СЕЙЧАС САМЫЙ АКТИВНЫЙ ПЕРИОД ДЕЛ: ВСЕМ К ДЕЛУ | ՀԻՄԱ ԳՈՐԾԵՐԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՇՐՋԱՆՆ Է.ԲՈԼՈՐՍ՝ Ի ԳՈՐԾ
15.07.2011 12:43

ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

- Պարոն Գրիգորյան,  արդեն մեկ տարի է անցել, ինչ նշանակվել եք շրջվարչակազմի ղեկավար: Ի՞նչ է հուշում անցած մեկ տարին:

- Ես չէ, իհարկե, որ պիտի գնահատեմ իմ կատարած աշխատանքը, բայց մեծ հաշվով` ինքդ քո առաջ հաշվետու լինելն ինչ-որ տեղ նույնիսկ պարտադիր պահանջ է: Այս առումով կարող եմ ասել, որ ժամանակին համաքայլ եմ ընթացել: Երբ աշխատում էի իրավապահ մարմիններում, որտեղ ի դեպ` աշխատել եմ տասնյակ տարիներ,  ինձ մոտ ձեւավորվել է  գործի հանդեպ պատասխանատվության կայուն համակարգ, առկա խնդիրներին համապարփակ նայելու լայն կարողություն:

 Կառավարչական այս հմտություններն են եղել շրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու  հիմնական  ուղենիշերը: Իսկ Ասկերանի շրջանը քիչ հոգսեր չունի, եւ դրանք գտնվում են այն նույն խնդիրների շարքում, որոնց լուծմամբ այսօր հետեւողականորեն զբաղված են հանրապետության իշխանությունները: Կա ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագիր, եւ այն կետ առ կետ իրականացվում է: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, որոնց կենսագործման իրական արդյունքների ականատեսն ենք բոլորս:

-Արժենշելի ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

-Անշո՜ւշտ, գլխավոր խնդիրը գյուղերի զարգացումն է` տնտեսական, սոցիալական, կրթական, ժողովրդագրական  եւ այլ խնդիրների համատեքստում: Դրական տեղաշարժ, անկասկած, կա, եւ դա չի կարելի գնահատել միայն մեկ տարվա աշխատանքի կտրվածքով: Շարժընթացը տեղի է ունենում համալիր կերպով` արձանագրելով կոնկրետ հաջողություններ այս կամ այն բնագավառում: Բնականաբար, վարչակազմի ուշադրության կենտրոնում է նաեւ շրջկենտրոն Ասկերանը: Անցած մեկ տարվա ընթացքում, օրինակ, վերանորոգվել է  շրջկենտրոնի մշակույթի տունը,  մայրուղու երկարությամբ ավելի քան 800 ծառ է տնկվել: Ասկերանցիներին հատկապես ուրախացրել է ժամանակակից չափանիշներով մարզադաշտի կառուցումը, որի բացումը նախատեսվում է առաջիկա օրերին:
- Այս տարի եւս բնակլիմայական պայմանները, մեղմ ասած, մխիթարական չէին, մանավանդ վերջին օրերի կարկտահարությունը... Վիճակն ինչպիսի՞ն կգնահատեիք:
-Ղարաբաղցու համար բնական աղետները սովորական երեւույթ են. մերթ անձրեւն է փտեցնում, մերթ` արեւը չորացնում: Բայց ինչ էլ լինի, արցախցին վհատվողը չէ: Ցավալիորեն, կարկտահարությունից նախնական տվյալներով  տուժել է 2294.9 հեկտար ցանքատարածություն, որից` 1791.7 հա աշնանացան մշակաբույսեր, 222,7 հա բազմամյա տնկարկ, 256,5 հա տնամերձ, 24 հա եգիպտացորեն։ Այն գյուղերը, որոնք ավելի շատ են տուժել տեւական անձրեւներից ու կարկուտից, ներառված են համապատասխան ցուցակի մեջ: Կարծում ենք կառավարությունը կաջակցի` մեղմելու այդ համայքներին հասցված վնասը: Պետությունը միշտ էլ օգնության ձեռք է մեկնում գյուղացուն: ԼՂՀ Կառավարության որոշմամբ բնական աղետից տուժած հողօգտագործողների կողմից հողի վարձավճարները եւ հարկերի վճարումները հետաձգվել են մինչեւ 2013 թվականը՝ երեք տարում դրանք համամասնական մուծման պայմանով։ Անտոկոս վարկի ձեւով տրամադրել է ցորենի սերմացու, վառելիք, մեծ քանակությամբ պարարտանյութ։ Ինչպես նաեւ դեղամիջոցներ են տրամադրվել՝ կրծողների դեմ պայքարի կազմակերպման համար...
Չպետք է թույլ տանք, որպեսզի գյուղացին կտրվի հողից, քանի որ դա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմավարական խնդիր է:
Ինչ մնում է տնտեսական ակնկալիքներին, ապա հարկ եմ համարում ներկայացնել դրանք` ըստ նախապատրաստական աշխատանքների տվյալների:
Շրջանի համայնքների վարչական տարածքներում եւ  նրանց սահմաններից դուրս 2011թ. բերքի տակ աշնանացան մշակաբույսերի ցանք է կատարվել 10620.5 հա հողատարածքների վրա: Համաձայն վիճակագրական տվյալների` գարնանացան մշակաբույսերի ցանք է կատարված 130.7 հա,  եգիպտացորենի՝ 2240.5 հա: Ընդհանուր առմամբ, շրջանում հնձի ենթակա տարածքները կազմում են 12991.7 հա:  Համայնքներում առկա է 62, ՙԱգրոտնտեսութուն թիվ 1՚ ՓԲԸ-ում` 5 հացահատիկահավաք կոմբայն, ներկա դրությամբ բերքահավաքին պատրաստ է 60-ը կամ 90 տոկոսը: Մեկ կոմբայնի բեռնվածությունը 200 հեկտար է: Նշեմ նաեւ, որ ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը յուրաքանչյուր կոմբայնի վերանորոգման համար տրամադրում է 300 հազար դրամ փոխառություն՝ բերքահավաքից հետո վերադարձնելու պայմանով։  Համայնքներում առկա 236 բեռնատար ավտոմեքենաների 80 տոկոսը կներգրավվեն բերքահավաքի աշխատանքներին:
Հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով վարչակազմի ղեկավարի 2011թ. մայիսի 20-ի N 17 կարգադրությամբ ստեղծվել է շրջանային հանձնաժողով, մշակվել է հակահրդեհային-նախազգուշական միջոցառումների պլան: Բերքահավաքի ամբողջ ժամանակահատվածում առաջնահերթ խնդիր պետք է լինի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր նախազգուշական միջոցառումների պարտադիր կատարումը: Բերքահավաքի ողջ ընթացքում տեղերում կկազմակերպվի շուրջօրյա հերթապահություն, բացատրական աշխատանքներ կտարվեն բնակչության շրջանում: Չնայած շրջանի 14 համայնքներում չկան հացահատիկահավաք կոմբայններ, այնուամենայնիվ, բերքահավաքը պետք է ավարտենք սեղմ ժամկետներում: Գյուղամերձ տարածքներում այն կազմակերպված անցկացնելու համար անհրաժեշտ է պայմանավորվել անհատական կոմբայն ունեցողների հետ: Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում : Սպասվում է, որ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը  կիրականացվի դժվարին պայմաններում, ուստի անհրաժեշտ է համագործակցված աշխատանք, այլընտրանք չունենք:
-Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության հարավային շրջաններում, որ մեր տարածաշրջանի հարեւանությամբ է գտնվում, նկատվել է մորեխի աննախադեպ տարածում: Չի բացառվում, որ այն կներխուժի  նաեւ մեր տարածաշրջան...
-Այդ վտանգն, իհարկե, կա, մանավանդ, որ մի քանի տարի առաջ նման աղետ մեզ մոտ արդեն եղել է: Կարծում եմ, որ պետությունն ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կհամախմբի բոլոր ուժերը` մորեխի դեմն առնելու համար: Չշտապենք, սակայն, եզրահանգումներ անել, մանավանդ, որ հացահատիկի բերքահավաքին քիչ ժամանակ է մնացել: Ի դեպ նշեմ, որ բերքի անկորուստ հավաքման հետ կապված խնդիրները քննարկվել են ԼՂՀ Անվտանագության  խորհրդի` օրերս կայացած նիստում, որտեղ  տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նույն օրը շրջվարչակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն. իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդում նշված խնդիրների լուծման ուղղությամբ։
Ամառը դեռ նոր է սկսվել, այսինքն` սկսվել է գյուղատնտեսական հոգսերի լուծման  ակտիվ շրջանը: Ես լավատեսորեն եմ տրամադրված: Չմոռանանք, որ այս տարի ԼՂՀ Անկախության հռչակման 20-ամյակն է, եւ ամենքս պարտավոր ենք արժանավայել գործերով դիմավորել համաժողովրդական այդ մեծ տոնը։
Պայմանավորվենք այսպես. կատարված աշխատանքների ու անելիքների մասին ավելի հանգամանալից կխոսենք Անկախության տոնի նախօրյակին:
Իսկ այժմ` բոլորս ի գործ:


СЕЙЧАС САМЫЙ АКТИВНЫЙ ПЕРИОД ДЕЛ: ВСЕМ К ДЕЛУ


Беседа главного редактора Валерия Петросяна с руководителем  администрации Аскеранского района НКР Сергеем Григоряном

 

-Господин Григорян, уже прошел год, как Вы назначены руководителем райадминистрации. О чем подсказывает прошедший год?

 

- Не мне, канечно, оценить проделанную мною работу, но, по большому счету, держать отчет перед самим сабой - это даже иногда является обязательным требованием. В этом смысле могу сказать, что я шел вногу с временем. Когда я работал в правоохранительных органах, причем работал десятки лет, за это время у меня сформировалась твердая система ответственности за дело, умение всеобúемляюще взглянуть на существующие проблемы. Эти управленческие навыки и были основными критериями компетентности для работы на посту руководителя районной администрации.А у Аскеранского района немало забот, и они находятся в числе тех задач, решением которых сегодня последовательно занимаются власти республики. Имеется предвыборная программа Президента НКР, и она точка в точку осуществляется. Речь идет, в частности, о социально-экономических преобразованиях,и все мы очевидцы реальных результатов претворения их в жизнь.

 

- Стоит отметить какие работы проведены?

 

-Безусловно. Главная задача - это развитие села в контексте экономических, социальных, образовательных, этнографических и других задач. Положительные сдвиги,несомненно, есть, и это нельзя оценивать как результат работы лишь за один год. Продвижение происходит комплексно, констатируя конкретные успехи в тоé или иной области. Естественно, в центре внимания администрации находится и райцентр Аскеран. За прошедший год, к примеру, было отремонтировано здание Дома культуры, в доль магистральной дороги посажено свыше 800 деревьев. Аскеранцев особенно обрадовало строительство стадиона с современными критериями, открытие которого предусматривается в ближайшие дни.

 

- И в этом году природно-климатические условия были, мягко говоря, неутешительными, имею ввиду особенно градобытие последних дней,,, Как Вы озениваете ситуацию?

 

- Природное бедствие обычное явление для карабахца: ты дожди портят, то град, то солнце сушит. Но что бы не случилось карабахец не отчаевается.

По предварительным данным, от градобития пострадали, к сожалению, 2294,9 гектара посевных площадей, из коих:1791.7 га озимых зерновых культур, 222.7 га многолетних рассадников, 256.5 га приусадебных посевов, 24 га кукрузы. Наиболее пострадавшие от дождей и града села включены в соответствующий список. Думаю государство будет содействовать, чтобы смягчить нанесенный этим общинам ущерб. Государство всегда протягивает руку сельчанину. По решению Провительства НКР сроки уплаты землепользователями налогов и арендных плат отодвинуты до 2013 года с условием их пропорциональной уплаты в течении 3 лет. Безвозмездно выделено им горючего, семенной пшеницы, большого количества удобрения, а также химических препаратов для борьбы с грызунами… Мы не должны допустить, чтобы сельчанин был оторван от земли, ибо это задача не только экономическая, но и стратегическая.

Что касается экономических ожиданий, то считаю нужным представить их по данным о подготовительных работах.

            На административных площадях общин посевы озимых культур под урожай 2011г. составляли 10620.5 га. Согласно статистическим данным, весенние культуры занимали 130.7 га, кукуруза - 2240.5 га. В общей сложности, подлежащие жатве площади составляют 12991.7 га. В общинах наличествует 62, в ЗАО "Агрохозяйство N1" - 5 зерноуборочных комбайнов. В данный момент 60 из них, или 90 процентов, готовы к страде. Загрузка одного комбайна - 200 га.

Отмечу так же, что Фонд развития села и сельского хозяйства НКР для ремонта каждого комбайна уделяет 300 тысяч драмов займа с условием возвращения его после уборки урожая. 80 процентов из находящихся в наличии в общинах 236 грузовых автомашин будут вовлечены в уборочные работы.

В целях обеспечения противопожарной безопасности, по распоряжению руководителя райадминистрации от 20 мая 2011г. за N17 создана районная комиссия, разработан план противопожарных предупредительных мер. За весь период сбора урожая первоочередной задачей должно быть обязательное выполнение этих комплексных мер. На местах будет организовано круглосуточное дежурство, будет проводиться среди населения раз<снительные работы,

Несмотря на то, что в 14 общинах района нет зернооборочных комбайнов, мы должны завершить уборку в сжатые сроки. Для организованного ее проведения на близлежащих к селу площадях необходимо договориться с хозяевами собственных комбайнов. Ожидается, что уборка зерновых будет проведена в трудных условиях, следовательно, необходомо сотрудничать, другого выхода у нас нет.

 

- В южных регионах Российской Федерации, соседних с нашим, наблюдается беспрецедентное распространение саранчи, Не исключено их вторжение в наш регион…

 

- Такая опастность, конечно, существыет, подобная беда уже случинась с нами несколько лет назад. Думаю, государство, как в прошлый, так и на этот раз, об<единит все силы, чтобы предупредить нашествие саранчи. Однако, торопиться с выводами не будем, тем более, что времени до уборки зерновых остается мало. Кстати, проблемы, свяранные с обеспечением сбора урожая без потер, на днях были обсуждены на заседании Совета безопастности НКР, где были даны соответствующие рекомендации по решению задач, указанных в Совете. Только-только началось началось лето, т. Е. активнейший период сельскохзяйственных хлопот. Я настроен оптимистично. Не быдем забывать о том, что 2011-ый год 20-летие провозглашения Независимости НКР, и все мы обязаны достойными делами встретить этот всенародный праздник. Договоримся так: о проделанной работе и предстоящих делах подробно поговорим в преддверии праздника Независимости.

А сейчас всем к делу!


Normal 0 false false false RU X-NONE X-NONE Առանց փոխհատուցման
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter