ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
04.02.2016 09:14

   Հունվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի քաղաքային համայնքի ավագանու նիստը: Այն վարում էր քաղաքապետ Սամվել Աղաջանյանը: Նիստին ներկա էին Ղարաբաղյան Շարժման ակտիվիստներ ու մասնակիցներ Սլավիկ Առուշանյանը, Ալբերտ Ավանեսյանը, Վալերի Պետրոսյանը, ինչպես նաև  համայնքի զարգացման գործում իրենց ուրույն ներդրումն ունեցած բնակիչներ՝ Յուրի Արամյանը, Սամվել Հարությունյանը, Մելորդ Ջհանգիրյանը, Էլբրուս Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետը և ներկայացրեց նիստի օրակարգը: Օրակարգի հաստատումից հետո նիստի մասնակիցներն անցան հարցերի քննարկմանը:

Օրակարգի առաջին հարցն Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի 2016 թվականի գործունեության տարեկան աշխատանքային ծրագիրն էր, որը ներկայացրեց  Սամվել Աղաջանյանը:  Ծրագրում տեղ գտած 11 ենթակետերը վերաբերում էին Ասկերանի համայնքի աշխարհագրական դիրքին, ժողովրդագրական պատկերին, տնտեսության նկարագրությանը, առողջապահությանը, կրթությանը, մշակույթին ու սպորտին, կենսական և կոմունիկացիոն համակարգերին, համայնքի թույլ կողմերին ու պոտենցիալ հնարավորություններին, 2016 թվականի ռազմավարական խնդիրներին ու նպատակներին:

Ավագանու անդամները հավանություն տվեցին ու հաստատեցին վերոնշյալ տարեկան ծրագիրը:

Օրակարգի երկրորդ հարցը համայնքի ընթացիկ տարվա ավագանու նիստերում քննարկվելիք հարցերի մասին էր, որի մասին տեղեկանք ներկայացրեց Ս. Աղաջանյանը: 2016 թվականին կայանալիք 6 նիստերում քննարկվելիք հարցերի բովանդակությունը լսելուց հետո ավագանու անդամները հաստատեցին հարցերի ցանկը:

Օրակարգի հաջորդ հարցը համայնքի 2015 թվականի բյուջեի կատարման արդյունքների մասին էր:

2015 թվականի բյուջեն սեփական եկամուտների մասով Ասկերանի համայնքը կատարել է 91.2 տոկոսով: Հարկային եկամուտները պլանով նախատեսված էր 10831.0 հազար դրամ` կատարողականը կազմել է 8657399 դրամ:

Տուրքերը պլանով նախատեսված էր 5100.0 հազար դրամ` կատարողականը կազմել է 3854750 դրամ: Ոչ հարկային եկամուտները պլանով նախատեսված էր 4389.7 հազար դրամ` կատարողականը կազմել է 6028491 դրամ:

Ավագանին որոշեց 2015 թվականի համայնքային բյուջեի կատարման ուղղությամբ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքը գնահատել բավարար:

Օրակարգային հարց էր նաև Ասկերանի համայնքի 2016թ. բյուջեի քննարկումը:

2016 թվականին նախատեսված է հավաքագրել 74774.1 հազար դրամի եկամուտ, որից սեփական եկամուտները կկազմեն 22412.9 հազար դրամ, իսկ պետության կողմից դոտացիան` 52361.2 հազար դրամ: Հարկային եկամուտների համար նախատեսված է 11603.2 հազար դրամ: Հողի հարկը նախորդ տարվա համեմատ ավելացված է 186000 դրամով, իսկ գույքահարկը` 636200 դրամով: Տուրքերի համար  նախատեսված է 5100.0 դրամ, ոչ հարկային եկամուտների` 5709.7 հազար դրամ:

Ավագանու որոշմամբ հաստատվեց Ասկերան համայնքի 2016 թվականի բյուջեն:

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր <<Ասկերանի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ի տարեկան հաշվետվությանը, որի մասին տեղեկանք ներկայացրեց ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանը:

<<Ասկերանի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ի 2015 թվականի ընդհանուր եկամուտները կազմել են 57038153 դրամ, իսկ ծախսերը`57902216 դրամ:

Ավագանին <<Ասկերանի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ի կատարած աշխատանքները քաղաքի սանիտարական մաքրման, կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ գնահատեց բավարար:

Օրակարգի հաջորդ հարցն Ասկերան քաղաքի Վերածննդի 28-րդ տարեդարձը փետրվարի 22-ին նշելու մասին էր:

Ավագանին որոշեց հանդիսավորությամբ նշել քաղաքի Վերածննդի 28-րդ տարեդարձը:

Ավագանու նիստի օրակարգի հատուկ հարց էր նաև Ասկերանի շրջվարչակազմի վարչական շենքերի դիմացի հրապարակը <<Փետրվարի 22-ի>> անվամբ անվանակոչելու մասին:

Նախաձեռնությունն ավագանու անդամ Սևակ Հարությունյանինն էր:

Հարցի շուրջ ելույթ ունեցավ Ղարաբաղյան Շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը.

-Ողջունելի և շատ կարևոր է այս նախաձեռնությունը: Գալիք սերունդները պետք է իմանան, թե ինչպիսի ճակատագրական իրադարձություններ են տեղի ունեցել տարիներ առաջ այդ հրապարակում: Համոզված եմ, որ մատաղ սերունդը, երբ հարց տա հրապարակի անվան վերաբերյալ, կստանա իր հստակ պատասխանը, կիմանա, թե ինչպիսի ցույցեր են կազմակերպվել այդտեղ, և ինչ հակահարված ենք տվել թուրք գազանին և հետ շպրտել Ասկերանի մատույցներից:

Ելույթ ունեցան նաև հրավիրվածները, ավագանու անդամները և բոլորը գոհունակությամբ ընդունեցին Սևակ Հարությունյանի նախաձեռնությունը:

Ղեկավարվելով ԼՂՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետով և 17-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով` ավագանին որոշեց հրապարակն անվանակոչել Ասկերան քաղաքի Վերածննդի օրվա` փետրվարի 22-ի անվամբ:

Նիստում քննարկվեցին նաև օրակարգային ³ÛÉ հարցեր և ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
































































 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter