ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ |
26.01.2016 12:07 |
Սիրելի հայրենակիցներ. սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, բոլորսՆոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ ենք սպասում: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր ամենանվիրական երազանքները: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել, որ մեր շրջանն ամփոփում է տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով: Անցնող տարում մեր համատեղ ու համակար•ված արդյունավետ •ործունեության շնորհիվ կարողացել ենք ռազմավարական նշանակության մի շարք ծրա•րեր կյանքի կոչել: Դրանում, անշուշտ, մեծ է նաև ձեր դերակատարումը, սիրելի հայրենակիցներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության, հաճախ նաև անմիջական մասնակցության շնորհիվ: Եվ ես համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ և նվիրումով աշխատելու ենք նաև 2016-ին ու հաջորդող բոլոր տարիներին: Արցախը բոլորիս տունն է, մեր մեծ ընտանիքը, ու բազմաթիվ հայորդիներ այս հերոսածին հողի համար իրենց կյանքն ան•ամ չեն խնայել: Ու այսօր էլ Արցախի պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվոր վստահաբար է պահպանում Հայրենիքի սահմանների անառիկությունը£ Շնորհավորում եմ ներկա պահին դիրքերում եւ խրամատներում հարազատ երկրի անդորրը հսկող շարքային զինծառայողներին ու հրամանատարներին, մեր հերոսական բանակի ողջ անձնակազմինª մաղթելով նրանց անփորձանք ծառայություն: Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը և թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Ու թող, որ 2016-ը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։ |