ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈ՛ՆԴ, ԶԻՆՎՈ՛Ր
24.02.2016 10:12

   Արցախցիներիս համար փետրվարը զարթոնքի ու հայ ժողովրդի համախմբվածության ամիս է։ 28 տարի առաջ  մենք ազգովի ոտքի կանգնեցինք և պարզեցինք մեր ազատության ու անկախության դրոշը։

Փետրվարի 23-ը դեռևս խորհրդային տարիներից է մեր մեջ արմատավորված որպես Հայրենյաց պաշտպանի օր, որն ավելի է արժևորվել Արցախյան ազատամարտում տարած փայլուն հաղթանակից հետո։ Հաղթանակ, որը ձեռք է բերվել բազմաթիվ

քաջորդիների կյանքի գնով։ Այժմ էլ Հայրենիքի անդորրը պաշտպանվում է հայրենիքի նվիրյալների ամենօրյա սխրագործություններով։ Ու Հայրենյաց պաշտպանի օրը ևս մեկ առիթ է արժևորելու հայրենյաց պաշտպանների կատարած գործի վեհությունն ու հարգելու բոլոր նրանց անմար հիշատակը, ովքեր ազատություն են պարգևել՝ զոհելով սեփական կյանքը։

Անկասկած հայոց բանակը մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկն է, որը պատվով է կատարում իր մեծ առաքելությունը։ Իսկ թե ին՞չ գնով, դա կիմանա միայն գիշերը խրամատում լուսացնող զինվորը, որդու վերադարձին սպասող մայրը ու բոլոր նրանք, որոնց համար հարազատների կորուստը դեռևս անհավատալի է թվում։ Այո՛, Հայրենիքը մեծ զոհողություններ է պահանջում ու ինչպես ասել է Զորավար Անդրանիկը՝ մեզանից յուրաքանչյուրը քնելուց առաջ պետք է մտածի, թե այսօր օգտակար ինչ գործ է արել Հայրենիքի համար։

Ասկերանի շրջանի մշակութային օջախների ներկայացուցիչները բանակ-հասարակություն կապի շրջանակներում բազմաթիվ անգամներ են լինում զորամասերում, ոգևորում զինվորներին հագեցած տոնական ծրագրով, զինվորների համար առօրյա պարտականություններից կտրվելու հրաշալի առիթ ստեղծում։ Փետրվարի 23-ին՝ Ասկերանի մշակույթի և երիտասադրության բաժինը կրկին Ն զորամասում էր` շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի գլխավորությամբ։  Հաղորդավար Նինել Գաբրիելյանը շրջանի ղեկավարության անունից շնորհավորելով Հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ՝ մեկ անգամ ևս կարևորեց Հայոց բանակի ամեն մի զինվորի դերն ու նշանակությունը Հայրենիքի պաշտպանության բարդ և պատվաբեր գործում։ Հայրենասիրական ու ազգագրական երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան §Բերդ¦ համույթի երգիչները։  Նրանց միացան նաև զինվորները, երգեցին, պարեցին։ Վերջում զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալը Ասկերանի ՄԵ կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանին հանձնեց շնորհակալագիր։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


















































































































































































































































 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter