ՇՆՈՐՀԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
17.10.2013 10:42

   Աստղաշենը, շրջապատված իր բերրի դաշտերով ու այգիներով, իր հերոսական անցյալով ու հպարտ կեցվածքով, Արցախի նշանավոր բնակավայրերից է: Գյուղը հայտնի է իր նշանավոր անհատներով, որոնց մասին գրելիս հպարտություն ես զգում և սովորական բառերով դժվար է լինում նկարագրել նրանց: Հենց այդ անհատներից մեկն է Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը: 
 Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 3-ին, ԼՂՀ Ստեփանակերտի շրջանի Դաշբուլաղ գյուղում: Գերազանց ավարտելով հարազատ գյուղի ութամյա դպրոցը ուսումը շարունակել է

Պատարայի միջնակարգում: 1970 թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանակավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը և այն ավարտել 1974 թվականին: Ավարտելուց հետո աշխատանքային մկրտությունը ստացել է Դահրավի ութամյա դպրոցում` աշխատելով որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1986 թվականին տեղափոխվում է հարազատ գյուղի կրթօջախը` աշխատում որպես փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: Արցախյան ազատագրական շարժման տարիներին գյուղը զգաց Սլավա Գրիգորյանի կարիքը` որպես եռանդուն, հայրենասեր, հմուտ կազմակերպչական ունակության տեր երիտասարդի: 1988թվականին ընտրվում է գյուղի §Հոկտեմբեր¦ կոլտնտեսության նախագահ, իսկ 1998 թվականից՝ համայնքի ղեկավար: Հոգու անմնացորդ նվիրումով մասնակցում է հայրենի գյուղի խաղաղ ու բարգավաճ ապագան կերտելու ազգանպաստ վեհ գործին: Լինելով բազմիմաց և հմուտ մանկավարժ նա իր երջանկությունը գտնում է մասնագիտական աշխատանքում: 2008 թվականին հարազատ դպրոցում նշանակվեց տնօրեն: Գործին լավ գիտակ լինելով կարճ ժամանակում վայելում է աշակերտական ու մանկավարժական կոլեկտիվների սերն ու հարգանքը: Տնօրենի ուշադրության կենտրոնում են մատաղ սերնդի ուսումնադաստիարակչական աշխատանքներում ծառացած խնդիրները: Ստեղծելով համակարգչային կաբինետ, բոլոր ուսուցիչներից պահանջում է դասապրոցեսները կազմակերպելիս օգտվել համակարգիչներից, ժամանակակից դասավանդման մեթոդներից: Նա մեծ պատասխանատվությամբ է կատարում տնօրենն իր պարտականությունները: Նվիրվածություն, անսպառ սեր դեպի սաները, հարգանք ու կարգապահություն, օրինականություն և հոգատար վերաբերմունք կոլեկտիվի անդամների, դպրոցի ու այն ամենի նկատմամբ, ինչը կապված է դպրոցական կյանքի և ուսումնադաստիարակչական գործընթացի հետ: ¸պրոցում հաճախ են կազմակերպվում տարբեր հետաքրքիր միջոցառումներ: Նա ամենուրեք է… իսկական նվիրյալ: Այսօր մեր տնօրենը 60 տարեկան է: Զարմանալի է կյանքը: Այս ինչպե՞ս անցան հարուստ կենսագրության 60 տարիները: Բայց նա միայնակ չէ, հոբելյար է նաև նրա տիկինը` երկար տարիների վաստակաշատ մանակավարժ Զոյա Կարապետյանը: Նրանք միասին կրթում ու դաստիարակում են մատաղ սերնդին անմնացորդ նվիրումով: Եթե ուսուցիչը իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտների նկատմամբ, ապա նա կատարյալ ուսուցիչ է: Նրանք միաժամանակ օրինակելի ամուսիններ և ծնողներ են: Ծնել ու դաստիարակել են 3 հոյակապ զավակներ: Մեզ մնում է միայն ասել.
 -Սիրելի՛ տնօրեն, շնորհավոր 60 ամյակդ, Ձեզ՛ երջանկություն, անսպառ եռանդ, ամուր առողջություն, ստեղծագործական մտքի նոր թռիչք:

Ժան Անդրյանի անվան Աստղաշենի
միջնակարգ դպրոցի կոլեկտիվ

ՀԳ.  Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը՝ ծննդյան 60-ամյակի, ուսուցչի օրվա և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած զգալի ավանդի կապակցությամբ Սլավա Գրիգորյանին պարգևատրել է շրջվարչակազմի պատվոգրով և թանկարժեք նվերով։

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter