28.12.2013 16:24 |
Սիրելի հայրենակիցներ. Ձեզ հետ միասին շրջեցինք մեր երկրի պատմության ևս մեկ էջ: Սովորաբար տարեմուտին ի մի են բերվում ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրվում են նոր անելիքներ ու նպատակներ: Հիրավի` անցնող տարում բավականին դժվարություններ եղան, այնուհանդերձ, 2013 թվականին Ասկերանի շրջանում հաջողություններ արձանագրվեցին տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Համոզված եղեք, որ շրջանի ղեկավարությունն ամեն ինչ կան, որպեսզի գալիք տարում էլ ավելի զարգանա շրջանի տնտեսությունը, մեղմվի սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցողների վիճակը, որ մանուկներն ապրեն անհոգ, ավելի շատ երիտասարդներ մասնակից դառնան շրջանի զարգացման գործընթացին, իսկ տարեցներն զգան
մեր սերն ու հոգածությունը: Շնորհավորելով գալիք` 2014 թվականի և Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ, ցանկանում եմ, որ նոր տարին մեր երկրին բերի կայուն խաղաղություն, բարգավաճում, հավատի ու հույսի ամրապնդում, որպեսզի հայ օջախներից անպակաս լինեն խինդն ու ծիծաղը: Շրջանի բնակչությանը մաղթում եմ քաջառողջություն, արևշատություն ու մեծ եռանդ։ Հավատում եմ, որ միասին կավելացնենք մեր ընդհանուր նվաճումները, կշենացնենք մեր դրախտային երկիրը` հանուն Արցախի լուսավոր ապագայի: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
|