ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
14.07.2013 20:12

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան

կառույցների ներկայացուցիչներ:

Նախագահը կարևորել է բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը` հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 


 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter