Սուսաննա Մինասյան, Ասկերանի շրջանի վարչակազմի ընդհանուր բաժնի վարիչ
08.04.2013 15:58

    - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։  
 - Իմ համոզմամբ կինը պիտի խաղաղության աղավնի լինի ընտանիքում։ Գեղեցկության և սիրո խորհրդանիշ հանդիսանալով հանդերձ, լինի հպարտ ու առաքինի, հարգի ամուսնու, երեխաների և ընտանիքի բոլոր անդամների կարծիքը։
- Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։
- Անշուշտ, իհարկե տարբերվում է։ Երևի ամեն մի ընտանիք իր ավանդույթներն ունի, մեր ընտանիքում միամսյակը լի է անակնկալներով, որի համար անչափ գոհ ու շնորհակալ եմ։
- Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ։
- Իմ կյանքի ամենամեծ նվերներն իմ երեխաներն են, ինչ վերաբերում է ձեր հարցին՝ օծանելիք։
 - Դժվա՞ր չէ արդյոք համատեղել պետական աշխատանքը օրինակելի 
տանտիրուհի լինելու դժվարին գործին։
- Ցանկացած բնագավառում, լինի դա պետական թե սեփական, կարծում եմ կարևորը մարդու անձնական արժանիքներն ու աշխատանքի նկատմ³մբ վերաբերմունքն է։ Ինչ վերաբերում է օրինակելի տանտիրուհի լինելուն ու, բնականաբար, ընտանիքի հոգսերը հոգալուն, գտնում եմ, որ եթե ընտանիքի անդամները հասկանում և ընդունում են աշխատանքդ, աշխատանքի հետ կապված ոչ նորմավորված ընթացքը, ապա ամեն մի անցանկալի երևույթ կհաղթահարվի համատեղ ուժերով։ Ինչպես բոլոր կայանք, ես նույնպես ձգտում եմ և՛ տանը, և՛ աշխատանքում բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները։ Այս հարցում մեծ դեր ունեն իմ ընտանիքի անդամները։
- Ո՞րն է հայ տղամարդու Ձեր իդեալական կերպարը։
- Հայ տղամարդը պետք է լինի պարկեշտ, ընտանիքին նվիրված, գործունյա, ու նրա կյանքի կարևորագույն իմաստը պիտի լինի զավակապաշտությունն ու ծնողամեծարությունը։
- Կանացի մնալու Ձեր գաղտնիքը։
- Կանացի մնալու գաղտնիքն ի վերուստ տրված կնոջ համեստությունն ու բարությունն է։
- Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։
- Իմ կյանքի ամենահիշարժան դրվագն ու ամենաերանելի պահը որդուս վերադարձն է պարտադիր զինվորական ծառայությունից։
- Ձեր բարեմաղթանքներն ու խորհուրդները հայ կանանց։
 - Միամսյակի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին, ցանկանում նրանց օջախներին բարօրություն, առողջություն, մեծ երջանկություն, արժանավայել կյանք ու գարնանային տրամադրություն։ Խորհուրդ կտայի բոլոր կանանց այսուհետ լինել ավելի զուսպ, հեռատես և, կարևորը՝ ձեր մեջ դաստիրարակեք կայուն բնավորություն: Քայլ անելուց առաջ լավ մտածեք և հիշեք, որ միշտ գնահատվում է կանացի քնքշությունը, բարությունը, զսպվածությունը: 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter