§ԷԿՈ-ՊԱՏԱՐԱ¦ ՃԱՄԲԱՐ
17.08.2013 18:28

   Արցախը մարդկանց գիտակցության մեջ, ոչ միայն ազատատենչ ու մարտնչող է, այլև էկոլոգիապես մաքուր միջավայր: 
 Վաղ ժամանակներից Արցախում բազմաթիվ առողջարանային վայրեր, ամառանոցներ են կառուցել բնության գեղատեսիլ վայրերում: Իսկ մաքուր, սառնորակ ու հանքային ջրերը և բնության առատ բարիքները մարդկանց առողջություն և ուժ են տալիս: Հենց մաքուր ու բազմազան բնության մեջ էլ թաքնված է արցախցու երկարակեցության գաղտնիքը£
 Հայրենի բնությանը, բնապատմական հուշարձաններին ավելի մոտ լինելու, այն ճանաչելու, էկոլոգիական մտածելակերպ տարածելու համար օգոստոսի 2-ից 5-ը կազմակերպվեց

վրանային ճամբար Պատարայի համայնքում: 
 Ճամբարը կազմակերպվել է Joint civic education-ի Էկոլաբ ազգային ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով §Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն¦ ՀԿ-ի հետ, պատարեցի բարերարների, ԼՂՀ Փրկարար Ծառայության, Պատարայի միջնակարգ դպրոցի տնօրինության աջակցությամբ, պատարեցի երիտասարդներ Ստեփան Գրիգորյանի (պատմաբան) և Տաթևիկ Ջհանգիրյանի (էկոլոգ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ասիստենտ, §Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն¦ ՀԿ բնապահպանական ծրագրերի համակարգող) ղեկավարությամբ:
 Ճամբարի շուրջ 50 մասնակիցները ընտրվել էին նախապես հայտարարված մրցույթով: Ճամբարին մասնակցում էին երիտասարդներ Պատարայից, հարևան գյուղերից, Արցախի տարբեր մասերից և ՀՀ-ից:
§Էկո-Պատարա¦ ճամբարի նպատակն էր վեր հանել համայնքում առկա էկոլոգիական խնդիրները, մասնակիցներին ծանոթացնել տեղի պատմական արժեքների հետ, առկա խնդիրների համար որոնել լուծման ուղիներ, երիտասարդության շրջանում տարածել էկոմտածելակերպ, սերմանել կայուն զարգացման գաղափար և ապրել բնության հետ ներդաշնակ:
 Ճամբարը կազմակերպվեց Պատարայում, քանի որ Էկոլաբ ծրագրի նպատակներից էր նաև այն, որ ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն իր համայնքում իրականացնի էկոլոգիական նախագիծ և դրա միջոցով բնակչությանը իրազեկի առկա էկոլոգիական խնդիրներին: Կազմակերպիչների կողմից հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Պատարայում կա 8 հուշարձանախումբ և 10-ից ավելի բնական հուշարձաններ:  
§Էկո - Պատարա¦ ճամբարի նպատակն էր բարձրացնել մասնակիցների բնապահպանական իրազեկության մակարդակը, տալ ինֆորմացիա կայուն զարգացման, պատմամշակութային արժեքների մասին:
Ստեփան Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց համայնքի պատմամշակութային արժեքները, խոսեց դրանց կարևորության մասին:
Իսկ Տաթևիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացվեցին Պատարայի Էկոլոգիական խնդիրները, կայուն զարգացման գաղափարը:
 Սեմինարներն անցկացվեցին հարց ու պատասխանի ձևով` մասնակիցների կողմից ցուցաբերվում էր մեծ ակտիվություն և հետաքրքրություն քննարկվող թեմաների վերաբերյալ: Կազմակերպվեցին նաև արշավներ դեպի Պատարայի գեղատեսիլ վայրեր, որտեղ տեսան պատմամշակութային կոթողներ և հենց տեղում կազմակերպվեցին ինտերակտիվ սեմինարներ` §Բնություն և նրա կոմպոնենտները¦ եւ այլ թեմաներով:
 Ճամբարի ժամանակ կազմակերպիչները մեծ ուշադրություն էին դարձնում թիմային աշխատանքին: 
 Քանի որ ճամբարն ուներ էկոլոգիական ուղղվածություն, այդ երեք օրերի ընթացքում օգտագործվեց էկո-սնունդ: 
 Ճամբարի ընթացքում կազմակերպվեցին սեմինարներ, սպորտային խաղեր, էքսկուրսիա, կատարվեցին բնապատմական հուշարձանների մաքրման աշխատանքներ:
Վերջում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին այսուհետ լինել ավելի հոգատար բնության հանդեպ, խնայողաբար և ճիշտ օգտագործել բնական ռեսուրսները, գնահատել պատմա-մշակութային արժեքները, ունենալ էկոլոգիական մտածելակերպ և վարքագիծ:
 Այստեղ տեղին են պատմավիպասան Րաֆֆու խոսքերը. §Չկա հայրենասիրություն, առանց հայրենագիտության¦:

 §Էկո-Պատարա¦ ճամաբարի
կազմակերպչական խումբ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter