ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
19.07.2013 10:57

   2014թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է սկսել կենսաթոշակային նոր՝ բազմաստիճան համակարգի գործարկումը:

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված oրենuդրական փաթեթ, որը ներառում է §Կուտակային կենսաթոշակների մասին¦, §Եկամտային հարկի մասին¦, §Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին¦ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքների նախագծերը և մի շարք լրացումներ ու փոփոխություններ այլ օրենքներում:

Քանի որ իրականացվող կենսաթոշակային բարեփոխում­ները պահանջելու են

մարդկանց և տնտեսվարող սուբյեկտների մտածելակերպի, գործելաոճի և վարքագծի արմատական վերափոխումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՝ բարեփոխումների բնույթը նախապես ներկայացնելու և նոր համակարգի մասնակիցներին առավելագույնս նախապատրաստելու համար լուսաբանման լայնածավալ գործընթաց իրականացնելու նպատակով։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ oրենսդրական և ինստիտուցիոնալ վերափոխումներն անմիջական ազդեցություն են ունենալու բնակչության և քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր խմբերի և կառուցների ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ շահերի վրա՝ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կողմից ներկայացվում է կենսաթոշակային բարեփոխումներին և կենսաթոշակային նոր համակարգին վերաբերող հիմնական հարցերի պարզաբանումները։

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայիս կենսաթոշակային համակարգը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային համակարգ, որի էությունը կայանում է նրանում, որ ներկայիս սոցիալական ապահովության վճարներ կատարողները ֆինանս­ավ­որում են ներկայիս կենսաթոշակառուների կենսաթոշակները: Վարձու աշխատողների, գործատուների և անհատ ձեռնարկա­տերերի կատարած սոցիալական ապահովության պարտադիր վճար­ներն ուղղվում են պետական բյուջե և այնուհետև օգտագործվում ներկա կենսա­թոշակառուների կենսաթոշակները ֆինան­սավ­որելու համար:

Պետական կենսաթոշակային համակարգն ընդունված է անվանել բաշխողական կենսաթոշակային համակարգ: Բաշխողական կենսա­թոշակային համակարգն ունի երկու բաղադրիչ` սոցիալական և աշխատանքային: Աշխատանքային բաղադրիչից տրամադրվում են կենսաթոշակների հետևյալ տեսակները` տարիքային, արտոնյալ պայման­­ներով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, մասնակի, իսկ սոցիալական բաղադրիչից` ծեր­ութ­յան, հաշմանդամության և կերակրողին կորցնելու: Պարզաբանելու համար նշենք, որ աշխատանքային կենսաթոշակները տրամա­դրվում են անհրա­ժեշտ աշխատանքային ստաժի տարիներ ունենալու, իսկ սոցիալ­­ականը` անհրաժեշտ աշխատանքային ստաժի տարիներ չունենալու դեպքում:

Բաշխողական կենսաթոշակային համակարգի սոցիալական և աշխատանքային բաղադրիչները կշարունակեն գործել բարե­փոխված ձևով նաև նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգում:

 ԼՂՀ բազմաստիճան կենսաթոշակային 

Համակարգի բարեփոխումները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործելու է բազմա­ստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան կենսաթոշ­ակային համակարգի մոդելը խարսխված է գործող բաշխողական համա­կարգի վրա, որն, ըստ էության, լրացվել է երկու նոր՝ պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով: Այն բաղկացած է լինելու հետևյալ 4 բաղադրիչներից.

  • 0 բաղադրիչ` սոցիալական կենսաթոշակ. այն սոցիալական կենսաթոշակներ կտրամադրի անձանց, ովքեր բոլորել են 65 տարեկանը և ունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ: Այս բաղադրիչի նպատակն է կանխել աղքատությունը կենսա­թոշակ­ային տարիքում:
  • 1 բաղադրիչ` աշխատանքային կենսաթոշակ. այն կշարունակի տրամադրել աշխատանքային կենսաթոշակներ ներկա կենսա­թոշակառուներին, ինչպես նաև ապագա այն կենսա­թոշակառուներին, ովքեր 2014թ. հունվարի 1-ին դրությամբ բոլորած կլինեն 40 տարին: Պարտադիր կուտակային բաղա­դրիչի պարտադիր մասնակիցներին այս բաղադրիչից կտրամա­դրվի միայն բազային կենսաթոշակ: Այս բաղադրիչը կենսա­թոշակ կտրամադրի այն անձանց, ովքեր ունեն 10 տարուց ավելի աշխատանք­ային ստաժ:
  • 2 բաղադրիչ` պարտադիր կուտակային կենսաթոշակ. այն կտրամադրի պարտադիր կուտակային կենսաթոշակ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներ` 16-ից 40 տարեկան­ներ), ինչպես նաև 40-ից բարձր տարիքի անձանց, ովքեր կամավոր միացել են պարտադիր կուտակային բաղա­դրիչին և կատարել են պարտադիր կուտակային վճարներ:
  • 3 բաղադրիչ` կամավոր կուտակային բաղադրիչ. այն կտրամ­ադրի կամավոր կուտակային կենսաթոշակ` առանց տարիքային սահմանափակման, այն անձանց, ովքեր կատարել են կամավոր կուտակային վճարներ:

 3. Ներկայիս  կենսաթոշակառուների կենսաթոշակների հաշվարկման բանաձևը և վճարման կարգը կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում

Ներկայիս կենսաթոշակը հաշվարկվելու է մինչև կենսաթոշակային բարեփոխումներն ընդունված բանաձևով:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետև­յալ բանաձևով.

Կ = ԲԿ + ԱԳ x ԱՍ x ՏԱ,

որտեղ.

ԲԿ - բազային կենսաթոշակ

ԱՍ - աշխատանքային ստաժ

ԱԳ - անձի անհատական գործակից (այն հավասար է 0,04-ի 25 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում և [1+0,02 x (ԱՍ-25)] 25 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում) ՏԱ - ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեք:

Բազային կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում և պարբերաբար վերանայում է ԼՂՀ կառավարությունը` ելնելով պետական բյուջեի հնարավորություններից:

 4. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի

կենսաթոշակը բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը, պարտադիր կուտակային կենսաթոշակից բացի, բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից ստանալու է նաև բազային կամ սոցիալական կենսաթոշակ: Բազային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալը կախված կլինի անձի աշխատանքային ստաժի տարիներից:

 5. Պարտադիր կուտակային բաղադրիչին միացող անձի ձեռք բերած աշխատանքային ստաժի տարիների փոխհատուցում

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը բաշխողական բաղադրիչից ստանալու է բազային կենսաթոշակ, ինչպես նաև փոխհատուցում` ապահովագրական ստաժի մինչև 2014թ. կուտակած յուրաքանչյուր տարվա համար:

Օրինակ, եթե անձն ունի, ընդհանուր առմամբ, 30 տարվա աշխատանքային ստաժ, որից 12 տարին կուտակել է մինչև 2014թ. ապա կենսաթոշակի անցնելիս նա բաշխողական բաղադրիչից փոխհատուցում կստանա 12 տարվա ապահովագրական ստաժի համար:

 6. Մինչև 1974թ. ծնված անձանց պետական

կենսաթոշակի հաշվարկման կարգը

Մինչև 1974թ. ծնված անձինք կենսաթոշակ են ստանալու բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից: Նրանց կենսաթոշակները հաշվարկվելու են ներկայումս` §Պետական կենսաթոշակների մասին¦ ԼՂՀ օրենքով սահմանված բանաձևով:

Մինչև 1974թ. ծնվածները կարող են կամավորության սկզբունքով մասնակցել պարտադիր կուտակային և կամավոր կուտակային բաղադրիչներին, և, ի լրումն պետական կենսաթոշակի, ձեռք բերել պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակի իրավունք:

7. Հարկային օրենսդրության բարեփոխումները

կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ

Կենսաթոշակային բարեփոխումներին զուգահեռ բարեփոխումներ են իրականացվելու նաև հարկային օրենսդրությունում: 2014թ. հունվարի 1-ից ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական եկամտային հարկ: Բացի եկամտային հարկի վճարումը, պարտադիր կուտակային 2-րդ բաղադրիչի մասնակիցները պարտավոր են կատարել նաև կուտակային վճար:

 8. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները

Մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին հիմնված է պարտադիրության և կամավորության սկզբունքների վրա:

Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:

Կամավորության սկզբունքով պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել մինչև 1974թ. ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը:

Կամավորության սկզբունքով պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել նաև ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից: Ինքնազբաղվածներ են համարվում օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք, մասնավորապես` գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, արտոնագրային վճար կատարողները /կոշկակար, գորգագործ, դարբին և այլն/ և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող անձինք, որոնց եկամուտ վճարողները չեն համարվում հարկային գործակալներ:

 9. Կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցները

Կամավոր կուտակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ` անկախ տարիքից և անկախ այն հանգամանքից նա պարտադիր կուտակային և բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե` ոչ:

Կամավոր կուտակային բաղադրիչն ընդունված է անվանել կենսաթոշակային համակարգի 3-րդ բաղադրիչ: Կատարելով կամավոր կուտակային վճարներ, անձը կարող է ձեռք բերել լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաև նրա գործատուները` այդ նպատակով, միանալով կամավոր կուտակային բաղադրիչի որևէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճարի չափը կսահմանվի կողմերի` կամավոր կուտակային վճար կատարողի և կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության, փոխադարձ համաձայնությամբ:

Պարտադիր կուտակային բաղադրիչին օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությունը
Եթե օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո, ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստանում է բազային եկամուտ, այսինքն՝ աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված ընկերությունում և ստանում է եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ կամ այլ եկամուտ, ապա նա պարտադիր կարգով պետք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին: Եթե օտար­երկրացին աշխատում է դիվանագիտական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում, որտեղից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման եկամտային հարկով, ապա նա պարտավոր չէ մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
Պարտադիր կուտակային վճարի չափը
Պարտադիր կուտակային վճարի չափը կազմելու է անձի բազային եկամտի 10%-ը, որից 5%-ը վճարվելու է անձի կողմից, իսկ մյուս 5%-ը անձի կենսաթոշակային անհատական հաշվին կփոխանցվի պետական բյուջեից: Սակայն, պետական բյուջեից անձի անհատական կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը չի կարող լինել 25 000 դրամից ավելի, ինչը նշանակում է, որ եթե մասնակցի ամսական բազային եկամուտը գերազանցում է 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա պետական բյուջեից աշխատողի կենսաթոշակային հաշվին կփոխանցվի 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ կուտակային վճար, իսկ 10%-ը լրացնելու համար մնացած գումարը կվճարի աշխատողը:
Անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կուտակային վճարի չափը հաշվարկվում է տարեկան կտրվածքով` տարեկան բազային եկամտի 10%-ի չափով: Անհատ ձեռնարկատիրոջ կենսաթոշակային հաշվին պետական բյուջեից փոխանցվող գումարի չափը չի կարող լինել տարեկան 300 000 դրամից ավելի: Եթե անհատ ձեռնարկատիրոջ բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6 000 000 դրամը, ապա նրանք տարեկան կտրվածքով կվճարեն կուտակային վճար իրենց տարեկան բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մնացած 5%-ը նրանց օգտին կփոխանցվի պետական բյուջեից: Եթե անհատ ձեռնարկատիրոջ տարեկան բազային եկամուտը գերազանցի 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամը, ապա պետական բյուջեից անհատ ձեռնարկատիրոջ կենսաթոշակային հաշվին կփոխանցվի տարեկան 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ կուտակային վճար, իսկ 10%-ը լրացնելու համար մնացած գումարը կվճարվի անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մինչև 1974թ. Ծնված անձանց համար (այդ թվում` Ինքնազբաղվածների) կուտակային վճարի չափը կազմելու է բազային եկամտի 5%-ը: Կամավոր միացած անձի օգտին պետական բյուջեից գումար չի փոխանցվի:
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կուտակային վճարներ կատարելը
 Պարտադիր կուտակային բաղադրիչն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից: Առաջին կուտակային վճարը վարձու աշխատողները պարտավոր են կատարել մինչև 2014թ. փետրվարի 20-ը՝ 2014թ. Հունվար ամսում վաստակած բազային եկամտի (եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ և քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտներ) գումարից, քանի որ վարձու աշխատողները կուտակային վճարը կատարելու են ամսական կտրվածքով` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները պարտադիր կուտակային վճարները կկատարեն տարեկան կտրվածքով` մինչև հաշվետու տարվան հաջորդ տարվա ապրիլի 30-ը: Հաշվետու տարվա ընթացքում նրանք կարող են կատարել նաև կուտակային վճարի կանխավճարներ:
Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի մասին տեղեկությունների տրամադրումը մասնակիցներին
 ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (այսուհետ՝ հարկային մարմին) վարելու է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված աշխատողների և նրանց գործատուների, ինչպես նաև ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված կուտակային վճարի և եկամտային հարկի անձնավորված հաշվառում: 
 Յուրաքանչյուր աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ (այդ թվում` ինքնազբաղվածի) համար հարկային մարմնում բացվելու է անհատական հաշիվ, որը հիմնված է լինելու անձի հանրային ծառայությունների համարանիշի վրա: Անձի անհատական հաշվում գրանցվելու է, թե որքա՞ն է կազմել տվյալ անձի բազային եկամուտը (աշխատավարձ և քաղաքացիաիրավական պայմանագրե-րից ստացվող այլ եկամուտները) հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար յուրաքան-չյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ և ինքնազբաղվածի համար յուրաքանչյուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի գումարները և որքան կուտակա-յին վճար է կատարվել: Անձնավորված հաշվառման համակարգում ամփոխված տվյալները հասանելի են լինելու անհատական հաշվի իրավատիրոջ համար: Նա իր վերաբերյալ տեղեկատ-վությանը կարող է ծանոթանալ համացանցի օգնությամբ` մուտք գործելով անձնավորված հաշվառման համակարգի իր էջը կամ կարող է իր անհատական հաշվի գրավոր քաղվածքը պահանջել հարկային մարմնի տարածքային ստորաբաժանումից: Անհատական հաշվի քաղվածքը տարին մեկ անգամ անձին կտրամադրվի անվճար, իսկ նույն տարվա ընթացքում երկրորդ և ավելի անգամ գրավոր տեղեկատվություն տրամադրելն անձի համար կլինի վճարովի:
 Աշխատողի այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրվելու (գործատուի փոփոխության) դեպքում, աշխատողի կողմից եկամտային հարկ և կուտակային վճար կատարելու (հարկային գործակալի) պարտականու-թյունը կատարելու է նոր գործատուն: Այդ աշխատողի համար հարկային մարմնում անհատական նոր հաշիվ չի բացվի, այլ ստացված տեղեկատվու-թյունը կմուտքագրվի աշխատողի արդեն իսկ բացված անհատական հաշվին:

Պարտադիր կուտակային բաղադրիչում մասնակցության դադարեցումը
1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի համար մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր է, հետևաբար, նրանք չեն կարող իրենց հայեցողությամբ դադարեցնել իրենց մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին: Մինչև 1974թ. Ծնված և կամավորության սկզբունքով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձինք նույնպես չեն կարող դադարեցնել իրենց մասնակ-ցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին և վերադառնալ նախկին կենսաթոշակային կարգավիճակին:
Պարտադիր կուտակային վճարի հաշվարկը և փոխանցելը
 Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կատարելու է աշխատողի գործատուն, որը հանդիսանում է հարկային գործակալ: Գործատուն յուրաքանչյուր ամիս անձնավորված հաշվետվություն է ներկայացնելու հարկային մարմին` աշխատողին վճարված եկամուտների և կատարված կուտակային վճարի վերաբերյալ:
Անհատ ձեռնարկատերը, ինքնազբաղ-ված անձը և աշխատողը, որի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ինքնուրույն են հաշվարկելու և փոխանցելու պարտադիր կուտակային վճարները:
Պետական գանձապետարանից կուտակային վճարի գումարները փոխանցվելու են մասնակիցների ռեեստրը վարողին, որը յուրաքանչյուր մասնակցի համար թողարկելու է կենսաթոշակային ֆոնդի փայեր: Յուրաքանչյուր կուտակային վճար կատարող ունենալու է իր անհատական կենսաթոշակային հաշիվը մասնակիցների ռեեստրում:
Պարտադիր կուտակային վճարի հաշվարկման կարգը մի քանի աղբյուրից եկամուտ ստանալու դեպքում
Համատեղության կարգով մի քանի գործատուների մոտ աշխատելու կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով, մի քանի աղբյուրից եկամուտ ստանալու դեպքում յուրաքանչյուր գործատու կամ եկամուտ վճարող պարտավոր է ինքնուրույն՝ընդհանուր կարգով անձին վճարված եկամուտներից հաշվարկել պարտադիր կուտակային վճարը և փոխանցել այն: Սակայն մեկ վարձու աշխատողի օգտին պետական բյուջեից մասնակցի օգտին կատարվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել ամսական 25 000 դրամը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` տարեկան 300 000 դրամը: Ամսական 500 000 դրամից ավելի բազային եկամուտ ունենալու, իսկ անհատ ձեռնարկատերերը` տարեկան 6 000 000 դրամը գերազանցող բազային եկամուտ ունենալու դեպքում, տարվա ավարտից հետո պարտավոր են իրենց օգտին լրավճարել` տարեկան բազային եկամտի 10 տոկոսի և պետության կատարած համապատասխան վճարն երիտարբեր­ության չափով: Հաշվետու տարվա ավարտից հետո հարկային մարմինը կտեղեկացնի անձին` վերջինիս մոտ կուտակային լրավճարի պարտավորության առաջացման և դրա չափի մասին:
Անձի մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին՝ բազային եկամուտ չունենալու դեպքում
Եթե անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, սակայն պարտադիր կուտակային բաղադրիչի գործողության մեջ մտնելու ժամանակ (2014թ. հունվարի 1-ին) չի ունեցել վարձու աշխատողի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ, իսկ այնուհետև մտել է աշխատանքային հարաբերությունների մեջ որպես վարձու աշխատող կամ սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա սկսած աշխատելու օրվանից նա կհամարվի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից` պարտադիրության սկզբունքով և պարտավոր է օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով կատարել պարտադիր կուտակային վճարներ:
Եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի համարվի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից և 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի իրավունք: Իսկ եթե անձն ունենա 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կստանա բազային կենսաթոշակ:
Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձի մասնակցությունը նոր կենսաթոշակային համակարգին
Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը՝ անկախայն հանգամանքից, թե նրանք ծնվել են 1974թ. Առաջ կամ հետո, համարվում են ինքնազբաղվածներ և պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել կամավորության սկզբունքով: Նրանք պարտավոր չեն կատարել պարտադիր կուտակային վճարներ, եթե կամավոր չեն միացել պարտադիր կուտակային բաղադրիչին:
Կամավոր միանալու դեպքում նրանք կկատարեն 5% կուտակային վճար, սակայն պետական բյուջեից կուտակային վճար չի փոխանցվի նրանց անհատական կենսաթոշակային հաշիվներին:
Անձի պարտադիր կուտակային խնայողությունները՝ աշխատանքը կորցնելու դեպքում
 Աշխատանքը կորցնելու և այլևս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին և կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:
Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին կուտակային վճարներ չեն կատարվի և կենսաթոշակային հաշվի հաշվեկշռի ավելացման միակ աղբյուրը կլինի կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները: Աշխատանք գտնելու դեպքում կուտակային վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին, ու դրանց հաշվին ձեռք կբերվեն կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր:
Աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Միայն 63 տարին լրանալու դեպքում այդ անձը սահմանված կարգով կարող է դիմել կուտակային կենսաթոշակ ստանալու համար:
Պարտադիր կուտակային կենսաթոշակի տրամադրումը մինչև 63 տարին լրանալն անձի հաշմանդամ ճանաչվելու դեպքում
Ոչ բոլոր հաշմանդամ ճանաչված անձինք իրավունք ձեռք կբերեն նախքան 63 տարին լրանալը միանվագ վճարի տեսքով ստանալ իրենց պարտադիր կուտակային միջոցները: Եթե անձն ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, ապա նա իրավունք ունի իր կուտակային միջոցներն ստանալ միանվագ վճարի տեսքով` նախքան 63 տարին լրանալը:
Իհարկե, վերը նշվածը չի նշանակում, որ անձը չի ունենալու պետական կենսաթոշակային բաշխողական բաղադրիչից հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք: Սահմանված կարգով հաշմանդամ ճանաչվելու դեպքում անձը պետական կենսաթոշակային բաղադրիչից կստանա իրեն նշանակված հաշմանդամության կենսաթոշակը:

 Կենսաթոշակային հաշիվը
Պարտադիր կուտակային բաղադրիչի յուրաքանչյուր մասնակից ունենալու է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը բացելու և վարելու է մասնակիցների ռեեստրը վարողը: Կենսաթոշակային հաշվում հաշվառվելու են մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը: Այն պարունակելու է տեղեկություններ մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, տվյալ մասնակցի օգտին կատարված կուտակային վճարների վերաբերյալ:

Մասնակիցների ռեեստրը վարողը
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպություն է, որը գործելու է ԼՂՀ կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Կուտակային բաղադրիչի գործունեության առաջին հինգ տարիներին մասնակիցների ռեեստրը վարելու է կենտրոնական դեպոզիտարիան (ՀՀ Կենտրոնական բանկ), որն իրականացնելու է հետևյալ գործառույթները`
- Բացելու և վարելու է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները
- Կազմակերպելու է կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը և մարումը
- Մասնակիցների կուտակային ակտիվները փոխանցելու է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին` առանց բացահայտելու ընտրություն կատարածմասնակիցներին
- Կենսաթոշակային ակտիվները փոխանցելու է մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչից մյուսին՝ մասնակցի ցանկության դեպքում (դիմումի հիման վրա)
- Տեղեկատվություն է տրամադրելու մասնակիցներին` կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ
- Պահառուի հետ համատեղ կատարելու է միանվագ և ծրագրային վճարներ
- Կենսաթոշակային ակտիվները փոխանցելու է ապահովագրական ընկերությանը
- Մահացած մասնակցի փայերը փոխանցելու է մահացածի ժառանգներին:

Մասնակիցների ռեեստրը վարողի և մասնակիցների միջև կապը
Մասնակիցների ռեեստրը վարողի և պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների միջև կապն ապահովելու համար նախատեսված է ստեղծել հաշվի օպերատորի գրասենյակներ, որոնք միջնորդավորելու են կենտրոնական դեպոզիտարիայի և մասնակիցների միջև հարաբերությունները, մասնվորապես` ընտրել ֆոնդի կառավարիչ, բացել կենսա­թոշակային հաշիվ և այլն: Փաստորեն, հաշվի օպերատորը հանդիսանալու է միջնորդ օղակ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների և մասնակիցների ռեեստ րվարողի միջև:
ԼՂՀ կառավարությունը սահմանելու է այն կազմակերպությունների ցանկը, ովքեր կարող են լինել հաշվի օպերատորներ:

Անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունների հասանելիությունը
Անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները լինելու են գաղտնի և հասանելի չեն լինելու երրորդ անձանց, ներառյալ` անձի ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականներ իհամար:
 Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին` անձի կողմից կատարված ֆոնդի ընտրության, անձին պատկանող կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի և արժեքի մասին:
 Գործատուն, մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, ում` իրենց գործառույթների կապակցությամբ, հայտնի են եղել անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտնիքը և որևէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել երրորդ անձանց` անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները: Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացառություններ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես` քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա, գործատուն, պետական մարմինները և այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ: 
Մեկ բացառություն ևս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում` անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաև մահացած մասնակցի ժառանգներին:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարումը մինչև անձի 63 տարին լրանալը
 Մինչև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի 63 տարին լրանալը պարտադիր կուտակային միջոցները կառավարվելու են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:Արդյունքում, բացի կատարված կուտակային վճարները, մասնակիցները կունենան նաև կենսաթոշակային ակտիվների ներդրումներից ստացված լրացուցիչ եկամուտներ: Կառավարման ներքո գտնվող ակտիվները կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը չեն: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը վարում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների առանձնացված հաշվառում:
 Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը վարձատրվելու է ֆոնդի կառավարման ծառայությունների դիմաց: Վարձավճարի չափը սահմանվում է օրենքով և չի կարող գերազանցել կառավարման ներքո գտնվող ակտիվների 1,5 տոկոսը:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կարող է լինել բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որը սահմանված կարգով անցել է լիցենզավորման գործընթացը և ստացել է կենսաթոշակային ֆոնդի կառավարման լիցենզիա:

Կենսաթոշակային ֆոնդը
 Կենսաթոշակային ֆոնդն իրենից ներ-կայացնում է անձանց կողմից կատարված վճարների և դրանց ներդրման հաշվին ձևավորված ակտիվների ամբողջություն:
 Կենսաթոշակային ֆոնդի դեպքում անձինք իրենց դրամական միջոցները (կուտակային վճարները) տրամադրում են պրոֆեսիոնալ կառավարչին, որը նշված միջոցները միավորում և կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել: Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների և դրանով ստացվող եկամուտներում մասին կատմամբ յուրաքանչյուր մասնակցի իրավունքը հավաստվում է կենսաթոշակային ֆոնդիփայով:
Կենսաթոշակային ֆոնդն ունի իր գործունեության կանոնները, որոնք հաստատվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` ֆոնդի գրանցման հետ միաժամանակ:
Կենսաթոշակային ֆոնդն ընտրելիս անձը նաև իր համաձայն­ությունն է արտահայտում այդ կանոններին միանալու վերաբերյալ:
Մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով` մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Կենսաթոշակային ֆոնդի փայեր
Կենսաթոշակային ֆոնդի փայը արժեթուղթ է: Այն հավաստում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների և դրանցից ստացվող եկամուտների մասին կատմամբ կենսաթոշակային ֆոնդի մասնակցի իրավունքը:
Կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանելու է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին, այսինքն` կուտակային վճար կատարողներին: Սակայն նրանց սեփականության իրավունքը ենթակա է որոշակի սահմանափակումների, մասնավորապես`
- մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք չունի իր հայեցողությամբ օգտագործել կուտակային կենսաթոշակային միջոցները
- մասնակիցը չի կարող գրավ դնել իրեն պատկանող փայերը կամ ներդնել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում
- մասնակիցը չի կարող նվիրաբերել կամ օգտագործել իրեն պատկանող փայերն այնպիսի եղանակով, որը կարող է հանգեցնել փայերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարմանը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությունը
 Կենսաթոշակային հաշվի բացումից հետո մասնակիցը պարտավոր է 30-օրյա ժամկետում կատարել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն: Ընտրություն չկատարելու դեպքում մասնակցի փոխարեն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` պատահականության սկզբունքով, բաշխելով` ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների միջև` այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն:
 Մասնակիցների ռեեստրը վարողը տեղեկացնում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցին նրա անունից կատարված կենսաթոշակային ֆոնդի ընտրության վերաբերյալ: Հետագայում, ցանկության դեպքում մասնակիցը կարող է փոխել կենսաթոշակային ֆոնդը:

Ամուսինների իրավունքները պարտադիր կուտակային միջոցների (կենսաթոշակային ֆոնդի փայերի) նկատմամբ՝ ամուսնալուծության դեպքում
 Պարտադիր կուտակային կենսաթոշակային միջոցները (կենսաթոշակային ֆոնդի փայերը) համարվելու են անձի անձնական սեփականությունը, այսինքն՝ դրանց նկատմամբ չի տարածվելու ամուսինների համատեղ սեփականության ռեժիմը:
Հետևաբար, ամուսնալուծության դեպքում ամուսիններից որևէ մեկը չի կարող հավակնություններ ունենալ մյուս ամուսնու պարտադիր կուտակային միջոցներին կատմամբ:

Պարտադիր կուտակային միջոցների բռնագանձումը
 Մինչև անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտավորությունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն, եթե անձն ունի գույքային պարտավորություններ բանկի կամ որևէ այլ անձի հանդեպ և չունի բավարար գույք իր պարտավորությունները կատարելու համար, ապա, միևնույն է, նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել:
 Անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագան-ձում կարող է տարածվել պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա՝ 63 տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև անուիտետ (կուտակային կենսաթոշակ) ստանալու փուլում: Եթե անձն ունի գույքային պարտավորություններ (օրինակ՝ վարկ է վերցրել բանկից), ապա 63 տարին լրանալուց հետո նրա կուտակային միջոցների վրա կարող է բռնա-գանձում տարածվել բանկի հանդեպ նրա ունեցած գույքային պարտավորությունները բավարարելու նպատակով:

Անձի կողմից գործատուի պարտադիր կուտակային վճարի կատարման վերահսկում
 Պարզելու համար, թե, արդյոք, իր գործատուն կատարե՞լ է իր անունից պարտադիր կուտակային վճարներ, անձը կարող է դիմել գործատուին` պահանջելով համապատասխան տեղե-կատվություն այդ մասին: Գործատուից` հավաստի տեղեկություններ չստանալու կամ կասկածներ ունենալու դեպքում, անձը կարող է դիմել հարկային մարմին: Հարկային մարմինը վարելու է անձանց եկամուտների, վճարված եկամտային հարկի և կուտակային վճարի անձնա-վորված հաշվառում: Յուրաքանչյուր պաշտոնապես գրանցված աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և ինքնազբաղվածի համար հարկային մարմնում բացվելու է անհատական հաշիվ, որտեղ գրանցվելու է, թե որքա՞ն է կազմել տվյալ անձի բազային եկամուտը (աշխատավարձ և քաղաքացիաիրա-վական պայմանագրերից ստացվող այլ եկամուտները) այդ հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ և ինքնազբաղվածի համար յուրաքանչյուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի գումարները և որքան կուտակային վճար է կատարվել: Տվյալները հասանելի են լինելու անհատական հաշվի իրավատիրոջ համար:

Կուտակած միջոցների մասին տեղեկատվություն ստանալու՝ մասնակցի իրավունքը
 Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հրապարակել իր կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի փայի արժեքը: Այդ տեղեկատվությունը հասանելի է լինելու կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաև կառավարչի և մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների մոտ:
 Մասնակիցն իր կուտակած միջոցների ընթացիկ արժեքը կարող է որոշել իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակը` բազմապատկելով տվյալ ֆոնդի փայի հրապարակված արժեքով: Իրեն պատկանող փայերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցը ստանում է մասնակիցների ռեեստրը վարողից` հաշվի քաղվածքի տեսքով: Ընդորում, իր հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը (հաշվի քաղվածքը) մասնակիցը կարող է ստանալ ցանկացած ժամանակ` էլեկտրոնային եղանակով, մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով:

Կուտակային ակտիվների կառավարման գործում անձի դերակատարություն
 Անձն ինքն է ընտրելու այն պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին, որը կառավարելու է իր կուտակային կենսաթոշակային միջոցները: Անձը կարող է փոխել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին, ինչպես նաև միաժամանակ իր ակտիվները ներդնել մի քանի կենսաթոշակային ֆոնդերում: Օրինակ, նախկինում կուտակված միջոցները թողնել կենսաթոշակային ֆոնդում, իսկ ապագա կուտակային միջոցները կառավարման հանձնել մեկ այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի:
Մասնակիցը կարող է ցանկացած պահին փոխել կենսաթոշակային ֆոնդը` ընտրելով նույն կառավարչի այլ ֆոնդ կամ այլ կառավարչի որևէ ֆոնդ: Մեկ տարվա ընթացքում Ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի փոփոխությունը մեկ անգամ կատարվելու է անվճար, իսկ մեկ տարվա ընթացքում ֆոնդի կառավարչի կամ ֆոնդի երկրորդ և ավելի փոփոխու-թյան դեպքում, կառավարիչը կարող է գանձել փայերի մարման վճար:
Ընտրության ազատությունը նպաստե-լու է ֆոնդերի կառավարիչ­ների պատասխանատվ­ության աճին և առողջ մրցակցությանը:
 Սկզբնական շրջանում ընտրության ժամանակ անձին խորհուրդ է տրվում տեղեկատվություն ստանալ ֆոնդերի կառավարիչ­ների և ղեկավարների վերաբերյալ (ինտերնետ­ային կայքեր, թողարկված գրքույկներ), այնուհետև պարզել այն վճարները, որոնք գանձվում են ծառայությունների համար, քանի որ տարբեր ֆոնդերի դեպքում դրանք կարող են էապես տարբերվել, ստուգել կենսաթոշակային ֆոնդի հուսալիությունը, ծանոթանալ կենսա­թոշակային ֆոնդի կանոններին:
 Կենսաթոշակային ֆոնդի ընտրության կարևորագույն չափանիշներից մեկը կառա­վարման արդյունքում ստացված եկամտաբերությունն է, որի վերաբերյալ տեղեկ­ությունները յուրաքանչյուր ֆոնդի կառավարիչ պարտավոր է պարբերաբար հրապարակել:
 Ինչ վերաբերում է ակտիվների ներդրումային ռազմավարության վրա ներազդելուն, թե որտե՞ղ ներդնել և ի՞նչ արժեթղթերում, ապա ընտրելով կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և ծանոթանալով ֆոնդի կանոններին, անձն ընտրում է նաև այն ներդրումային ֆոնդի տեսակը, որի համաձայն իրականացվելու է ակտիվների ներդրումային գործունեությունը:

Ֆոնդի կառավարիչների մասին տեղեկատվությունը
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների մասին սպառիչ տեղեկատվություն անձը կարող է ստանալ յուրաքանչյուր կառավարչի ինտերնետային կայքից, որը պետք է պարունակի նրա և նրա կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ հետևյալ տեղեկատվ­ությունը` առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսակա ն հաշվետվությունները տարեկան հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները
տվյալներ` կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կազմի և կառուցվածքի վերաբերյալ տեղեկություններ` կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ տվյալներ` շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների մասին կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին, նրանց անունը /անվանումը և մասնակցության չափը կառավարչի տնօրենների խորհրդի գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները:
Փոնդերի կառավարիչների կայքերում տեղակայված տեղեկատվությունը ստուգվելու և վերահսկվելու է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, որի նպատակն է բացառել անարժանահա-վատ և ապակողնմորոշող տեղեկատվության տարածումը:

Կենսաթոշակային ֆոնդի սնանկացումը
Կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն չի համարվում իրավաբանական անձ: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սնանկացումը չի նշանակում կենսաթոշակային ֆոնդի սնանկացում: Կառավարչի սնանկության դեպքում կենսաթոշակային ակտիվները չեն վտանգվում, քանի որ դրանք հանդիսանում են մասնակիցների սեփական­ությունը և կառավարչի գույքի մաս չեն կազմում: Կառավարչի սնանկության դեպքում դրանք շարունակում են առանձնացված հաշվառվել ֆոնդի պահառուի կողմից, որոնք ենթակա չեն նաև պահառուի սնանկացման ռիսկին, որն էլ, օրենքով սահմանված ժամկետում, ֆոնդը փոխանցում է այլ ֆոնդի կառավարչի: 

Ներդրման ակտիվի կամ ներդրման քաղաքականության ընտրությունը
 Մասնակիցը չի կարող ուղղակիորեն որոշել իր միջոցների ներդրման քաղաքականությունը: Սակայն, քանի որ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ կառավարվելու է ֆոնդի կառավարչի կողմից նախապես հաստատված և հրապարակված ներդրումային քաղաքականությամբ, ապա յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել իր համար նախընտրելի ներդրումային քաղաքականությունը` այս կամ այն կառավարչի այս կամ այն կենսաթոշակային ֆոնդն ընտրելու միջոցով: 

Կենսաթոշակային ֆոնդի պահառուն
Կենսաթոշակային ֆոնդի պահառուն ֆոնդի կառավարչից անկախ (չփոխկապակցված) իրավաբանական անձ է, որն իրականացնում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը, այսինքն` ակտիվների պահպանությունը և առանձնացված հաշվառումը: Ընդ որում, ֆոնդի ակտիվներով գործարք­ները (միջոցների ելքն ու մուտքը) կարող են իրականացվել միայն պահառուի համաձայնությամբ: Այս առումով, պահառուն ունի կառավարչի նկատմամբ հսկողական իրավասություններ: Այսինքն` պահառուն հսկում է կառավարչի կողմից օրենսդրությամբ և ֆոնդի կանոններով սահմանված պահանջների կատարումը և չի կատարում կառավար-չի հանձնարարականները, եթե դրանց հետևանքով խախտվում են օրենսդրու-թյան կամ ֆոնդի կանոնների պահանջները:
 Հարկ է նշել, որ կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող են լինել միայն բանկերը: Սակայն անցումային շրջանում, այսինքն` մինչև բանկերի կողմից պահառուի գործառույթի իրականաց- ման համար անհրաժեշտ կարողությունների ձևավորումը, օրենքը նախատեսում է, որ պարտադիր կուտակային վճարների հիման վրա ձևավորվող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի համար պահառուի գործառույթը իրականացնելու է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան` որպես կենտրոնացված պահառու:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի գործունեության վերահսկումը
 Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի գործունեությունը կարգավորելու և վերահսկելու է ՀՀ կենտրոնական բանկը: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հրապարակել, ինչպես նաև իր ինտերնետային կայքում տեղադրելը նկեր­ության ֆինանսական հաշվետվությունները և աուդիտն իրականացն­ող անձի եզրակացությունը:
Մասնակցի կուտակային միջոցների պաշտպանությունը՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ոչ լիիարավ գործունեության դեպքում
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կարող է լուծարվել ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու դեպքում: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման կամ այլ հիմքերով գործունեության դադարեցման դեպքում մասնակցի փայերը կփոխանցվեն այլ ակտիվների կառավարչի: Լուծարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակից­ները կարողեն 60 օրվա ընթացքում, սահմանված կարգով, անվճար փոխել այդ կենսաթոշակային ֆոնդը:

Պարտադիր կուտակային միջոցների տրամադրումը մինչև անձի 63 տարին լրանալը
 Որոշակի բացառիկ հիմքերի առկայության դեպքում, անձն իրավունք կունենա նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ստանալ իր պարտադիր կուտակային կենսաթոշակային միջոցները: Դրանք կարող են լինել` անձի անբուժելի հիվանդությամբ տառապելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ընդմիշտ մեկնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայսատանի Հանրապետ­­­ության քաղաքացիությունից հրաժարվելը, հաշմանդամ ճանաչվելը /աշխատանքային գործունե­ությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում/:

63 տարին լրացած անձի՝ կուտակային կենսաթոշակ ստանալը հետաձգելու իրավունքը
 63 տարին լրանալու դեպքում անձը կարող է ստանալ իր բազային կենսաթոշակը և անորոշ ժամանակով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակի ստացումը: Անձի մահվան դեպքում չստացված կուտակային կենսաթոշակային միջոցները կժառանգվեն սահմանված կարգով:

Պարտադիր կուտակային վճարների կատարումը անձի կենսաթոշակային տարիքը լրացնալուց հետո
 Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե լրացել է անձի կենսաթոշակային տարիքը` 63 տարեկանը, ապա նրա իրավունքն է դիմել կուտակային կենսաթոշակստանալու համար: Դրա համար պետք է մասնակիցը դիմում ներկայացնի մասնակիցների ռեեստրը վարողին: Եթե նա դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին` կուտակային կենսաթոշակը ստանալու համար և շարունակում է աշխատել, ապա նա չի ազատվում պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորությունից: Նրա կուտակային միջոցները կմնան կենսաթոշակային ֆոնդում` փայերի տեսքով և կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից մինչև անձի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու մասին որոշում կայացնելը: 63 տարին լրանալուց հետո պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու դեպքում, տվյալ մասնակցի օգտին պետական բյուջեից կուտակային վճար չի կատարվի:

Պարտադիր կուտակային միջոցների տնօրինումը՝ մինչև 63 տարին լրանալն անձի մահվան դեպքում
 Մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալն, անձի մահվան դեպքում, պարտադիր կուտակային խնայողությունները ժառանգության կարգով կանցնեն անձի ժառանգներին: Ժառանգված կենսաթոշակային խնայողությունները կփոխանցվեն ժառանգ(ներ)ի անհատական կենսաթոշակային հաշիվներին կամ կվճարվեն միանվագ վճարի տեսքով: Եթե մահացածի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների արժեքը պակաս է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա գումարը ժառանգներին կվճարվի միանվագ վճարի տեսքով: Եթե ժառանգման ենթակա կուտակային միջոցների արժեքը մեծ է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա ժառանգ(ներ)ը հիմնական կենսա­թոշակի քսանհինգապատիկի չափով գումարը կստանան միանվագ վճարի տեսքով, իսկ մնացած գումարը կփոխանցվի ժառանգ(ներ)ի անհատական կենսաթոշակային հաշիվներին: Եթե մահացածի ժառանգ(ներ)ը պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չեն և չունեն մասնակիցների ռեեստրում բացված անհատական կենսաթոշակային հաշիվ, ապա նրանց համար կբացվի անհատական հաշիվ, որի վրա էլ կմուտքագրվեն ժառանգված կուտակային կենսաթոշակային միջոցները:

Ժառանգներ չունեցող անձի պարտադիր կուտակային միջոցների տնօրինումը՝ մինչև 63 տարին լրանալը մահանալու դեպքում
 Անձի` մինչև 63 տարին լրանալը, մահվան դեպքում կուտակային միջոցները կմնան կենսաթոշակային ֆոնդում և 3 տարի կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից: 3 տարվա ընթացքում ժառանգների հայտ չգալու և փայերը չժառանգելու դեպքում, կուտակային միջոցները սահմանված կարգով կճանաչվեն անժառանգ և կփոխանցվեն պետական բյուջե:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն։

Հեռախոս՝ 954195,

Թեժ գիծ՝ 2014

Շարունակելի

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter