ЭРИК БАБАЯН: КАЖДЫЙ АРМЯНИН В ДОЛГУ ПЕРЕД АРЦАХОМ | ԷՐԻԿ ԲԱԲԱՅԱՆ. ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆԴԵՊ
12.07.2011 17:52

Արմատներով արցախցի Էրիկ Բաբայանը ծնվել է Ուզբեկստանի Կոկանդ քաղաքում: Հետագայում տեղափոխվելով Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաք` հիմնավորվել է այդտեղ, որտեղ էլ հիմա ապրում է, զբաղվելով գործարարությամբ:
Հինգ տարի առաջ Է. Բաբայանը մի միջոցառման մասնակցելու նպատակով եկել էր հայրենի Արցախ` ծնողների ծննդավայր Վարդաձոր գյուղ: Առաջին իսկ այցելությունը նրա մեջ անմնացորդ սեր էր արթնացրել նախնյաց հողի հանդեպ` ներարկելով նաեւ այս երկրամասի նկատմամբ պարտքի խորը զգացում:
Հերթական այցելությունն  Արցախ այս տարվա հուլիսին էր, իսկ առիթը` նրա իսկ բարեշնորհությամբ կառուցված խաչքարի բացումն էր Նահատակ կոչվող սրբավայրում: Դա բարերարի առաջին նվիրաբերությունն էր Արցախում, բայց հուսանք` ոչ վերջինը:

Էրիկ Բաբայանն օրերս հանդիպում ունեցավ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ, ինչպես նաեւ այցելեց ՙԲերդի՚ խմբագրություն: Նպատակը` բարեգործական ծրագրեր քննարկելն էր, ինչ որ բանով հարազատ դարձած Ասկերանի շրջանին օգնելը:

Ծանոթանալով ՙԲերդի՚ աշխատանքային պայմաններին, Է. Բաբայանը խոստացել է խմբագրությանն անպայման օգնել  տեխնիկական պարագաներով: Հաճելի էր լսել մեր հայրենակցի ուշագրավ տրամաբանումները մամուլի կարեւորության մասին, եւ այս նկատառմամբ նրա խոստումներն, իրոք, լավատեսական  տրամադրություն են ստեղծում:

Է. Բաբայանը նաեւ խոստացել է ռուսաստանաբնակ իր հայ ընկերներին   նույնպես ներգրավել բարեգործական ծրագրերում, ընդգծելով, որ ամեն մի հայ, որտեղ էլ ապրելիս լինի, մշտական պարտք ունի նախնյաց հողում ապրող այս հերոսական ժողովրդի հանդեպ:


Каждый армянин в долгу перед Арцахом

Корнями из Арцаха Эрик Бабаян родился в Узбекском городе Коканд. Позже он переехал  и обосновался в городе Пятигорске Российской Федерации, где и ныне проживает, занимаясь предпринимательством. Пять лет тому назад Э. Бабаян с целью участия в одном праздничном мероприятии приезжал в Арцах, в родное село своих родителей Вардадзор. Первый же визит пробудил в нем любовь к земле предков, внушив глубокое чувство долга перед этим краем.

Следующий его приезд в Арцах состоялся в июле этого года, а поводом было открытие в святом местечке Наатак хачкара, сделанного по его доброй воле. Это было первое приношение благодетеля в Арцахе и, надеемся, не последнее.

Во время пребывания в Арцахе Эрик Бабаян встретился с руководителем администрации Аскеранского района Сергеем Григоряном, а так же посетил в редакцию газеты ''Берд''. Цель - обсуждение благотворительных программ, оказание помощи ставшему родным Аскеранскому району.

Ознакомившись с рабочими условиями ''Берда'', Э. Бабаян пообещал непременно помочь редакции техническими средствами. Было приятно слышать достойные вниманию суждения нашего соотечественника о важности прессы, и ввиду этого его обещания действительно оптимистично настроивают нас.

Э.Бабаян также обещал вовлечь в благотворительные программы и своих товарищей живущих в России, подчеркивая, что каждый армянин, где бы ни жил, всегда в долгу перед этим героическим народом, живущим на земле предков.





 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter