ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
28.08.2013 19:10

   Հայաստանի երկրապահ կամավորականների միությունը Արցախյան ազատամարտից հետո Արցախում, Հայաստանում եւ նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունում ամենամյա ուխտագնացություններ է կատարում, որոնց հիմքում հայրենասիրության սերմանումն է մատաղ սերնդի մեջ։
Չխախատելով ավանդույթը Արցախում այս օրերին մեկնարկել են ուխտագնացությունները հանրապետության տարբեր շրջաններ։ Օգոստոսի 27-ին ուխտագնացներին ասկերանցիները դիմավորեցին քաղաքային մարզադաշտում։ Հյուրերը ներկայացել էին

բավականին հագեցած ծրագրով։ §Հայկազունք¦ գուսանական երգչախումբը հանդես եկավ հայրենասիրական երգերի խրոխտ կատարումներով։ Զինվորական հմտությունների ցուցադրումով հանդես եկան §Երիտասարդ երկրապահ¦ եւ §Պատանի երկրապահ¦ կառույցների անդամները՝ հիացմունք առաջացնելով ներկաների մոտ։ Ապա հնչեց Գուսան Հայկազունի §Պիտի գնանք¦ երգը։ Երգի հեղինակը վստահ է, որ ապագան հայ երիտասարդներինն է լինելու, որոնց բախտ է վիճակվելու Մասիսի սեգ կատարին հայոց եռագույնը ծածանելու։ 
 Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը ողջունելով ԵԿՄ անդամներին, շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Ասկերան այցելելու համար։ 
- Այն առաքելությունը, որը կատարում են ուխտագնացության կազմակերպիչները՝ հայրենի եզերքով հետաքրքրված լինելը, նրա ցավ ու դավով տառապելն ու դեպի պայծառ ապագա առաջնորդելը, հայրենասիրության վառ ապացույց է։ Շրջանի պատասխանատուների անունից մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին՝ մեծ հայրենասերին, ում հովանավորությամբ կազմակերպվում են ամենամյա ուխտագնացությունները։ Դրանք մեծապես նպաստում են երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, նրանց մեջ սեր սերմանելուն դեպի հայրենիքը, նրա ազատության ու անկախության համար մարտնչելուն ու հայրենի եզերքի սահմաններն անառիկ պահելուն։
Համերգային ծրագիրը շարունակվեց Կարինե Մկրտչյանի, Վահե Համբարձումյանի, Սուսաննա Գրիգորյանի, Արմինե Խաչատրյանի երգերի գեղեցիկ կատարումներով։
Ուշագրավ էր այն փաստը, որ Մանվել Գրիգորյանն Արցախի հանրակրթական բոլոր դպրոցների առաջին դասարանցիների համար պայուսակներ և գրենական պիտույքներ էր պատրաստել։ Սեպտեմբերի 1-ին դպրոցականներին կհանձնվեն դրանք։
Հայկական երկու պետությունների անկախություններին նվիրված ԵԿՄ ուխտագնացների եզրափակիչ միջոցառումները կկայանան օգոստոսի 31-ին՝ Հադրութում, որին կմասնակցի նաև մեր շրջանի պատվիրակությունը։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter