմաղթանքները հայ կանանց:
-Հայ կանանց մաղթում եմ լինել մեծահոգի, կանացի և դժվարություններին նայել փոքր ինչ թեթևությամբ, քանի որ այս կյանքն այնքա՜ն կարճ է ու անցողիկ:

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter