ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ
07.05.2013 17:39

 Մարտիրոսվեց ազգս դաժան
Թուրքի ձեռքով նենգ, ցեղասպան
Աստված միայն հային փրկեց
Մոխիրներից նորից հառնեց…

Սոնա Արշունեցի
1915 թվականը մեր պատմության ամենատխուր և ողբերգական էջերից մեկն է: Այն հիշվում է ամեն տարի, աշխարհի ամեն մի ծայրում, ուր կա հայություն: Այն, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին, անհնարին է մոռանալ: Քանզի հնարավոր չէ մոռանալ Օսմանյան Թուրքիայում իրագործված հայության հանդեպ սահմռկեցուցիչ սպանդի մասին: Ահարկու այդ օրերից անցել են

98 տարիներ…
  Թեկուզ դարեր էլ անցնեն, միևնույն է թուրք գազանը պետք է պատասխան տա իր իրագործած ոճրագործությունների համար: Ոճրագործություններ, որ ցնցել են ամբողջ երկրագունդը և բողոքի ալիքներ բարձրացրել ամենուր: Առայսօր համայն հայությունը չի լռում և չի էլ լռելու: Քանզի քաղաքակիրթ ազգ լինելով՝ համոզված ենք, որ աշխարհի քաղաքակիրթ պետությունները կճանաչեն Հայոց մեծ եղեռնը և Թուրքիան կտա իր պատասխանն աշխարհի առջև: Ներում չունի նա, ով ցանկանում էր վերացնել հայ ազգը, նրա դարերի պատմությունը:
Ապրիլի 23-ին Հայոց մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ասկերանի միջնակարգ դպրոցում, որին մասնակցում էին Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, §Ասկերանի äº թանգարան¦-ի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը, §Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն¦ ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները:
Դպրոցի դահլիճը մեծ ուժ և խորհուրդ էր ներշնչում: Պատերին փակցված էին Հայոց մեծ Եղեռնը ճանաչած երկրների անունները, անմար կրակի մոտ, ի հիշատակ զոհերի, ծաղիկներ էին դրված:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Հայրիյանը: Նա կարևորելով օրվա միջոցառումը՝ նշեց.
  -Մեծ ºղեռնն առաջին համաշխարհային պատերազմի ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության և բնաջնջման պետական քաղաքականությունն է: Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է՝ ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ և շարժական գույքը: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացավ 3 փուլով: 
Բանակ զորակոչված 18-ից 45 տարեկան 60 հազար հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել են և 1915թ. փետրվարին Էնվերի հրամանով՝ ոչնչացվել: Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայության կազմակերպող ուժի ձերբակալումն ու ոչնչացումն էր: Նրանց թվում էին Կոմիտասը, Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Սիամանթոն և շատ ուրիշներ: Երրորդ փուլում սկսվել է տասնյակ հազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի տեղահանությունը: Չնայած օրհասական ծանր դրությանը՝ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանման: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում, Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Մուսա լեռան վրա և այլ վայրերում: Այսօր մեր պարտքն է հիշել հայ ժողովրդի անցյալը, պահանջել հատուցում՝ կատարված ոճրագործությունների համար: 
Դահլիճի քար լռության մեջ, ուր լսվում էր յուրաքանչյուրի սրտի զարկը, ուր ամեն ոք ցավում էր Հայոց Եղեռնի անմեղ զոհերի համար։ Ապա դպրոցա-կանները ներկայացրեցին հատվածներ Պարույր Սևակի §Անլռելի Զանգակատուն¦ պոեմից: Պոեմ, որն ամբողջովին ներկայացնում է հայերի կոտորածն ու նրանց ապրումները: Ճակատագրական այդ օրերին անգամ հայը չկորցրեց իր արժանավայել կեցվածքը: Ինքնապաշտպանվեց և հայ մնաց: Գերադասեց մեռնել, սակայն չուրանալ իր հավատը: Աշակերտներն այնպիսի՜ կսկիծով էին արտասանում, այնքա՜ն նկատելի հույզեր կային նրանց աչքերի մեջ… Երեխաները մեկ առ մեկ հիշեցին այն հայ վրիժառուներին, որոնք սպանեցին ցեղասպաններին. Սողոմոն Թեհլերյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Արտաշես Գևորգյան, Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան, Հակոբ Մելքումով, Արմեն Գարո, Շահան Նաթալի, Միսաք Թորլաքյան, Ստեփան Ծաղիկյան: Ահա այն մարդիկ, որոնց երախտապարտ է հայ ժողովուրդը:
Միջոցառմանն ավելի մեծ իմաստ տվեց Եղեռնը ներկայացնող տեսաֆիլմը: Աշակերտները դիտելով սրտակեղեք դրվագները՝ վրեժխնդրությամբ էին լցվում թուրքերի հանդեպ և մտածում՝ ինչպես կարող են քաղաքակիրթ երկրները չքննադատել դահիճներին, չճանաչել ցեղասպանությունը:
Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն իր խոսքում նշեց.
  - Այն, որ երեխաները սրտի ցավ զգալով հանդես եկան, միանգամայն հուզեց բոլորիս, ճմլեց սրտներս: Կարևոր է այն հանգամանքը, որ նրանք բարձրաձայնեցին պահանջատիրության մասին և գիտակցում են, որ պետք է արդարություն պահանջել, հետ վերադարձնել մեր հողերը: Եղեռնի զոհերի հիշատակը հարգելով՝ մենք պարտավոր ենք պահանջատեր դառնալ: Շուտով կլարանա ցեղասպանության 100-ամյակը: Ցանկանում եմ հավատալ, որ աշխարհը որևէ քայլ կձեռնարկի, կհասկանա հայ ազգի ցավը: Միաժամանակ շեշտում եմ, որ լացով հարց չի վճռվի, հարկավոր է բռունցքվել ու գնալ մինչև վերջ: Դուք այն երջանիկ սերունդն եք, որ դպրոցում ուսումնասիրում եք հայոց պատմությունը, իրազեկվում եք իրականությանը: Այսօրվա միջոցառումն առհավատչյան է նրա, որ մեր ուսուցիչները տանում են ճիշտ և հայեցի դաստիարակություն, մատաղ սերնդի մոտ զարգացնում են ազգասիրությունն ու պատվասիրությունը: Կոչ եմ անում բոլորիս լինել միասնական և գիտակցել, որ թուրքը միշտ կմնա թուրք ու նրան միայն սրով պետք է դիմավորել:
Դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ փաստեց.
  -Նման միջոցառումներն անհրաժեշտ են մատաղ սերնդի համար, որոնք պետք է հասկանան, որ ամբողջ աշխարհում միայն հայն է, որ ունի ընդգծված թշնամի: Այսօր աշխարհի տարբեր երկրներում քննարկվում է հայոց ցեղասպանության հարցը, որը թուրքը ծրագրել էր պետական մակարդակով: Դրված էր մի ամբողջ ազգի բնաջնջման, ֆիզիկական, հոգևոր և մշակութային ոչնչացման հարցը: Այդ անհերքելի փաստն առայսօր չի ընդունում Թուրքիայի կառավարությունը, որին հետևելով իրականության դեմ իրենց աչքերն են փակում նաև աշխարհի պետությունների մեծ մասը: Սակայն, մենք՝ հայերս, պարտավոր ենք մեր խոսքը բարձրացնել ու երբեք չզիջել թշնամուն: Այսօրվա միջոցառումն ազդեցիկ էր ու հավուր պատշաճի կազմակերպված: Ինչ խոսք, պատմության ուսուցչուհի Գայանե Հայրիյանի գործադրած ջանքն արժանի է գնահատանքի: Իրոք, օրվա խորհուրդն արժևորված է: 
Հիրավի, հայոց պատմության դառն էջերից ամենսոսկալին 20-րդ դարեսկզբի ոճրագործությունն էր, որի արդյունքում զոհվեց միլիոն ու կես անմեղ մարդ՝ իրենց հետևից թողնելով միլիոն ու կես խեղված ճակատագրեր, անավարտ ճանապարհներ, խորտակված հույսեր, ավերված վանքեր ու օջախներ:
Արդարև, մենք ունենք վրեժի պատճառ և ասելիք աշխարհին ու համայն մարդկությանը:
Մենք պահանջատեր ենք…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter