- Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։ - Կինը պետք է լինի խելացի, բարի, հանդուրժող, պարկեշտ ու առաքինի։ Փառաբանում եմ կնոջը, որի սերն արգելքներ չի ճանաչում, որի կրծքով կերակրվում է բովանդակ աշխարհը։ - Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։ - Կյանքիս ամենահիշարժան օրերն ուսունողական տարիներն էին։ Խորհրդային տարիներին ուսանողներին տանում էին հարևան գյուղեր բերք հավաքելու։ 2-րդ կուրսում էի։ Հերթական բամբակաքաղի ժամանակ Բեգում-սարով գյուղում էինք։ Ամեն օր դաշտ գնալիս մեր ուշադրությունը գրավում էր մի հատիկ կարմիր վարդ, որն աշնանային գեղեկցությամբ ու թարմությամբ գերում էր
անցորդներին։ Վարդի թփի մոտ տեսնելով կապած հսկա գամփռին՝ սարսափում էինք։ Վարդին հասնելն այնքան էլ հեշտ չէր։ Ու գտնվեց մեկը, ով ռիսկի դիմելով, շանը կերակրելով հասավ վարդին ու պոկեց այն։ Առավոտյան զարմացանք, որ վարդն այլևս թփին չէր։ ՙԱյդ երիտասարդ ասպետը 3-րդ կուրսի ուսանող Սլավիկ Միրզոյանն էր, ում հաջողվեց վարդով գերել ինձ։ Դրանով ամեն ինչ ասված էր՝ և՛ սեր, և՛ խոստովանություն...Ու որպես մի սուրբ մասունք այդ վարդն առասօր պահում եմ։ - Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։ - Չէի ասի, որ ընտանիքում կանանց միամսյակը տարբերվում է մնացած օրերից։ Երբ ընտանիքում տիրում է խաղաղություն, փոխադարձ հասկացություն ու հոգատարություն, ապա կլոր տարին կնոջ համար միամսյակ կլինի։ - Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ։ - Ինչ վերաբերում է նվեր ստանալուն, այն թող լինի անակնկալ։ - Ո՞րն է հայ տղամարդու Ձեր իդեալական կերպարը։ - Իրականում իդեալական ոչինչ չկա, բայց կա իրական հայ տղամարդուն վայել կերպար, որը յուրովի է բացահայտվում յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Անկեղծ ասաց տղամարդկանց մեջ ամենից շատ ինձ դուր է գալիս համարձակությունը։ Կյանքի դռները հաճախ շատ նեղ են լինում, որպեսզի կարողանաë հանուն ընտանիքի ճամփա բանալ։ Եվ ամենակարևորը գեղեկից հոգի ունենալն է։ - Դժվար չէ արդյոք համատեղել պետական աշխատանքը օրինակելի տանտիրուհի լինելու դժվարին գործին։ - Այսօրվա դրությամբ ցանկացած աշխատանք ինքնին կարևոր է և ունի իր ուրույն տեղն ու դերը հասարակության մեջ։ Եթե մարդ սիրում է իր աշխատանքը և անտարբեր չէ, ապա կարողանում է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Ես պատրաստ եմ ծառայելու իմ ժողովրդին ու պետությանը, քանզի բավականին եռանդուն եմ, և այդ սուրբ պարտականությունները կարողանում եմ համատեղել։ - Կանացի մնալու Ձեր գաղտնիքը։ - Կանացի մնալու գաղտնիքը պայմանավորված է մարդկային երջանկությամբ, ընտանիքի ամրությամբ ու ապրելակերպով։ - Ձեր բարեմաղթանքներն ու խորհուրդները հայ կանանց։ - Կանանց խորհուրդ կտայի միշտ լինել հմայիչ, գեղեցիկ, առաքինի։ Կյանքի ցանկացած պարագայում կարողանալ պահպանել հոգու հարստությունն ու կերպարի դրական արժանիքները։
|