Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց 2010-2011 ուս.տարին: Մարզադպրոցում գործում է 18 մարզական խումբ 250 սովորողներով, որից 2-ը` սեղանի թենիսը եւ ըմբշամարտը շրջկենտրոնում, իսկ մնացած խմբերը շրջանի Խաչեն, Խնապատ, Նորագյուղ, Շոշ, Այգեստան, Ավետարանոց, Ակնաղբյուր, Իվանյան համայնքներում:
Հաշվի առնելով դպրոցականների նախասիրությունները եւ համայնքներում առկա մարզական հնարավորությունները` խմբերը բաշխվում են հետևյալ կերպ. Այգեստան-վոլեյբոլ, բասկետբոլ Խնապատ-բասկետբոլ, ուժային ծանրամարտ Նորագյուղ-վոլեյբոլ, ֆուտբոլ Ավետարանոց-բասկետբոլ Ակնաղբյուր-վոլեյբոլ Իվանյան-ֆուտբոլ, հանդբոլ Խաչեն-սեղանի թենիս Շոշ-թեքվանդո 2010-2011 ուս.տարում դպրոցը կազմակերպել է թվով 27 մարզական ընկերական հանդիպումներ ներդպրոցական խմբերի եւ այլ թիմերի հետ:Թե՜ շրջանային եւ թե՜ հանրապետական մարզական առաջնություններին մասնակից թիմերի հիմնական կորիզը մարզադպրոցի սաներ են: Վոլեյբոլի աղջիկների հանրապետական առաջնությունում Այգեստանի թիմը վերջին երեք տարիներին զբաղեցրել է երկրորդ տեղը, Խաչենի տղաների թիմը` առաջին տեղը: Նորագյուղի ֆուտբոլի թիմը նույնպես հանրապետական առաջնություններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն եւ զբաղեցնում մրցանակային տեղեր: Խնապատի բասկետբոլի տղաների եւ աղջիկների թիմերը նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետական առաջնություններին եւ գրավել մրցանակային տեղեր: Նույն համայնքում տեղակայված ծանրամարտի ակումբի անդամները եւ մարզիկները, հանրապետական առաջնություններում գրավելով առաջին տեղերը, իրավունք նվաճեցին մասնակցելու նաև ՀՀ-ի նույնանուն մրցումներին: Նրանցից Ն.Մելքումյանը, Մ.Գասպարյանը լրացրել են ՀՀ սպորտի վարպետի նորմաները: Յուրաքանչյուր տարվա կտրվածքով ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի ընդհանրացրած ցուցանիշներով Ասկերանի շրջանը հանրապետությունում վերջին երկու տարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ստեփանակերտին: Չնայած բազմաթիվ հաջողություններին, ոլորտում առկա են որոշ բացթողումներ, որոնց ուղղությամբ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Զգացվում է նաև մարզիչ-մասնագետ կադրային պահանջարկ, իսկ որոշ խմբերի ղեկավարներ ենթակա են վերապատրաստման դասընթացների: Մարզադպրոցի պատասխանատուները եւ տնօրինությունը պատրաստ են սաների մարզական դաստիարակությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու, քանզի մատաղ սերնդի համար անչափ կարևոր է ֆիզիկական պատրաստությունը: Այսօր այն ավելի հեշտ է կազմակերպել, քանի-որ Ասկերանն ունի իր երազած մարզադաշտը, որտեղ էլ հետագայում կկազմակերպվեն ցանկացած շրջանային միջոցառում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|