ՄԱՅՐԱԲԵՐԴԻ ԼՈՒՅՍԵՐԸ` ՏՈՒՆ ԿԱՆՉՈՂ ՓԱՐՈՍ
09.08.2011 11:02



Ծննդով ղլիժբաղցի, երեւանաբնակ բարերար Սամվել Գաբրիելյանի կատարած բարեգործություններն ուղղակի իմաստով դժվար է լրիվությամբ թվարկել: Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից Ս. Գաբրիելյանը եղել է հայրենիքի ցավերով ապրող անձ, որի բարեգործական նախաձեռնություններն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ:  Նրան հրաշալի գիտեն ոչ միայն հարազատ Ասկերանում, եւ գիտեն որպես անսահման էներգիայով լեցուն, ազնվասիրտ հայի:  Ինչպես ասում են` Սամվել Գաբրիելյանի մի ոտքը Երեւանում է, մյուսը` Ասկերանում: Իսկ եթե բարերարը հերթական անգամ եկել է հայրենի ծննդավայր, ապա հաստատ նոր ձեռնարկումներ է հեղինակել:
Նրա հերթական այցը եւս արժանահիշատակ էր:Մեծացած լինելով Մայրաբերդի խիստ հայացքի ներքո, բերդի ամեն մի քարի վրա դրոշմված` մեր ժողովրդի հերոսական պատմության էջերը յուրացրած լինելով, նա  հղացել է Մայրաբերդի պատերը լուսավորելու գաղափարը:



 Մեծացած լինելով Մայրաբերդի խիստ հայացքի ներքո, բերդի ամեն մի քարի վրա դրոշմված` մեր ժողովրդի հերոսական պատմության էջերը յուրացրած լինելով, նա  հղացել է Մայրաբերդի պատերը լուսավորելու գաղափարը: Եվ ահա հուլիսի  14-ի երեկոյան  տեղի ունեցավ սպասված իրադարձությունը. Սամվել Գաբրիելյանի միջոցներով  տեղադրված լուսարձակները լույսի շիթեր արձակեցին դեպի երկինք: Երեկոյան Ասկերանի տեսքին առանձնահատուկ շուք  տվող լույսի շատրվանները ճառագելով` ընդգծում էին Մայրաբերդի  հպարտ սիլուետը, փարոսի նման առկայծելով ժամանակի ու տարածության միջով` հաստատում  գոյակերպի իրական խորհուրդը:
Շնորհակալություն հայտնենք  բարերարին եւ հաջողություններ մաղթենք նրան, հավատալով, որ Սամվել Գաբրիելյանի բարի ձեռքով վառված Մայրաբերդի լույսերը միշտ պահապան կլինեն մեզ:



Սեփ. լրատվություն


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter