22 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԽՈՋԱԼՈՒՆ
26.04.2014 15:04

Փետրվարի 26-ին Իվանյանի համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խոջալուի ազատագրման օրվան: Մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, Իվանյանի համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը, Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, մի խումբ լրագրողներ և իվանյանցիներ:

Ստեփանակերտից ժամանած երիտասարդներն Իվանյանի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ կազմակերպեցին ցուցապաստառներով լռության երթ: Նրանք դատապարտում էին Ադրբեջանի կողմից տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները խեղաթյուրելու փորձերը, պահանջում էին արդարություն:

Իվանյանի համայնքի մշակույթի տան տնօրեն Մելանյա Կարապետյանն իր խոսքում նշեց.

-Արցախյան ազատամարտի տարե-գրության մեջ 1992թ. համարվում է մարտական թեժ գործողությունների կիզակետ, իսկ այս օրերին մեր տարածաշրջանի տարբեր  բնակավայ-րերում նշվում են բազմաթիվ միջոցառումներ, քանզի փետրվար ամիսը հայտնի է մի շարք նշանավոր օրերով: 1992 թ. փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն: 18 հայորդիներ նահատակվեցին այդ օրը: Մեր քաջերի անպարտելի ոգին պահելու ու փոխանցելու ենք սերնդեսերունդ: Նրանք ապրելու են մեզ հետ, քանի դեռ հիշում ենք նրանց: Գլուխ ենք խոնարհում բոլոր քաջարծիվ նահատակների առջև և ասում. §Փա՛ռք Ձեզ, փա՛ռք Ձեզ ծնող մայրերին ու անուշ հողին հայրենի¦:

Ելույթ ունեցավ տանկային բրիգադի ԱՀՏԱ գծով տեղակալ Հայկ Գրիգորյանը: Նա մեծարելով ու գնահատելով օրվա խորհուրդը՝ նշեց.

-Այսօր հավաքվել ենք վերհիշելու և էլ ավելի վերարժևորելու Խոջալուի ազատագրման պատմական էջը, որն այդ ժամանակ վերածվել էր ռազմական հենակետի, որտեղից կրակ ու հուր էր թափվում շրջակա հայկական բնակավայրերի վրա: Փետրվարի 26-ին հայ ինքնապաշտպանները կարողացան գյուղն ազատել զինված ադրբեջանցիներից՝ իրագործելով փայլուն ռազմագործողություններ: Խաղաղ բնակչության համար հատկացվեց միջանցք, թեև Ադրբեջանը շարունակում է կեղծել ճշմարտությունը և հանրությանը ներկայացնել իր իսկ հնարած կեղծիքը:

Որպես ՊԲ ներկայացուցիչ հավատացնում եմ, որ մեր բանակը պատրաստ է ապահովելու երկրի անվտանգությունը:

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, այս բարենպաստ պայմաններում, ձեզ մնում է զինվել փայլուն գիտելիքներով, որովհետև գաղափարի պատերազմի հաղթական ուղին շարունակելու է ձեր սերունդը:

Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺԿ Ասկերանի շրջանի ներկայացուցիչ  Սլավիկ Առուշանյանը մեկ անգամ ևս հիշեց 1992 թվականի  փետրվարյան իրադարձությունները.

-Ադրբեջանը ցանկանում է ապացուցել, որ հայերը ցեղասպանության են ենթարկել Խոջալուի խաղաղ բնակչությանը: Սակայն գիտենք, որ իրականում այդպես չէ: Դեպքերն այնպես էին հասունացել, որ ստիպված պետք էր վերացնել ռազմական հենակետի վերածված Խոջալուն: Նրանք աստիճանաբար էին սկսել գործել: Նախ կտրեցին հեռախոսագիծը և կտրվեց կապը շրջանի բնակավայրերի և մայրաքաղաքի հետ: Կտրել էին նաև ոռոգման և խմելու ջուրը: Ստիպված Կարկառ գետի մոտ ջրի պոմպակայան տեղադրվեց, որպեսզի Ասկերանի և Խնապատի բնակիչները ջուր ունենան: Անընդհատ քարկոծվում և ջարդվում էին հայերիս մեքենաները: Գործը հասել էր նրան, որ սկսեցին օգտագործել հրազեն, եղան զոհեր: Հարկադրված Նորագյուղի Հացուտ տեղամասի բարձունքի ուղղությամբ նոր ճանապարհ բացվեց՝ շրջանցելով Խոջալուն, որը ժամանակի և վառելիքի առումով մեծ դժվարություն էր առաջացնում, մանավանդ, որ նավթաբազայի շենքը գտնվում էր սահմանում և պահեստներն էլ դատարկ էին: Հոսանքազրկվեց ողջ մարզը, փակվեց երկաթուղին: Ղարաբաղի համար նախատեսված բոլոր բեռները բեռնաթափվում էին Խոջալվում և օգտագործվում նրանց հայեցողությամբ: Վերջնականապես դադարեցվեց օդային ճանապարհը Հայաստանի հետ, իսկ վերջում անջատեցին նաև գազը: Խոջալուից սկսեցին ավազակային հարձակումներ իրականացնել շրջանի բնակավայրերի վրա և ռմբակոծել Ստեփանակերտը: Խոջալուն վերածվել էր իսկական ռազմական հենակետի և անհրաժեշտ էր վերացնել այն ու վերականգնել Ասկերան-Ստեփանակերտ բոլոր տեսակի կապերը: Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ խաղաղ բնակիչների դուրս գալու համար տրամադրվել էր մարդասիրական միջանցք, թեև թուրքերն անընդհատ խեղաթյուրում են իսկությունը:

Արցախյան պատերազմի մասնակից Վիգեն Գաբրիելյանը փաստեց.

-Հզոր ռազմական հենակետի վերածված Խոջալուի ոչնչացումը մեր ինքնապաշտպանական ուժերի համար դարձել էր հրատապ և շուտափույթ լուծում պահանջող գերխնդիր:   Փետրվարի 26-ին հայ ազատամարտիկները լրիվությամբ ազատագրեցին Խոջալուն: Վերացվեց հայկական գյուղերի, Ստեփանակերտի հետ կապվող շրջափակումը:  Խոջալուի ազատագրման ժամանակ ԻՊՈՒ-ի հրամանատարությունը խաղաղ բնակչության համար տրամադրվել է մարդասիրական միջանցք Ասկերանի աջափնյակով (Կարկառ գետի հունով) դեպի Աղդամ, որն այդ ժամանակ գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ: Սակայն Աղդամի մատույցներում §Ուղտի մեջք¦ կոչվող բլուրների մերձակայքում, ադրբեջանական զինված կարգավորումները ինքնաձիգներից, գնդացիրներից և նռնակներից կրակ թափեցին այդ խաղաղ բնակչության վրա՝ ոչնչացնելով սեփական իսկ ժողովրդին: Խոջալուի խաղաղ բնակիչներն ադրբեջանցի քաղաքական գործիչների կեղտոտ խաղերի ու խարդավանքների պատանդները, ապա և զոհերն են դարձել: Ստի և կեղծավորության վրա կառուցված, ամբողջությամբ խեղաթյուրված այդ թեման շարունակվում է մնալ Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում Բաքվի քաղաքականության անկյունաքարերից մեկը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկ-ներ դրեցին Խոջալուի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնացված հուշարձանին:

Այնուհետև, լրագրողների և երիտասարդների խմբերը ճանապարհվեցին դեպի այն տեղամասը, որտեղ ադրբեջանցիներն իրականացրել էին սեփական ժողովրդի կոտորածը: Նրանց ուղեկցեցին Սլավիկ Առուշանյանը և Վիգեն Գաբրիելյանը: Վերջիններս էլ մանրակրկտորեն ներկայացեցին տարիներ առաջ տեղի ունեցածը, պատասխանեցին նաև լրագրողներին ու երիտասարդներին հուզող հարցերին:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter