Ուսուցչի աշխատանքն անհամեմատ դժվար է. ահա թե ինչու քչերին է հաջողվում այն տանել այնպես, ինչպես որ պահանջվում է իրականում: Նվարդ Ալեքսանդրի Բաղրյան. Երեսուներեք տարի է, ինչ մեծ խանդավառությամբ ու նվիրվածությամբ, հոգու հրեղեն խոսքով հայոց լեզու և հայ գրականություն է դասավանդում հինավուրց իր գյուղի` Ավետարանոցի միջնակարգ դպրոցում` միշտ մնալով իր սաների համար որպես §մշտաբորբոք փարոս¦: Ունկնդիրները միշտ զարմանում ու հիանում են, որ մեր դարավոր, առույգ ու ասպետական լեզվի, մեր բազմադարյան հարուստ գրականության, բանահյուսության, անշուշտ, նաև հայ ժողովրդի
պատմության մասին խոսելիս նա կարող է բազում օրինակներ բերել նշված գիտությունների ակունքներից, միայն թե սաներին ոգեղեն սնունդ տա, ներազդի նրանց ներքնաշխարհի վրա, հստակ աշխարհայացք ձևավորի ու բարոյական դասեր տա` սպասելով բազում հաջողությունների: Սիրված ուսուցչի հաջողության ու առաջընթացի գրավականը կայանում է նրանում, որ նա մշտական ճիգ է գործադրում հասկանալ իր սաներին, լսել նրանց ոչ միայն խոսքը, այլև լռությունը և հանդես գալ տաղտկալի բարոյախոսի դերում: Ուսուցչի ունեցած իր իրավունքներից գլխավոր է համարում չասել ու չգրել այն, ինչ չի մտածում: Գոռոզությունն ու ամբարտավանությունը խորթ են նրան, նրա իմաստնության հիմքում ընկած են համեստությունն ու բարությունը: Նվարդ Բաղրյանն ունկնդիրների առաջ հանդես գալով իր կրակոտ, առինքնող ելույթներով վարակում է ոչ միայն հայոց լեզվի ու գրականության, այլև հայ ժողովրդի կողմից արարված համաշխարհային արժեքների նկատմամբ սիրո, հպարտության ու պատկառանքի զգացումներով` ընդմիշտ դատապարտվելով ազգային սնապարծության կործանարարությունը: Հորդուն զգացումներով առլեցուն` միշտ իր ասելիքը համեմում է մեր մեծերի հոգեցունց պատգամներով: Նա երիտասարդ ուսուցիչներին խորհուրդ է տալիս որպես հանձնարարական մշտական հիշեն Պ. Սևակի մարգարեական խոսքի հետևյալ հատվածը. §Մեր նախնիները մեզ և աշխարհին քիչ ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք ու հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Այդ լեզվի խնամքը, նրա պահպանությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա¦: Հայ բազմադարյա գրականության մեծանուն դասական Պ. Սևակին բոլորս ենք սիրում ու պաշտում, բայց §սիրելու¦ և §պաշտելու¦ չափն ու աստիճանը նրա հոգում ու սրտում հասնում են անսահմանության, անկշռելիության: Այո՛, նրա սևակապաշտությունը գրականասիրության ոչ մի չափանիշ չի ճանաչում: Իր գործունեության երեսուներեք տարիների ընթացքում հայերենի նվիրյալը ջանք ու եռանդ չի խնայել մատաղ սերնդի ուսուցման, դաստիարակման գործում: Կատարել է տարաբնույթ հասարակական աշխատանքներ, եղել է հումանիտար հոսքի մեթոդմիավորման նախագահ, ծնողական խորհրդի նախագահ, դասղեկական աշխատանք ունի նաև հիմա, որը մեծ սիրով ու պատասխանատվությամբ է կատարում: Ուսուցչի հեղինակության բարձրացման կարևոր գործում անհամեմատ մեծ է ծնողների դերը: Նրանք, սերտորեն կապված լինելով ուսուցիչ-դասղեկի հետ, լավ են ճանաչում իրենց երեխաներին դասավանդող ու դաստիարակող ուսուցիչներին և համապատասխան կարծիք են հայտնում, տպավորություն ստեղծում: Նրանք գնահատում ու խրախուսում են ուսուցչուհուն` առավել բարեխիղճ, սրտացավ ու լավ աշխատելու համար: Ուսուցչուհին գերազանց է կատարում իր պարտականությունները, քաջ գիտակցում է իր անելիքի արժեքը: Այո՛, թո՛ղ լավը գնահատվի ըստ արժանվույն: Գրականության դպրոցական դասընթացի ծրագրային և լրացուցիչ նյութերի բազմակողմանի ուսումնասիրման, գիտելիքների ու տեղեկությունների ընդլայնման ու խորացման ստեղծագործական ունակությունների, ներթաքուն ձիրքերի բացահայտման նպատակով ոչ միայն գրական խմբակի պարապմունքն է անցկացնում հետաքրքիր, այլև տասնամյակների ընթացքում ահռելի աշխատանք է թափել` հայոց լեզվի և գրականության կաբինետը շրջանում օրինակելի դարձնելու, զարգացնելու սովորողների միտքը, վարժեցնելու հետազոտական աշխատանքի: Վաստակաշատ մանկավարժը դասերը վարելիս հիմնական ուշադրությունը սևեռում է գլխավորը, էականն ու առանցքայինն իմաստավորված հաղորդելու վրա, այնպես, որպեսզի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնի ոչ թե հիշողության, այլ նրա մտածողության վրա: Բազմազան են ուսուցչի կազմակերպած դասերի ձևերն ու մեթոդները: Իր դասավանդման պրակտիկայում նույնը երբեք չի կրկնել: Ուսումնասիրում է §Վարդանանք¦ թեման, օգտագործում է մենախոսության ու երկխոսության մեթոդը. Վասակ Մամիկոնյանն է մտորում, երկխոսության մեջ են մտնում Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունեցին: Դասարանը բաժանում է խմբերի: Մի խումբը մեղադրում է դավաճաններին, մյուսը` ոչ: Ծնվում է հարցը. §Իսկ գո՞ւցե Վասակ Սյունեցին այլ ճանապարհներով էր ուզում փրկել Հայաստանը¦: Նույն բոցավառությամբ մատուցում է նաև §Գևորգ Մարզպետունին¦ և բոլորիս հաճույք ու մեծ բավականություն պատճառում: Բոլորովին վերջերս ծանոթացանք պատմավեպի ուսումնասիրման նոր մեթոդների: Ուսուցչուհին ներկայացնում էր Րաֆֆու §Սամվել¦ վեպը: Դասի տիպը խմբային-համագործակցական էր, նպատակները` բազմաբնույթ. կերպարների բնութագրում, կարողությունների, հմտությունների ձևավորում, բանավոր և գրավոր խոսքի կարողության զարգացում, արժեքային համակարգի ձևավորում` հայրենասիրության և դավաճանության ճիշտ ընկալում աշակերտների կողմից: Դասարանը բաժանվեց խմբերի, որոնք ներկայացրին Րաֆֆու դիմանկարը, ասվեց մտքերից, իսկ հետո` մեծերը Րաֆֆու մասին: Այնուհետև անդրա-դարձան դրական ու բացասական կերպարներին ու եզրահանգումներ արեցին: Անչափ հուզիչ էր առանձին հատվածների բեմականացումը (Սամվելի և Աշխենի, Սամվելի և մոր): Իսկ ամենավերջում բանավեճ էր՝ §Ձեր կարծիքով ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել¦ հարցի շուրջ, և ուսուցչի հուզառատ խոսքով ավարտվեց դասը։ §Հայրենասիրությունն այնքան խորը զգացմունք է, որի առաջ կարող են խոնարհ-վել մարդկային մի շարք զգացմունքներ: Հորն ու մորը սպանելը Սամվելի համար հասարակ բան չէր, ընդհակառակը` անչափ ծանր էր, և այլ դեպքերում այն կհամարվի անչափ ծանր հանցանք, նա կդատապարտվի ու կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Բացահայտում ենք` զավակի կողմից պետք է պատժվի նույնիսկ ծնողը, եթե նա դավաճանել է հայրենիքին: Դրան հավանություն է տալիս նաև ժողովուրդը. - Արժանի էր…¦: Իր դասավանդման ողջ տարիների ընթացքում Բաղրյանն իր ձեռքի տակ ունեցել է դասագիրք, պլան-ծրագրեր, մեթոդական գրականություն, դիտողական պարագաներ, տեխնիկական միջոցներ, գրադարանային հարուստ ֆոնդ, աշխատել հանգիստ, բարիդրացիական մթնոլորտում` ստեղծագործական ակնկալիքներով: Պարբերաբար զբաղվել է ինքնակրթությամբ, առանց որի ոչ մի ուսուցիչ չի կարող ակնառու հաջողությունների հասնել: Իր կատարած բեղմնավոր աշխատանքի համար Ն. Բաղրյանը բազմիցս արժանացել է կոլեկտիվի բարձր գնահատականին և շրջանի կողմից միշտ արժանացել խրախուսանքի ու պարգևատրվել գովասանագրերով: Վերջերս Բաղրյանը §Տարվա լավագույն ուսուցիչ, մանկավարժական փորձ¦ մրցույթի համար անցկացրեó բաց դաս հայ գրականությունից 11-րդ դասարանում, դաս-միջոցառում` 10-րդ դասարանում: Բաց դասի թեման Ե.Չարենցն էր, ամփոփիչ դաս, իսկ միջոցառման թեման` §Ոսկեղենիկ հայերենը հայ դասականների շուրթերին¦: Դասն սկսվեց երաժշտական ելևէջների ներքո. ողջույնի խոսքով հանդես եկավ ուսուցչուհին` արտասանելով Չարենցի §Ամբոխները խելագարված¦ պոեմից հատված: Բոլորն ապշած էին, համակված էին չարենցյան մթնոլորտով: Մտագրոհ, զարգացնող հարց, հետաքրքիր փաստ, կարճ դասախոսություն, քարտային աշխատանք, համակարգիչ, §Ուսումնասիրում ենք¦ անկյունի ձևավորում, երգ-երաժշտություն, ասմունք` մեթոդներ, անհրաժեշտ այլ նյութեր, որոնք է՛լ ավելի էին զարգացնում, նորացնում դասը: Ուշագրավ էր ուսուցչի կարճ դասախոսությունը` համեմված պոեզիայով §Չարենցի, նրա կյանքի որոշ դրվագների ու ողբերգական վախճանի մասին¦ թեմայով: Որքա՜ն գեղեցիկ խոսքեր, հանճարեղ բառեր ասվեցին հայ պոեզիայի §հավերժական գանգրահեր տղայի¦` Չարենցի մասին, անզոր եմ նկարագրելու, մեջբերում եմ մի քանի տող ընդամենը. §Չարե՜նց… մեր պոեզիայի բազմադարյան հեքիաթի կրտսեր արքայազն…Հեքիաթներում, թագավորի որդիների մեջ, սովորաբար կրտսերն է օժտված լինում ամենաշռայլ շնորհներով, բայց հենց նրան է բաժին ընկնում վտանգներով, որոգայթներով խճճված ամենադժվար ճանապարհը: Չէ՞ որ կրտսեր արքայազնն է բերելու հազարան հավքը: Չարենցը ճանապարհ ելավ մեր պոեզիայի նոր հազարամյակի հազարան հավքը բերելու¦: Այսպես, ըստ հերթականության կատարվեցին պլան-կոնսպեկտում տեղ գտած բոլոր կետերը ԽՀԿ համակարգով: Դասին պատրաստ էին նաև աշակերտները: Նույնիսկ §քարտային աշխատանք¦ կետը վարում էր Մարո Հայրապետյանը` որպես ուսուցիչ-աշակերտ: Վերջում աշակերտներին հանձնարարվեց գրել փոքրիկ շարադրություն §Իմ Չարենցը¦ վերնագրով: Ուսուցչուհին ուղղություն տվեց աշակերտներին §Իմ Չարենցը` հախուռն, պոռթկուն, հորդաբուխ… Խորհում եմ ինչո՞ւ §Անվերնագիր¦ -ներդ այդքան շատ են… գուցե՞ նրանից, որ անվերնագիր էր տառապանքդ, կարոտդ, սերդ, անգամ մահդ, թաղումդ, շիրմաքարդ… Անվերնագիր ու անթարգմանելի էին զգացմունքներդ` 1935թ. Կոմիտասի աճյունի մոտ… Ամբոխը ճեղքելով Չարենցն է մոտենում… Խոնարհվում է, համբուրում Կոմիտասի զմռսված շուրթերը և… Ուրեմն, ուրիշ ի՞նչ բառով բնութագրես այս երևույթը…¦։ Հագեցած, բովանդակալից էր նաև դաս-միջոցառումը: Ոսկեղենիկ մայրենի լեզվի մասին հնչեցին բազում բանաստեղծություններ, երգեր: Ներկաները մեծ բավականություն և ինչու չէ նաև հաճույք ստացան: Եվ պատահական չէ , որ Ն. Բաղրյանն այս ուսումնական տարում վերոնշյալ մրցույթում հաղթող է ճանաչվել շրջանում և հանրա-պետությունում` §Առարկայի իմացության մակարդակը և նյութը մատուցելու վարպետություն¦ անվանակարգում՝ պարգևատրվել գովասանագրով ու դրամական պարգևով: Ավետարանոցի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվը բարձր է գնահատում նրա արժանիքները և ցանկանում առողջություն, նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: Միշտ ունենաք երջանիկ պահեր, թո՛ղ գարնան թարմությամբ լցվի ձեր ամեն մի օրը և մշտարթուն մնաք` որպես հայերենի նվիրյալ՝ հայ դասականների խոսքը հնչեցնելու համար: Շ. Մնացականյան Ավետարանոցի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի |