ԿԻՆՆ Է ԲԱԶՈՒՄ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ |
08.04.2013 16:11 |
Հավերժական առեղծվածն այն չէ, որն ընդհանրապես պատասխան չունի,այլ այն, որի պատասխանն ամեն օր ուրիշ է։ Ստանիսլավ Լեց Կինը բնության ստեղծած ամենահմայիչ ու ամենաառեղծվածային էակն է։ Կնոջ առեղծվածը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ մարդկանության պատմության ընթացքում։ Նրա կերպարը գովերգվել է բոլոր դարերի երգիչների, բանաստեղծների կողմից։ Տարբեր դարերի իմաստունները փորձել են բացահայտել կնոջը, սակայն նա այնպես էլ մնացել է չբացահայտված, առեղծվածային... Ինչպես հին հնդիկներ են կարծում՝ կնոջն արարելիս աստված օգտագործել է լուսնի կլորությունը, օձի ճկունությունը, ուռենու նրբությունը, մայիսյան բզեզի թևերը, փետուրի թեթևությունը, աղավնու հայացքը, արևի ճառագայթները, գարնանային ամպի փափկությունը, քամու փոփոխականությունը, սիրամարգի սնափառությունը, ադամանդի կարծրությունը, վագրի դաժանությունը, կրակի ջերմությունը, ձկան սառնությունը, թութակի շատախոսությունը, կատվի անհավատարմությունն ու խորամանկությունը... |