08.04.2013 15:42 |
-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը: -Կինը նախ և առաջ պետք է լինի կիրթ և դաստիարակված, քնքուշ ու կանացի: -Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը: -Հիշում եմ, երբ մի անգամ Մարտի 8-ի առթիվ ամուսինս ինձ մեծ անակնկալ մատուցեց: Այնքան էի հաճելի զարմացած, որ առայսօր չեմ մոռանում իմ այդ օրվա բուռն ուրախությունը: Միաժամանակ չեմ ցանկանում մանրամասնել, քանզի կյանքիս այդ դրվագը սոսկ ինձ էր պատկանում: -Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ: -Ամենամեծ նվերը կնոջ համար իր ընտանիքի բարօրությունն է, առանց որի կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել: Սիրում եմ նաև իմ հարազատներից գեղեցիկ
ծաղկեփնջեր ստանալ: Ինքս էլ հաճախ նվերներ եմ անում՝ դրանով ուրախություն պատճառելով ինքս ինձ: -Ձեր ընտանիքում Մարտի 8-ը տարբերվո՞ւմ է մնացած օրերից: -Այդ օրն անպայման տոնական սեղան ենք բացում, հավաքվում հարազատներով, շնորհավորում միմյանց, նվերներ մատուցում: -Կանացի մնալու Ձեր գաղտնիքը: -Աշխատանքիս բերումով անընդհատ շփվում եմ մանուկների հետ և ամբողջ օրը խինդն ու ծիծաղն ուղեկցում են ինձ: Լինել ուրախ, գոհունակ. իմ կարծիքով հենց դրանից է, որ կինը կարող է կանացի լինել ու դրանով հիացնել իր հարազատներին: -Ո՞րն է հայ տղամարդու իդեալական կերպարը: -Տղամարդը պետք է լինի քաջ, հայրենասեր, պատվախնդիր: Նրա համար առաջնահերթը պետք է լինի ընտանիքին նվիրվելն ու նրա պատիվը բարձր պահելը: Միաժամանակ տղամարդու կողքին պարտավոր է լինել սիրող ու հավատարիմ կին, որն իր համբերատարությամբ ու նվիրումով կաջակցի իր ամուսնուն: -Դժվա՞ր չէ համատեղել աշխատանքը և մնալ օրինակելի տանտիկին: -Ցանկացած կին կամենում է իրեն արդարացնել ամեն մի բնագավառում: Իհարկե, լինում են դժվարություններ, սակայն կարողանում եմ հաղթահարել և լուծել իմ առջև ծառացած բոլոր խնդիրները: Այնքա՜ն եմ երջանկանում, որ ինձանից գոհ են մնում և՛ ընտանիքիս անդամները, և՛ գործընկերներս: -Ձեր բարեմաղթանքները հայ կանանց: -Կանանց մաղթում եմ երջանկություն, սեր ու բերկրանք: Թող միշտ ուրախությունն ուղեկցի նրանց ու ճակատագիրը մշտապես հաճելի անակնկալներ մատուցի ամենքին:
|