ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԲԱՐԻ ԳՈՐԾ |
26.01.2016 11:46 |
Դեկտեմբերի 25-ին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի նախաձեռնությամբ քաղաքային մշակույթի տանը կազմակերպվեց Ամանորյա միջոցառում: Միջոցառման կազմակերպման համար իրենց աջակցությունն էին ցուցաբերել բարերարներ Կարեն Շահրամանյանը, Սասուն Բարսեղյանը, Արարատ Խաչատրյանը, Սեյրան Հարությունյանը, Սամվել Արզումանյանը, Կարեն Աղաջանյանը, Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի որդիներ Վարդան և Վահե Գաբրիելյանները: Մարդիկ, ովքեր երբևէ անտարբեր չեն եղել հարազատ շրջանի ու քաղաքի հանդեպ: Նրանց համար բարեգործությունը ոչ մի սահման չունի և չի կարող ունենալ: Կատարել բարին հանուն կարիքավոր մարդու, հանուն հայրենի հողի ու ջրի, հանուն երկրի բարգավաճման և արժանանալ հարազատ ժողովրդի բարձր գնահատանքին, իսկ ժողովրդի գնահատականն ամենամեծն է ու ամենասրտաբուխը… Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմմանուել քահանա Վարդանյանը, Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմերի մասնակիցներ, սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ, հյուրեր: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը. -Մի քանի օրից իր իրավունքների մեջ է մտնելու նոր` 2016 թվականը: Հայերիս համար Նոր տարին նշանակում է նոր սկիզբ, նոր նպատակներ ու ակնկալիքներ: Ցանկանում եմ, որպեսզի վաղվա օրվան նայենք լավատեսորեն, հավատանք, որ այն առավել լուսավոր է լինելու` լի վերելքներով ու նորանոր ձեռքբերումներով: Շնորհավորելով բոլորիս գալիք տոների առթիվ` մաղթում եմ միմիայն հաջողություններ և խաղաղություն: Կարեն Շահրամանյան, Սասուն Բարսեղյան, Արարատ Խաչատրյան, Սեյրան Հարությունյան, Սամվել Արզումանյան, Կարեն Աղաջանյան, Վարդան և Վահե Գաբրիելյաններ: Մեծագույն հպարտությամբ ու սիրով եմ թվարկում այս անունները, քանզի հենց նրանց անմիջական աջակցությամբ է կազմակերպվել այս միջոցառումը, որի նպատակը միանշանակ մեկն է` կատարել ևս մի բարի գործ ժողովրդի համար: Մեր բոլորիս հիշողության մեջ լուսե մի երազ է դարձել երջանկահիշատակ, Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանը: Նա ապրում էր հարազատ Ասկերանի դարդ ու ցավերով և ուրախանում` ծննդավայրի ամեն մի հաջողությամբ: Իսկ, թե ինչպիսի բարեգործություններ էր կատարում, այսօր անհնար է թվարկել: Մեզ համար ուրախալի է այն փաստը, որ Սամվել Գաբրիելյանի որդիները` Վարդան և Վահե Գաբրիելյանները շարունակում են հոր հայրենանպաստ գործը: Այսօր գիշերային Ասկերանը ողողված է լույսերով, որոնք ավելի են բարձրացնում բնակչության տոնական տրամադրությունը, իսկ դրա համար մենք վերստին երախտապարտ ենք Վարդան և Վահե Գաբրիելյաններին: Որպես Ասկերանի քաղաքապետ և այս միջոցառման նախաձեռնող, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր բարերարներին և հույս հայտնել, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Ասկերանի հոգևոր հովիվն իր խոսքում նշեց. -Ի շնորհիվ քաղաքապետ Սամվել Աղաջանյանի և մի շարք բարերարների հավաքվել ենք այստեղ ուրախացնելու և հուսադրելու այն մարդկանց, որվքեր ավելի վատ դրության մեջ են, և ունեն ուշադրության կարիք: Մեզ այստեղ է բերել սերը մերձավորի հանդեպ, քանզի անտարբերությունը մահացու մեղք է և բոլորս պետք է զերծ մնանք դրանից: Թող գալիք տարին լինի խաղաղության տարի, թող բոլոր զինվորները ժպտերես վերադառնան իրենց ծնողների մոտ, և բարին ու լույսը թագավորի Արցախ աշխարհում: Տոնական միջոցառումը լեցուն էր խանդավառությամբ ու սիրով: Ասկերանի <<Բերդ>>համույթի, Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի դպրոցականների, Ասկերանի ստեղծագործական կենտրոնի, արվեստի դպրոցի կատարումները միանգամից բարձր տրամադրություն սփռեցին դահլիճում: Նրանց ասմունքը, երգն ու պարը առհավատչյան էին հույսի ու հավատի, միասնության ու համախմբման: Իսկ Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցի ու <<Աշխարհի ավանդական կարատե-դո ֆեդերացիա>> հասարակական կազմակերպության սաների ելույթները մի յուրահատուկ ուժ հաղորդեցին ներկաներին: Բոլորը համոզվեցին, որ մեծանում է խելացի, բազմաշնորհ և ուժեղ սերունդ: Իրավմամբ, ապագան հուսալի ձեռքերում է: Սրտաբուխ էր Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի ելույթը. -Հանրահայտ ճշմարտություն է, որ ապրելն արվեստ է, իսկ յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իր բանաձևը: Մեր կողքին նստած են մարդիկ, ովքեր ապրում են ուրիշներին ապրեցնելու համար: Ճշմարտություն է նաև, որ Հայրենքիը բարձր արժեք է, իսկ հայրենասիրությունը` բացառիկ զգացմունք: Այստեղ են այն հայրենասերները, որոնց շնորհիվ կազմակերպվեց այսօրվա միջոցառումը: Բոլորս ենք հիշում երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանին, ով մարդ էր կոչումով, ով ապրեց` իր հոգու լույսը տալով շրջապատին: Ողջունելի է, որ նրա զավակները շարունակում են հոր ավանդական դարձած գործը: Բոլորիս անունից մեր հարգանքն ու ակնածանքն եմ ուղղում բարերարներին: Բարերար Սասուն Բարսեղյանը նույնպես շնորհավորեց ասկերանցիներին գալիք տոների առթիվ` մաղթելով Արցախ աշխարհին խաղաղություն, իսկ արցախցուն` անափ երջանկություն: Շոյված լինելով քաղաքապետարանի և ժողովրդի կողմից, որ արժանանում են նման մեծարման, բոլոր բարերարների անունից վստահեցրեց, որ միշտ պատրաստ են փոխհամագործակցել քաղաքապետարանի հետ և աջակցել հարազատ ծննդավայրին ամեն մի հարցում: Քաղաքապետ Սամվել Աղաջանյանը պատվոգրերով պարգևատրեց բարերարներինª Ասկերանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցելու, հայրենանվեր •ործունեության և հովանավորչական ծրագրեր իրագործելու համար: Ասկերան քաղաքում եւ շրջանում կազմակերպվող միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար քաղաքապետարանի կողմից շնորհակալագրերի արժանացան ՙԱսկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց՚, ՙԱսկերանի ՄՊՍԿ՚, ՙԱսկերանի արվեստի դպրոց՚, ՙԱսկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարան՚, ՙԱսկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚, ՙԱսկերանի մանկապատանեկան մարզադպրոց՚, պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, ՙԱրցախի ավանդական կարատե-դո ֆեդերացիա՚ հասարակական կազմակերպությունը եւ Ն զորամասի հրամանատարությունը: Քաղաքապետը հատուկ շնորհալակագրի արժանացրեց նաև Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանի ընտանիքինª բարեգործության, Ասկերան քաղաքի և բնակչության նկատմամբ ցուցաբերած բացառիկ վերաբերմունքի համար: Միջոցառման վերջում սոցիալական տարբեր խավերի թվով 73 ներկայացուցիչներ բարերարների կողմից ստացան դրամական օգնություն, իսկ հանդեսին մասնակից բոլոր երեխաները Վարդան և Վահե Գաբրիելյանների կողմից ստացան ամանորյա նվերներ: Հիրավի, ի շնորհիվ քաղաքապետ Սամվել Աղաջանյանի և մի խումբ բարերարների, այդ օրն Ասկերանի սոցիալական տարբեր խավերի մարդիկ ապրեցին բերկրանքի և հուզմունքի պահեր: Նրանք համոզվեցին, որ կան բարի մարդիկ այս աշխարհում, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի, դժվարությունների հանդեպ… Թող այս Նոր տարին միայն ուրախություն և ծիծաղ պարգևի բոլորի ընտանիքներին, իսկ մեր բարերարները շարունակեն իրենց հայրենանվեր ու բարի գործը: Մենք հպարտ ենք, որ ունենք հարազատ բնօրրանին ու ժողովրդին նվիրված բարերարներ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |