ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
06.09.2013 16:15

  Սեպտեմբերի 2-ին գործնական այցով Ասկերան այցելեց §Մասիս տոբակո¦ ընկերության գործադիր տնօրեն Միքայել Վարդանյանը։ Նրան ընդունեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասկերան քաղաքի բարեկարգմանն առնչվող հարցեր։ 
 §Մասիս տոբակո¦ ընկերությունն Արցախում բավականի բարեգործական ծրագրեր է


իրականցրել։ Մ. Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել նաև Ասկերանի շրջանում։ Չնայած բավականին ժամանակ է, ինչ ընկերությունը մեր շրջանում զբաղվում է ծխախոտագործությամբ, սակայն առաջին անգամ է նման հանդիպում կազմակերպվում շրջվարչակազմի ղեկավարի մոտ։ Հանդիպմանը մանրամասն քննարկվել է Ասկերանի քաղաքային պուրակի հիմնանորոգման հարցը։ Քաղաքային մարզադաշտը շահագործման հանձնելուց հետո Ս. Գրիգորյանի հանձնարարականով քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը քաղաքային պուրակի հիմնանորոգման նախագիծ կազմեց, ինչի քննարկում էլ տեղի ունեցավ նույն օրը։ Միքայել Վարդանյանը հանդիպման ժամանակ հիշյալ նախագծի համար կատարեց իր առաջին ներդրումը։  
- Այսօր Արցախում վիճակը բավականին փոխվել է, օրեցօր այն զարգանում է թե՛ սոցիալապես, թե՛ տնտեսապես։ Ես ցանկացած ներդրում այստեղ մեծ հաճույքով եմ կատարում, քանի որ Ղարաբաղը հայ ազգի պատիվն է, և մենք պետք է կարողանանք վերջապես հասնել նրան, ինչն այդքան երազել ենք։ Խոսքս վերաբերում է ժողովրդի բարեկեցությանը։ Մեր նպատակն է զարգացնել և շենացնել մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը,- հանդիպման ժամանակ ասել է Վարդանյանը։
Շնորհակալություն հայտնելով բարերարին Ս.Գրիգորյանն ասաց.
- Մեր ամենօրյա գործունեությամբ մենք ջանում ենք անել հնարավորինս, որպեսզի ապահովենք մեր մանուկների անհոգ մանկությունը։ Ամիսներ առաջ շահագործման է հանձնել քաղաքային մարզադաշտը, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ասկերանի, այլև հանրապետության մարզական կյանքում։ Այստեղ պարբերաբար անցկացվում են թե՛ մարզական, և թե՛ մշակութային միջոցառումներ։ Շնորհակալության արձագանքելու համար։ Հուսանք, որ Ձեր օրինակը վարակիչ կլինի շատերի համար։
Համոզված ենք, որ առաջիկայում Ասկերանի կենտորոնում կտեսնեք հրաշալի պուրակ, որտեղ իրենց հանգիստը կվայելեն ոչ միայն փոքրերը, այլ նաև նրանց ծնողները։ Հավատացած ենք, որ շատ շուտով իրականություն կդառնա շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հերթական ազգանվեր մտահղացումը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

alt

alt

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter