ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ |
01.02.2016 11:56 |
Հունվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի ընթացիկ տարվա անդրանիկ նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատկազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ։ Մինչ նիստի օրակարգային խնդիրների քննարկմանն անցնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց շրջանում սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը։ Ինչպես նշեց Համլետ Պետրոսյանը ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության գյուղական բնակավայրերի բնակչության առավել խոցելի խավի սոցիալական լարվածության մեղմումն է, նրանց ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը։Ծրագրում կընդգրկվեն այն հողօգտագործողները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում։ Բացի դրանից հողօգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս երեխա, ընտանիքի անդամներից մեկն ունի հաշմանդամության կարգ։ Ընդհանուր առմամբ ծրագրի արժեքը 700 հազար ՀՀ դրամից չի գերազանցում, իսկ ֆինանսավորումը կատարվում է ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին։ Համելտ Պետրոսյանը պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին։ Նիստի օրակարգում տեղ էին գտել մեկ տասնյակի հասնող հարցեր։ Առաջին հարցի շուրջ, որը վերաբերում էր 2015 թվականին Ասկերանի վարչակազմ հղած քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքավորման դրվածքին և հետագա անելիքներին ներկայացրեց ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանը։ Հաշվետու տարում շրջվարչակազմ հղված բոլոր դիմումները ժամանակին և օրենքով սահմանված կարգով մուտքագրվել ու տրվել են գրավոր պատասխաններ։ Սուսաննա Մինասյանը միաժամանակ նշեց, որ վարչակազմում մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում քաղաքացիների դիումների ընթացքավորմանը՝ նպատակ ունենալով անել ամեն ինչ քաղաքացիների դիմում-բողոքներին հնարավորինս դրական պատասխան տալու համար, քանի որ յուրաքանչյուր դիմումի հիմքում Արցախի քաղաքացին է, իր առօրյայով և հոգսերով։ Օրակարգի հաջորդ՝ շրջանի 2015թ. համայնքային բյուջեի տարեկան արդյունքների ամփոփման և 2016թ. բյուջեի հաստատման հարցի մասին տեղեկանք ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելի Միրզոյանը։ 2015թվականին շրջանի 42 համայնքների բյուջեի եկամուտների պլանը կատարել է 31 համայնք նախորդ տարվա 28-ի փոխարեն։ 80-99 տոկոսով պլանը կատարել է 5 համայնք, 60-80տոկոսով 6 համայնք։ Նշված ժամանակաշրջանում համայնքային պետական բյուջեից նախատեսված դոտացիան տրամադրվել է 81.8 տոկոսով, ասաց Նելի Միզոյանը։ Նիստում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ասկերանի տարածքային բաժնի 2015 թվականին կատարած աշխատանքների և հետագա խնդիրների մասին տեղեկանք ներկայացրեց բաժնի վարիչ Ինգա Բաբայանը։ 2015 թվականին Ասկերանի տարածքային բաժնում կատարվել է 803 գործարք՝ որից 267 ծնունդ, 145 ամուսնություն, 178 մահ, որից 9-ը Ասկերան քաղաքում ։ Շրջանում գրանցվել է ամուսնալուծությունների թվի անկում հաշվետու ժամանակաշրջանում դրանց թիվը 14 էր կամ նախորդ տարվա համեմատությամբ 8 - ով պակաս։ Բաժնում կազմվել է անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման 12 և ծննդյան վերականգնման 3 ակտային գրանցումներ։ Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է նաև հայրության ճանաչման 10 գրանցում, իսկ քաղաքացիական կացության ակտային 10 գրանցումներում կատարվել է ուղղում, փոփոխում կամ լրացում։ Այս ցուցանիշը նախորդ տավա համեմատույթամբ նվազել է 23-ով։ Àստ բաժնում կատարված գրանցումների 2015թվականին Ասկերանի շրջանի բնական աճը կազմել է 89 մարդ, իսկ Ասկերան քաղաքում՝ 25 մարդ։ Այն նախորդ տարվա համեմատությամբ աճել է 26 մարդով։ Հաշվետու ժամանակաշրջանում բաժնում մուտքագրվել է 164 դիմում, որոնք ժամանակին և օրենքով սահմանված կարգով մուտքագրվել և ընթացքավորվել են։ Բաժնում գործավարությունը վարվում է ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և ժամանակի պահանջներին համապատասխան։ 2015թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարբեր գործառույթներից գանձվել է 743 հազար ՀՀ դրամ պետական տուրք։ Ինչպես վստահեցրեց Ինգա Բաբայանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ասկերանի տարածքային բաժինն այսուհետ ևս կձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները շրջանում ՔԿԱԳ գործի հետագա բարելավման և այն բարձր մակարդակով բնակչությանը մատուցելու համար։ Նիստի օրակարգում տեղ էր գտնել նաև 2015 թվականին շրջանի համայնքներում անցկացված ավագանու նիստների և ընդհանուր ժողովների անցկացման ու հետագա խնդիրների մասին հարցը, որը ներկայացրեց շրջվարչակազմի իրավախորհրդատու Քրիստինե Գաբրիելյանը։ Ստուգմամբ ի հայտ եկած թերթությունները վերացվել են, ինչպես նաև ցուցաբերվել է մեթոդական օգնություն, առանձին դեպքերում կատարվել է բանավոր դիտողություն։ Նիստում քննարկվեցին այլ հարցեր ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից համայնքներին տրամադրված ժամկետանց փոխառությունների մարման մասին հայտարարությամբ հանդես եկավ գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ Իսկ որոշ համայնքներում խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված հիվանդությունների կանխարգելման և հետագա տարածման մասին հայտարարություն արեց Ասկերանի անասնաբուժական կայանի պետ Արթուր Ենգիբարյանը։ Ասկերանի շրջբուժմիավորման գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանը շրջանում վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդության կանխարգելման մասին հանգամանալից բացատրական աշխատանքներ տարավ մեկ անգամ ևս հիշեցնելով բարձր ջերմության դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը համայնքներում հաշվետու ժողովներ անցկացնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ։ Վերջումշրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը Վարդաձորի և Ռևի համայնքների ղեկավարներ Սամվել Սառաջանյանին և Արմեն Արզումանյանին ծննդյան հոբելյանի առթիվ պարգևատրվեց շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրերով, ինչպես նաևերկաներին հուզող հարցերին տվեց սպառիչ պատասխաններ։ Անահիտ Պետրոսյան
|