ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ §ԲԱԽՈՒՄ¦… |
02.06.2013 18:28 |
Տորոնտոյի հայ համայնքի ատենապետ` Մկրտիչ Մկրտչյանի ներկայությունից: Նրա ավանդը մեծ է դպրոցական նոր շենքի կառուցումից մինչև կահավորում, դպրոցական համազգեստից մինչև մարզականի ձեռք բերում: Մ. Մկրտչյանը լավագույնը մաղթեց շրջանավարտներին, նրանց խորհուրդ տալով, որ լավ կյանք փնտրեն միայն հայրենիքում. «Ճակատագրի հեգնանքով մենք հայտնվել ենք օտար ափերում, բայց մեր մտքի, սրտի ամեն մի թռիչքը մեզ Հայաստան է բերում, և այն, որ մենք հեռվից հեռու փորձում ենք մեր միջոցներով օգնել` դա մեր մխիթարությունն է, մեր հոգու թեթևությունը»: Վերջում նա հայրենասիրության ոգով համակված սկսեց արտասանել Վ. Օվյանից մի քառատող`ոգեշնչելով և ոգեկոչելով ներկաներին: Վերջին 6-7 տարիների անխախտ ավանդույթն էլ եռապատկեց դահլիճի ոգևորությունը. ներկա էին դպրոցի նախկին 40-50 տարվա շրջանավարտները: Ավանդույթի հիմքը դրել է գյուղի երախտավոր զավակ, դպրոցի նախկին շրջանավարտ Միքայել Սաֆարյանը: Եվ այդ հիմքի ամրությունն ամեն տարի դպրոցի հարկի տակ է հավաքում տարբեր վայրերում հաստատված իր զավակներին: 50 տարվա շրջանավարտ` Նյուտոն Չիլինգարյանը այս §Վերջին զանգ¦ -ին եկել է Հայաստանից: Իր խոսքում մեծ ոգևորությամբ և ուրախությամբ էր խոսում բարի ավանդույթի, դպրոցի բարեկարգ տեսքի, տնօրենի և ուսուցչական կոլեկտիվի ջերմ վերաբերմունքի մասին: Սրտի խոսքով հանդես եկավ նաև 40 տարվա շրջանավարտ` Անդրեաս Մարգարյանը: Երկուսն էլ ափսոսանքով և ջերմությամբ էին պատմում իրենց նախկին աշակերտական կյանքի, չարաճճիությունների, նվաճումների և բաց թողածի մասին: Շրջանավարտները մեծ ոգևորությամբ ավագ սերնդին մատուցեցին համագյուղացի Սուրեն Բաբայանի գրած քառյակները, որոնք համեմված էին խորը պատմությամբ և թեթև հումորով: Նույնքան ոգևորիչ էին նաև դասղեկի տիպիկ բնութագրականները` պատանի շրջանավարտներին: Շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր միայն թե առաջինի դեպքում իշխի անկեղծությունը, երկրորդի դեպքում` պատասխանատվության զգացումը, քանի որ դպրոցը ոչինչ չի խնայել գիտելիքների կրկնապատկման և պարզապես լավ «մարդ» դաստիարակելու գործում: Վերջում դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը հանդիսավեր պայմաններում հանձնեց շրջանավարտների ավարտական հավաքանկարները: Դպրոցական այս ճամփաբաժանն իր հերթին ավետում է սեփական քայլերի համար պատասխանատու լինելը և պատանեկան հասունության սկիզբը: Այդ ճանապարհը մեկին կտանի ԲՈՒՀ, մյուսին արհեստանոց, երրորդին բանակ, չորրորդին պարզապես տուն: Բայց այդ կյանքի ապագա քննությունները նույնքան կարևոր են լինելու, որքան ներկայի պետական միասնականներն ու ավարտականները: Հաջողություն մաղթենք նրանց երկու դեպքում էլ:
Մարիամ Սաֆարյան ԱրՊՀ լրագրություն 3-րդ կուրս
|