ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ - 125
19.12.2013 16:12

  §Ուզում ես գուշակել մի ժողովրդի ապագա` նայիր նրա երիտասարդությանը¦
Գ. Նժդեհ

 Նժդեհական այս պատգամին հավատարիմ, դեկտեմբերի 2-ին Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչի հետ կազմակերպեցին հուշ-երեկո՝ նվիրված մեծ հայրենասեր, քաղաքական ու հասարակական գործիչ, փիլիսոփա Գարեգին Տեր- Հարությունյանի կյանքին ու գործունեությանը: Միջոցառումը բացվեց Նժդեհի խոհափիլիսոփայական մտքերով, որոնք աշակերտներն արտասանեցին հպարտությամբ ու ոգևորությամբ, որ այսօր խաղաղ երկնքի տակ են հնչեցվում նժդեհական

պատգամները, որ իրենց հայրերն այդ գաղափարները կրողները եղան ու դա ապացուցեցին արցախյան ազատամար-տում կռած հաղթանակով: Այնուհետև, ներկայացրեցին Նժդեհի կյանքը: 
 Նա ծնվել է 1886թ. հունվարի 1-ին Նախիջևան գավառի Կզնութ գյուղում, հոգևորականի ընտանիքում: Մեծ էր Նժդեհի դերն ազգային ազատագրական պայքարի գործում, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ: Շնորհիվ նրա վարած մարտերի Զանգեզուրն այսօր Հայաստանի Հանրապետության մաս է կազմում, ասես մեծ զորավարի ականջին լսելի եղան, երբ Զանգեզուրից օգնության ձայներ էին գալիս.§Շտապիր զորավար, շտապիր, բազմագլուխ թշնամիդ է գալիս` խոշտանգելու և հոշոտելու Սյունիք աշխարհը¦: Լեռնահայաստանի նորագույն պատմության մեջ զորավար Նժդեհը կմնա որպես եզակի դեմք: Նա դարձավ այն կենտրոնաձիգ ուժը, որն իր կազմակերպչական տաղանդի շնորհիվ կարողացավ առաջին իսկ օրվանից իր վրա հրավիրել ժողովրդի ուշադրությունը, որի ազատության համար երկու տարի շարունակ նրա հետ կողք-կողքի կռվեց և նրան առաջնորդեց փառահեղ հաղթանակների: Նժդեհի համար հայոց անզուգական զորավարի կերպար էր Դավիթ Բեկը: Պատահական չէ, որ ղեկավարվում էր Դավիթ-Բեկյան ուխտով. §Հանուն հայրենիքի` Դավիթբեկաբար¦: Նա պարտության մատնեց բոլշևիկների 11-րդ կարմիր բանակի հեծելազորի հրամանատար Կուրոչկինին, որը Ռուսաստանի մեջ §անպարտելի զորավարի¦ համբավ էր ձեռք բերել: Այդ նա էր, որ հայկական լեռնաշխարհի երեսից սրբեց մոտ 200 թշնամի գյուղեր, որոնք տարիներ շարունակ Դամոկլյան սրի նման կախվել էին Սյունիքի գլխին: 1920-1921թթ. ընթացքում Նժդեհն ազատագրեց ողջ Զանգեզուրը, իսկ Տաթևում գումարված համազանգեզուրյան առաջին և երկրորդ համագումարները հռչակեցին այդ տարածքների ինքնավարությունը` որպես Անկախ Լեռնահայաստան: Նժդեհի հաջողու-թյուններից խուճապահար խորհրդային իշխանությունը հորդորում էր Նժդեհին վայր դնել զենքը: Վերջինս համաձայնեց այն պայմանով, որ Զանգեզուրը հայտարարվի խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս: Եվ միայն դրանից հետո Նժդեհը դադարեցրեց պայքարը: Նա հայտարարեց, որ հեռանում է, սակայն ոչ ընդմիշտ և կվերադառնա, եթե Երևանի փոխարեն Սյունիքին տիրի Բաքուն: 1921թ. հուլիսի 10-ին Լեռնահայաստանի կառավարությունը Նժդեհի գլխավորությամբ անցնում է Արաքսը և տեղափոխվում Պարսկաստան: Այդ մասին հետագայում Նժդեհը գրեց. §Հայաստանից հեռանալիս հետս առել եմ Արաքսի հայկական ափում զինվորներիս կողմից զարկված վագրի մորթին՝ իմ միակ վարձատրությունը, Ջավալ փաշայի դաշույնը՝ իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չկրած Սյունաց դրոշակը՝ թող դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան՝ իմ միակ մխիթարիչը տարագրանքի մեջ¦:
 Տարեգիր եղած մեր հերոսը դեգերելով եվրոպաներով շարունակում էր մտահոգվել հայերի ճակատագրով, կորսյալ հայրենիքի վիշտը նրան հանգիստ չէր տալիս: Դրան էր ուղղված ԱՄՆ-ում նրա կողմից կազմված ցեղակրոն շարժումը, որը կոչված էր հայությանը տեր դարձնելու Թուրքիայից ունեցած տարածքային պահանջներին: Գիտնական-հոգեբանը պարզել է, որ աղետներ տեսած, արհավիրքների, ցնցումների ենթարկված ժողովուրդն սկսում է տառապել հոգեկան ետընթացով: Մեծ է եղել նաև Նժդեհի դերը երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ցանկանալով ֆաշիստական Գերմանիայի դիրքորոշումը փոխել օսմանյան Թուրքիայի նկատմամբ, նա մեղադրվեց խորհրդային իշխանությունների կողմից որպես ազգի դավաճան: Նժդեհի երազանքը §Մեռնել ռազմի դաշտում հաղթության թևերի վրա ճախրելով¦ այդպես էլ փափագ մնաց ու նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց մութ ու խուլ բանտային սենյակում` ազատ Հայաստան երազելով: Մահից հետո Նժդեհին հարցաքննող մայորը հետաքրքիր ախտորոշում տվեց. §Էս մարդու հիվանդության անունն էր Հայաստան¦: 1992թ. մարտի 30-ին Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը չուներ: Ասում են փառքը ստվերի նման է, երբ մարդը փախչում է ստվերից, այն գալիս է նրա հետևից, իսկ երբ մարդը վազում է նրա հետևից, նա ավելի է հեռանում:  
Նժդեհն այն հազվագյուտ մարդկանցից էր, ով երբեք փառքի հետևից չի ընկել, սակայն փառքը գտել է նրան ու վեհացրել:
 Մեր աշակերտները հենց դա էլ ցույց տվեցին, որ Նժդեհի կերպարը բացառիկ է հայոց պատմության էջերում, ու նրանք հպարտ են, որ այդ գաղափարները կրողները կլինեն, կհետևեն Նժդեհի օրինակին ու կապրեն Հայրենիք ստեղծելով ու պաշտպանելով: Իսկ որպես կարգախոս մեծ զորավարի մտքերից աշակերտներն իրենց համար ընտրեցին հետևյալ տողերը. §Իմ հոգին զույգ հենարան ունի` Աստված և Հայրենիք¦:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջն.դպրոցի պատմության ուսուցչուհի

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter