ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆՍ Է |
12.07.2011 17:53 |
Հուլիսի 7-ին Ասկերանի նորակառույց մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային առաջին պաշտոնական մրցախաղը: ԼՂՀ պատանեկան առաջնության շրջանակում դաշտ էին դուրս եկել Ասկերանի ՙԲերդ՚ եւ Հադրութի ՙԴիզակ՚ թիմերը: Ինչպես եւ կանխատեսվում էր, ասկերանցիները բացարձակ առավելություն ունեցան հադրութցիների նկատմամբ. խաղն ավարտվեց 7-0 հաշվով, հոգուտ ՙԲերդի՚: Ընդ որում երկու հոգի` Սերգեյ Հովսեփյանը եւ Վիգեն Հարությունյանը, դարձան հեթ-տրիկի հեղինակներ, իսկ 7-րդ համարի տակ հանդես եկող Տիգրան Դանիելյանը խփեց խորհրդանշական 7-րդ գոլը: Նկատենք, որ մինչ այդ ՙԲերդը՚, դարձյալ պատանեկան հանրապետական առաջնության շրջանակում, եւս մեկ հանդիպում է ունեցել Բերձորում` տեղի թիմին հաղթելով 9-0 հաշվով: Չկասկածենք մեր սիրելի թիմի հետագա հաջողություններին ու չմոռանանք նաեւ մեր ակտիվ ներկայությամբ քաջալերել նրանց: ՙԲերդի՚ հաղթանակը` բոլորիս հաղթանակն է: |