ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՐԱԽ ՀԱՆԴԵՍ |
26.01.2016 12:01 |
Դեկտեմբերի 30-ին Ասկերանի քաղաքապետարանն ամանորյա շքեղ հանդես էր կազմակերպել քաղաքի ամենակրտսեր բնակիչների համար։ Մշակույթի տան բակում տեղի ունեցած տոնախմբությանը ներկա էր նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Զարդարված ու տոնական շքեղ տեսք ստացած տոնածառի շուրջ համախմբված մանուկներին շուտով այցելեց տոնի ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը։ Նա մանուկներին խինդ ու ծիծաղ պարգևելու հետ մեկտեղ նաև նվերներ բաժանեց՝ փոխարենը փոքրիկները Ձմեռ պապիկին ուրախացրեցին իրենց արտասանություններով ու երգերով։ Անկասկած նոր տարվան բոլորս ենք սպասում՝ մեծ թե փոքր, ու կարողանում ենք մոռանալ բոլոր դժվարությունները եւ հույսով ու խանդավառությամբ տոնել սիրված տոնը։ Ինչու չէ նաև հավատալ հրաշքների... Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի ջանքների շնորհիվ ամանորի նախաշեմին Ասկերան քաղաքի բնակիչները մեծ ոգևորություն ապրեցին՝ զգալով, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտահոգված է քաղաքի բնակիչների հո•սերով եւ ամեն անգամ պատրաստ օ•նության ձեռք մեկնելու եւ անելու հնարավորը նրանց սոցիալ-կենցաղային պայմանները փոքր-ինչ չափով թեթեւացնելու համար։ Եվ ինչպես վստահեցրեց Սամվել Աղաջանյանը նրանք միշտ հետամուտ են լինելու համայնքի խնդիրներին՝ •ալիք նոր եւ հետա•ա բոլոր տարիներին£ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |