ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ
29.03.2016 09:58

  Նոր Նորագյուղի հիմնադրման 50-ամյակին նվիրված Նորագյուղի մարզադաշտում անցկացվել է ֆուտբոլային հանդիպում՝ Նորագյուղի  և  Իվանյանի  դպրոցականների թիմերի միջև: Հանդիպումն անցավ հանդիսականների բուռն երկրպագությամբ ու ջերմ աջակցությամբ:  Իրենց թիմին երկրպագելու համար հավաքվել էին երիտասարդներ, մեծահասակներ և դպրոցականներ, ովքեր իրենց հետ բերել էին բազմաթիվ պաստառներ:

Խաղի ամբողջ ընթացքում երկու էլ թիմերն ունեցել են բազմաթիվ գոլային պահեր, սակայն  կողմերից ոչ մեկն էլ չկարողացավ արդյունքի հասնել։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց  0:0 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներում ավելի դիպուկ գտնվեցին դաշտի  տերերը`նորագյուղցիները (մարզիչ՝ Վանյա Պետրոսյան), ովքեր հաղթեցին 4:3 հաշվով՝ պարգևատրվելով գավաթով և դրամական  պարգևով: Փոքր գավաթ ստացան նաև Իվանյանի ֆուտբոլիստները։

Հարկ է նշել, որ ինչպես խաղի, այնպես էլ 11 մետրանոցների ժամանակ իրեն փայլուն դրսևորեց Նորագյուղի թիմի  դարպասապահ Գևորգ Հայրիյանը, ով և՛ իրացրեց 11 մետրանոց հարվածը, և՛հետ մղեց մրցակցի վերջին 11 մետրանոցը՝ դրանով իսկ հաղթանակ բերելով նորագյուղիցներին:

Թամար ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter