ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՊԱՀ ԴԻՐՔԵՐՈՒՄ
04.06.2014 17:54

   Սկսած 2010 թվականից, ինչ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Սերգեյ Գրիգորյանը, շրջանում ձևավորվել և արմատավորվել են մի շարք բարի ավանդույթներ։ Դրանց մեջ առանձնահատուկ տեղ են գտել տոն և հիշատակի օրերին զորամասեր հաճախելը, զինվորականներին շրջանի հասարակական կյանքին ներգրավելը, առաջապահ  դիրքեր հաճախելն ու զինվորների մարտական ոգին

 էլ ավելի բարձրացնելն ու տոկուն պահելը։

Այդ շրջանակներում հերթական միջոցառումը տեղի ունեցավ մայիսյան եռատոնի նախօրեին։

Զինվորներին եռատոնի կապակցությամբ շնորհավորելու էին գնացել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը, Ն զորամասի հրամանատարական և սպայական կազմը,  պաշտոնատար այլ անձինք։

Աշոտ Ղուլյանը շնորհավորելով զինվորներին Եռատոնի կապակցությամբ, կարևորեց նրանց կատարած հայրենանվեր ծառայությունը և վստահեցրեց, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում նրա քաջակորով զինվորներին, հպարտանում նրանց անձնուրաց ծառայությամբ։

Ապա շրջելով մարտական դիրքերում, ծանոթացան հայ զինվորի առօրյային, փոխանակվեցին մտքերով և փորձով։ Նման առաքելությունն իրականացնող Արցախյան ազատամարտի վետերաններից շատերի անմիջական մասնակցությամբ է այս հողը թոթափել դարավոր թշնամու ծանր լուծը։ Ու կրկին գտնվել նվիրական այս հողում, որի ազատագրության համար բազում քաջորդիներ են իրենց կյանքը զոհաբերել՝ հարգանքի յուրօրինակ տուրք էր բոլոր նահատակներին ու անջնջելի հիշողություններին։

Տոնական համերգով զինվորներին ներկայացավ Ասկերանի ՙԲերդ՚ համույթը։ Հանրապետական ու շրջանային ղեկավարության հետ զինվորները շուրջպար բռնեցին, կրկին անգամ հաստատելով, որ մենք անպարտ ենք մեր միասնությամբ։

Հայոց բանակի փառապանծ զինվորներ. շնորհավորում ենք ձեզ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ կապակցությամբ։

Մեր սահմանների անառիկությունը ձեզանից է կախված, ու դուք պատվով եք կատարում ձեր առջև դրված խնդիրները։ Մենք հպարտանում ենք ձեզանով ու ձեր հայրենանվեր, ազգապահպան ծառայությամբ։  Ձեզ անամպ երկինք, բարի ու անփորձանք ծառայություն ենք ցանկանում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter