ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈ՛ՆԴ, ՆՈՐԱԳՅՈ՛ՒՂ |
29.03.2016 11:37 |
1960-ականների սկզբներին վերջնականապես վճռվեց Նորագյուղի՝ հարթավայր տեղափոխման հարցը, ուր բազում հրաշալի հեռանկարներ էին բացվում գյուղի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Իսկ 1966 թվականին նոր Նորագյուղում դրվեց առաջին տան հիմքը։ §Հաղթանակ¦ կոլտնտեսության վարչության նախագահ Արշավիր Գալստյանի նախաձեռնությունը ոչ բոլորի կողմից դրոշակներով ընդունվեց։ Այո, եղան նաև տեղափոխման հետ անկասկած ծագող դժվարություններից խուսափողներ, սակայն ինչպես ասում ենª գյուղ կանգնի՝ գերան կկոտրի արտահայտությունն իր առավելագույն օգտագործումն ունեցավ նորագյուղցիների՝ համառ ու անկոտրում կամաարտահայտման մեջ։ Բազում ու անպատկերացնելի դժվարություններ հաղթահարելով Արշավիր Գալստյանն իր թիմակիցների հետ, փաստորեն, ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի դիմաց պատնեշ կառուցեց, որի առավել կարևորությունը պիտի զգացվեր արցախյան ազատամարտի տարիներին։ Անցնելով կեսդարյա ճանապարհ ու հավատարիմ մնալով նախնիներից ժառանգած աշխատասիրությանն ու ապավինելով սեփական ուժին՝ Նորագյուղը դարձավ մեր նորանկախ պետության մարդաշատ և առաջատար գյուղերից մեկը։ Մարտի 26-ին մարդաշատ էր Նորագյուղը։ Վաղ առավոտից գյուղում մեծ աշխուժություն ու եռուզեռ էր տիրում։ Դպրոցականների հոծ խմբերը՝ զինված տոնական պարագաներով և զուռնա դհոլի նվագակցության ուղեկցությամբ շրջում էին հարազատ գյուղի փողոցներով, հոգեպարույր ու բերկրալից շնորհավորանքի ու երախտիքի խոսքեր հղում ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ ուրախ տրամադրության հետ մեկտեղ նաև հպարտություն պարգևելով նրանց։ Փաստորեն, մի քանի սերունդներ պատվով են կատարել իրենց առաքելությունն ու պարտքը հարազատ ժողովրդրի, գյուղի և Հայրենիքի հանդեպ։ Այժմ էստաֆետը ներկայիս սերնդի ձեռքերում է, ովքեր համոզված ենք, առկա հաջողություններին իրենց լուրջ ձեռքբերումները կգումարեն։ Գյուղապետարանի շենքի բակում պարի էին բռնվել համայնքի մշակույթի տան ազգային պարի խմբի աղջիկները։ Այսպիսի տոնական տրամադրությամբ էլ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ու Նորագյուղի համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանն ընդունեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, վարչապետ Արայիկ Հարությունյանին, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանին, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին, գյուղնախարար Արամ Մխոյանին, ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանին, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանին, ԳԳԱՀ տնօրեն Աշոտ Բախշիյանին, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին, պաշտոնատար այլ անձնաց։ Մինչ միջոցառման տոնական մասին անցնելը հյուրերը ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ և արցախյան ազատամարտում զոհված նորագյուղցիների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրին։ Մտնելով դահլիճ հյուրրը դիտեցին նոր Նորագյուղի տարեգրության մասին պատմող Վալերի Պետրոսյանի ֆոտո ցուցահանդեսի բացառիկ լուսանկարները։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Նորագյուղի համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված Նորագյուղի հիմնադրման 50-ամյակին, հայտարարեց բացված։ Ներկաները մեկ րոպե լությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հիշատակը։ Ապա զեկուցման համար խոսքը տրվեց Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանին։ -1960-ական թվականների սկզբին հասունանում է գյուղի տեղափոխման հարցը: Այդ ժամանակ էլ` 1961թվականի փետրվարին Նորագյուղի խոշորացված կոլտնտեսության վարչության նախագահ է ընտրվում Արշավիր Ալեքսանի Գալստյանը: Գյուղը լեռներից հարթավայր տեղափոխելու նախաձեռնությունը պատկանում է հենց նրան: Երիտասարդությունը թողնում և հեռանում էր գյուղից: Փաստորեն վտանգի տակ էր գյուղի ապագան: Նա ոչ միայն նախաձեռնեց, այլև կարողացավ իրականացնել նոր գյուղի կառուցումը: Այդ օրերի մասին հիշելով` սարդարաշենցի վաստակաշատ ուսուցիչ Հրաչիկ Սիմոնյանն ասում է. §Գյուղի տեղափոխման անհրաժեշտության մասին ընկեր Գալստյանի ելույթներն այնքան համոզիչ ու ոգևորիչ էին, որ եթե պատերազմի կոչ լիներ, ներկաները պատրաստ էին զենք վերցնելու, մարտի գնալու: Բայց իրականում նրանք մեծ եռանդով շինարարական զենքեր վերցրին ու լծվեցին նոր բնակավայրի շինարարության մեծ գործին¦: Գյուղի տեղափոխման հարցը հասնում է մարզխորհրդի գործկոմ, որի նախագահն էր նորագյուղցի Մուշեղ Գրիգորիի Օհանջանյանը, ով լավ գիտեր հարազատ գյուղի վիճակը և ամեն կերպ սատարում էր համագյուղացիներին: Եվ ինչպես սպասվում էր, Մուշեղ Օհանջանյանը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև հետագայում մեծ աջակցություն ցույցաբերեց գյուղի կառուցմանը: 1965թ. սեպտեմբերի 5-ին մարզգործկոմի նիստը որոշեց հավանություն տալ գյուղերի տեղափոխման մասին Նորագյուղի §Հաղթանակ¦ կոլտնտեսության կոլտնտեսականների ընդհանուր ժողովի և Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմի որոշումներին, որից հետո սկսվեց գյուղի տեղափոխման գործը: Նոր գյուղը կառուցվելու էր նախօրոք կազմված հատակագծին համապատասխան, լայն ու զուգահեռ փողոցներով: Ճարտարապետ Հրանտ Պետրոսյանը և կոլտնտեսության գլխավոր գյուղատնտես Ադես Ենգիբարյանը մշակեցին նոր գյուղի տների ուղղությունը, փողոցների լայնությունը, և սկսվեց հողամասերի բաժանումը:1966թ. գարնանը սկսվեց շինարարությունը: Որոշվեց առաջին տան հիմքը դնել հանդիսավոր ձևով: Ընտրվեց Հայրապետ Մարդյանի տան հիմնադրումը, որը տեղի ունեցավ 1966թ. մարտի 13-ին: Այդ օրն էլ դարձավ Նոր Նորագյուղի հիմնադրման օրը: Նույն տարվա մայիս ամսում արդեն հարյուրից ավելի տների շինարարություն էր սկսված: Իսկ 1969թ. սեպտեմբերի 1-ին նոր Նորագյուղում հնչեց դպրոցական առաջին զանգը: Հետագա տարիներին կառուցվեցին անասնապահական ֆերմաներ, տիպային համալիրներ, մեքենատրակտորային պարկ, պահեստներ, վարչական շենք, բուժկետ, կեցաղի տուն, հանդիսությունների սրահ, տեսակավորող ալրաղաց և այլն: Բազում դժվարություններ են եղել Նորագյուղի և Սարդարաշենի վերաբնակեցման ժամանակ: Բայց մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները, որովհետև մեծ թիվ էին կազմում գյուղի կառուցման ակտիվ աջակցողներն ու ակտիվ մասնակիցները: Գյուղի կառուցման գործում մեծ ներդրում ունեցան Ադես Ենգիբարյանը, Ալյոշա Գասպարյանը, Խաչատուր Մովսիսյանը, Սամուրկա Հայրիյանը, Էդուարդ Վարդանյանը, Հակոբ Պետրոսյանը, Սերգեյ Բեգլարյանը, Ազիզբեկ Ղահրամանյանը, Սերյոժա Ասրյանը, Հովիկ Ասլանյանը, Միշա Ղահրամանյանը, Խաչատուր Շահբազյանը, Հրաչիկ Սիմոնյանը և շատ շատերը, ովքեր նվիրվեցին նոր գյուղի հիմնադրմանն ու կառուցմանը: Երբ 1988թ. սկսվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, Նորագյուղն իր աշխարհագրական դիրքով ու մարդկային ռեսուրսներով զգալի դեր խաղաց այդ պայքարում: Գյուղը դարձավ անհաղթահարելի պատնեշ Խոջալուի դեմ: Այդ տարիներին մեկ անգամ ևս բոլորը համոզվեցին, որ ժամանակին ճիշտ էր մտածված հին Նորագյուղի վերաբնակեցումը և Խոջալուի դիմաց պատնեշի կառուցումը: Երբ թուրքերը կտրեցին Ստեփանակերտ - Ասկերան մայրուղին, Ասկերանը թիկունքին կապող միակ ճանապարհն անցնում էր Նորագյուղով: Դա կյանքի ճանապարհ էր և իր որոշակի դերն ունեցավ Ասկերանի պաշտպանության գործում: Զինադադարից հետո նորագյուղցին անցավ խաղաղ աշխատանքի: Նա նորից սկսեց զբաղվել այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ, հացագործությամբ ու խաղողագործությամբ` տարեցտարի ընդլայնելով դրանց արտադրությունը: Բացի հողագործ լինելուց` նորագյուղացին նաև շինարար է, գործարար, զինվորական, իրավապահ, և բոլորն էլ իրենց մասնակցությունն են բերում մեր անկախ հանրապետության կերտմանը: Ի ուրախություն մեզ` Նորագյուղի զարգացման համար նոր հեռանկարներ են բացվում: ԼՂՀ-ում զբոսաջրջության, էկոտուրիզմի զարգացման համատեքստում ծրագրվում է համայնքի տարածքում` հին Նորագյուղում, ստեղծել էկոգյուղ, ինչը Նորագյուղի հետագա զարգացման ու բարգավաճման համար նոր հնարավորություն կընձեռնի: Փառք ու պատիվ Նորագյուղի տարեգրության բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց կամքով ու ջանքով կերտեցին ու կերտում են գյուղի պատմությունը, քանզի յուրաքանչյուր սերունդ հայրենաշինության իր ներդրման բաժինն ունի,- ասաց Է. Վարդանյանը։ Ներկաների հետ իր սրտի խոսքով կիսվեց §Հաղթանակ¦ կոլտնտեսության երկար տարիների հաշվապահ Արամազդ Զաքարյանը։ Հպարտության վեհ զգացումներով համակված, որ կարողացել է հարազատ գյուղի շինարարության ու զարրգացման գործում իր յուրօրինակ ներդրումն ունենալ՝ նա փառք ու պատվի արժանացրեց գյուղի հիմնադրման նախաձեռնողներ՝ Արշավիր Գալստյանին և Մուշեղ Օհանջանյանին։ - Այսօրվա հանդիսավոր միջոցառումը տեղի է ունենում մի դահլիճում, որտեղ 1988 թվականի փետրվարի 1-ին, կուսկոմիտեի քարտուղար Հակոբ Պետրոսյանի աշխատասենյակում տեղի է ունեցել արցախյան շարժումն ընդհատակից հանելու և շարժմանը զանգվածային բնույթ տալու պատմական գաղտնի ժողովըª Սլավիկ Առուշանյանի, Իգոր Մուրադյանի եւ Վաչե Սարուխանյանի մասնակցությամբ£ Մենք երախտապարտ ենք մեր ծնողներին, որ իրենց զրկելով շատ հաճույքներից, նախաձեռնել ու իրականացրել են Նորագյուղի տեղափոխումը, ստեղծելով իրենց զավակների կյանքի համար հարմարավետ պայմաններ£ Մենք էլ մեր հետնորդներին ավանդելով ազատագրված Հայրենիք, հուսով եմ, որ նրանք ոչ միայն ամուր կպաշտպանեն մեր հայրենիքի սահմանները, այլև կհասնեն նրան, որ մայր Հայրենիք մշտական բնակության կգան հայեր ամբողջ աշխարհից, - իր ելույթում ասաց ԱԱՄ Նորագյուղի տարածքային միավորման նախագահ Վլադիկ Պետրոսյանը£ Նոր Նորագյուղը սարից հարթավայր տեղափոխելը եղել է մի քանի սերունդների երազանքը, որը կամքի ուժի ու համախոհների հզոր բանակ ունենալու շնորհիվ հենց Արշավիր Գալստյանին հաջողվեց իրականություն դարձնել։ Վիտալի Պետրոսյանի անվան Նորագյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Գալստյանը միջոցառման մասնիկցների համար կարդաց իր՝ Նորագյուղի հիմնադրման մասին պատմող յուրահատուկ պոեմը։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Նորագյուղի կառուցումը ուղղաձիգ փողոցներով և երկհարկանի տներով իսկական հրաշք էր համարում, ինչը՝ նրա հավաստմամբ, այն ժամանակներում հարևան գյուղերի բնակիչների բարի նախանձն էր շարժել։ - Հետո պիտի պարզ դառնար, որ նման հրաշք իրագործելը բազմաթիվ մարդկանց անխոնջ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ միայն կարող էր հաջողվել։ Այսօր շատ է խոսվել այդ մեծ ծրագրի մասին՝ մտահղացումից մինչև իրականացում, կոնկրետ անհատների շատ կոնկրետ դերակատարության մասին, որոնք բազմաթիվ զրկանքներով էին ուղեկցված։ Շատ տեղին է և բնական, որ նորագյուղցիների այսօրվա երախտապարտ սերունդն իր հարգանքն ու գնահատանքն է ցուցաբերում գյուղի հիմնադրման կազմակերպիչներին՝ Արշավիր Գալստյանի գլխավորությամբ, այդ ժամանակաշրջանում նախկին Ինքնավար Մարզի ղեկավարությանը՝ համագյուղացի Մուշեղ Օհանջանյանի գլխավորությամբ։ Նշանակում է գյուղի պատմության, նրա նորագույն հատվածի գլխավոր հերոսը Նորագյուղի հասարակությունն է՝ իր ամբողջության մեջ։ Որովհետև հենց այդ մարդիկ են միասնական աշխատանքով իրականություն դարձրել հին Նորագյուղի և Սարդարաշենի տեղափոխումը, և դա մի քանի սերունդների վաղեմի երազանքն էր։ Անպայման ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ նույնիսկ Խորհրդային միության նման երկրում այդպիսի մասշտաբների և հնարավորությունների պարագայում բնակավայրերի տեղափոխման ծրագրերը շատ լուրջ ու դժվարին գործերի շարքին էին դասվում։ Եվ մի փոքր ձախողումը բավական էր, որ այդ ծրագրերը դադարեցվեին։ Բայց դա նորագյուղցիների համար չէր ասված։ Դուք կարողացաք ձեր աշխատասիրության և համառության արդյունքում տրամաբանական ավարտին հասցնել այդ կարևոր տնտեսական, ժողովրդագրական և ինչպես հետո պիտի պարզվեր՝ ռազմավարական նշանակության ծրագիրը։ Նոր Նորագյուղի տեղափոխման և հիմնադրման ծրագիրն արդարացված է գյուղի մերօրյա տարեգրությամբ։ Նորագյուղն իր ուրույն տեղն ունեցավ և՛ նախկին Ինքնավար Մարզի, և՛ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական ու սոցիալական առաջադիմության մեջ։ Գյուղի աշխարհագրական դիրքը և բնակիչների բնավորությունը կանխորոշեցին Նորագյուղի ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան շարժման և ազատագրական պատերազմի ընթացքում։ Իսկ այսօրվա միջոցառումը, վստահ եմ, նաև հաստատումն է այն պատրաստակամության, որ Նորագյուղն ազդարարում է մեր 25-ամյա Արցախի Հանրապետության հետագա հաջողությունների մեջ իր հատուկ դերը նշմարելու նպատակով։ 50 տարի առաջ Նորագյուղի հիմնադրման ժամանակ ստեղծված անխոս կարգախոսը, որ ամեն ինչ անում ենք մեզ համար այսօր էլ շարունակում է մնալ մեր հիմնական կարգախոսը, որը մեզ ոգևորելու է ապագայում նոր ծրագրեր իրագործելու համար։ Շնորհավոր բոլորիս տոնը և հատկապես ձեր՝ նորագյուղցիներիդ և բոլոր նրանց, ովքեր կարող են հպարտանալ այդ վեհ գործով,- ասաց ԼՂՀ ԱԺ խոսնակը։ Երևանի քաղաքապետարանի ներայացուցիչ, ծննդով նորագյուղցի Անդրանիկ Մարտիրոսյանը շնորհավորելով համագյուղացիներին ծննդավայրի 50-ամյա հոբելյանի առթիվ ներկայացրեց Նորագյուղի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդու, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորապես ասված էր. §Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նորագյուղի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։ Ցանկացած բնակավայրի կյանքում 50 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ։ Նորագյուղի պարագայում, սակայն այդ տարիներից յուրաքանչյուրն էլ լի են եղել բազմաթիվ փորձություններով։ Ու որ ամենակարևորն է նորագյուղցին միշտ հավատարիմ է մնացել իր արմատներին։ Նորագյուղցին ազատագրման ու անկախության կանչով ոտքի է ելել և Հայաստանի ու Արցախի զինակից ընկերների հետ զենքը ձեռքին վերանվաճել իր ազատությունն ու անկախությունը։ Այսօր էլ նույն վճռականությամբ դուք լծվել եք ձեր հարազատ համայնքի ու ամբողջ Հայրենիքի շենացման գործին։ Կրկին շնորհավորելով տոնական այս իրադարձության առթիվ՝ բարեկեցություն և արևշատություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։ Թող պատերազմն այլևս երբեք չխաթարի խաղաղ ու ստեղծագործ կյանքն ու Արցախ աշխարհի երկինքն ու նրա առօրյան¦։ Ելույթներին զուգահեռ ցուցադրվում էր հին ու նոր Նորագյուղների հարուստ կենսագրությանն առնչվող լուսանկարների տեսաշարը, ինչը բազում հրաշալի հիշողություններ ու անկրկնելի զգացողություններ էր արթնացնում ներկաների հոգիներում, ովքեր փորձում էին տասնյակ տարիների պատմություն ունեցող լուսանկարներում գտնել իրենց հարազատին, մտերիմին… Երկարամյա և բարեխիղճ աշխատանքային գործունեության, գյուղի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և Նոր Նորագյուղի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ մի շարք նորագյուղցիներ արժանացան ԼՂՀ վարչապետի հուշամեդալի, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի և Նորագյուղի համայնքի ղեկավարի պատվոգրերի և նվերների։ Իսկ Արշավիր Գալստյանին և Մուշեղ Օհանջանյանին համայնքի ավագանու որոշմամբ շնորհվեցին համայնքի պատվավոր քաղաքացու կոչումներ։ -Այսօր հպարտության վեհ զգացումներն են համակել ինձ, որ ժամանակին զբաղեցնելով բարձրաստիճան ղեկավար պաշտոններ՝ արել եմ ինձնից կախված ամեն ինչ իմ ծննդավայր Նորագյուղի, մեր հերոսական երկրամասի՝ Լեռնային Ղարաբաղի և մեր հայ ժողովրդի անունն ու պատիվը բարձր պահելու համար։ Արել եմ ինձնից կախված ամեն ինչ հայկական շունչն ու ոգին, պայքարի կամքը, գիրն ու գրականությունը, մշակույթն ու արվեստն Արցախ աշխարհում պահպանելու համար։ Արդյոք հեշտ էր 1965 թվականին Ադրբեջանական ազգայնամոլ ղեկավարության աչքերի առաջ հայկական կարմիր տուֆով, հայ քանդակագործի §Մենք ենք՝ մեր լեռները¦ քանդակը կանգնեցնել Արցախի սրտում՝ Ստեփանակերտում։ Դա, իրոք իսկական հերոսություն էր։ Այդ քանդակը հետագայում դարձավ ադրբեջանի ազգայնամոլների աչքի գերանը, իսկ մեր ազգային ազատագրական պայքարի համար՝ խորհրդանիշ։ Համոզմունքը մեկն է, եթե Նորագյուղը տեղակայված չլիներ այստեղ, ապա այս տարածքը ևս դարձած կլիներ Խոջալուի արվարձաններից մեկը։ Ամբողջ հոգով ու սրտով շնորհավորում եմ ծննդավայրիս 50-ամյակը։ Տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ ես միայն ու միայն իմ որդիական պարտք եմ կատարել հարազատ ծննդավայրիս ու ժողովրդիս հանդեպ։ Իմ որդիական պարտքն եմ կատարել ինձ ծնող, սնող ու դաստիարակող ծննդավայրի հանդեպ, -ասաց Նորագյուղի պատվավոր քաղաքացի Մուշեղ Օհանջանյանը։ Սրտի խոսքով կիսվեց նաև Արշավիր Գալստյանը, ով Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը կազմակերպված միջոցառման ամենամեծ գնահատականը համարեց։ - Մենք մեր միասնության շնորհիվ մեծ հաղթանակներ ենք գրանցել Նորագյուղի պատմության տարեգրության մեջ։ Նոր գյուղի շինարարական աշխատանքների բեռի 80 տոկոսը կոլտնտեսությունը վերցրել էր իր վրա։ Իսկ տեխնիկան գյուղացիներին յոթ տարի շարունակ տրամադրվել է անվճար։ Ծանր էր այն բեռը, որը վեցրեցի իմ ուսերին, սակայն հեռանկարային այս գյուղի կառուցման գաղափարն այնպես էր արմատավորվել իմ մեջ, որ տեղափոխման հետ ծագած թե՛ բարոյական և՛ թե հոգեբանական խնդիրներն ի զորու չեղան մտահան անելու ծրագրվածը։ Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեք հիմա, և որի համար անչափ հպարտ եմ ես։ Այսօրվա միջոցառումը նախ և առաջ հարգանքի յուրօրինակ տուրք է բոլոր նրանց հիշատակին, ովքեր ուժերի գերլարումով կցվել են հայրենասիրական այդ վեհ գաղափարին, և ցավոք այժմ մեզ հետ չեն։ Այսօրը հրաշալի առիթ է կրկին ու բազմաթիվ անգամներ իմ շնորհակալությունը հայտնելու բոլոր նրանց, ովքեր այդ դժվարին տարիներին սատարել են ինձ ու միշտ կանգնած են եղել կողքիս։ Պարգևատրումներից հետո բեմահարթակը տրամադրվեց համայնքի մշակույթի տան սաներին՝ մշակույթի տան տնօրեն Լիանա Հայրիյանի գլխավորությամբ։ Վերջիներիս գեղեցիկ ու ներդաշնակ հայենասիրական ու ազգային ասմունքի, երգի ու պարի կատարումները, աղջիկների հեզաճկուն պարն ու հումորային փոքիկ բեմականացումն իր յուրօրինակ շեշտադրումն ունեցավ կայացած աննախադեպ միջոցառման վրա։ Նորագյուղի հիմնադրման հոբելյանն իր շուրջն էր համախմբել նաև մեր հանրապետությունից դուրս բնակվող նորագյուղցիներին, ովքեր անկարող լինելով զսպել հոգեկան այն ապրումներն ու բերկարանքը, որը ստացել էին միջոցառման ողջ ընթացքում՝ կիսվեցին մեզ հետ իրենց սրտի խոսքով։ -Միջոցառման ողջ ընթացքում անկարող եղա զսպել արցունքներս։ Սրտումս անթեղված անհագ կարոտն առա ցուցադրված լուսանկարներից։ Իմ հարգանքն ու սերը ծննդավայրիս ժողովրդի հանդեպ էլ ավելի մեծացավ, քանզի համոզվեցի, որ նրանք համախմբված են մեկ միասնական գաղափարի շուրջը և այն հանգամանքը, որ այս ամենն արվել է նորագյուղցիների մտքի ու ձեռքի նպատակասլացությամբ՝ էլ ավելի է ամրապնդել իմ մեջ այն համոզմունքը, որ մենք անհաղթելի ենք,- ասաց ՀՀ Աբովյան քաղաքում բնակվող Բախշի Ենգիբարյանը։ Տեղին եմ համարում նշել նաև, որ այս գեղեցիկ տոնի նախօրեինª համայնքի ավագանու որոշմամբ հաստատվեց Նորագյուղի զինանշանը£ Որին հեղինակըª Ասկերանի ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Հակոբի Պետրոսյանը տվել է հետևյալ մեկնաբանությունըª Արցախի դրոշի վրա պատկերված արծիվը հաղթանակած նորագյուղցու կամքի ուժն ու ոգու տոկունությունն է£ Արծվի վրա պատկերված հավերժության նշանը գյուղի հավերժությունն ու հարատևությունն է խորհրդանշում, իսկ խաղողի որթն ու ցորենի հասկերը նորագյուղցու աշխատասիրության խորհրդանիշներն են£ Քրիստոնեության խորհրդանիշ խաչի պատկերով սուրը Հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում կրկին զենք վերցնելու նորագյուղցու պատրաստակամությունն ու հավատքի ուժն են։ Զինանշանի վերեւի մասում կամարաձեւ ՆՈՐԱԳՅՈՒՂ հայատառ գրությունն էª հայոց եռագույնի կամարաձեւ պատկերի ներքո£ Այս ամենը պատկերված է արևի ճառագայթների ֆոնի վրա, որը խորհրդանշում է նորագյուղցու ձգտումը դեպի լույսն ու գիտությունը։ Կայացած միջոցառման մասին իր ամփոփիչ խոսքն է ասել Արցախի Հանրապետության նախագահը։ -Նման միջոցառման նախաձեռնողները ցանկացել են հարգանքի տուրք մատուցել, մեկ անգամ ևս խոնահրվել ավագ սերնդի ներկայացուցիչների հերոսական անցյալի առջև։ Այսօր մենք ականատես եղանք, որ մեր նախնիներից ժառանգած արժեքների համաձայն ենք ապրում։ Այո, ակնհայտ նպատակադրված ենք մեր կյանքի առաջընթացն ապահովելու, մեր հայացքներն ուղղելու դեպի ապագան, այնուամենայնիվ չմոռանալով անցյալը։ Սա ոչ միայն հաճելի, այլև ազդեցիկ և օգտակար առաջնորդվելու միջոց է։ Նման մտածելակերպը, դատողությունն ու փիլիսոփայությունը չի կարող մեզ հաջողության չարժանացնել։ Մինչպատերազմական տարիներին և դրանից հետո առիթներ ունեցել եմ նորագյուղցիների հետ առնչվելու։ Իմ համոզմունքը մեկն է՝ այստեղ բարի մարդիկ են ապրում, քանզի բարության հիմքն աշխատասիրությունն է։ Իսկ առանց աշխատասիրության անհնարին է լինել բարի, խիզախ ու համարձակ, ցանկացած պահի պատրաստ լինել խիզախելու։ Արցախյան ազատամարտը բացահայտել է այնպիսի հատկանիշներ, որ Արցախում ընդհանրապես, և Նորագյուղում հատկապես ապրում են այդպիսի մարդիկ։ Եվ առանց չափազանցության դուք ձեր աշխատասիրությամբ ու բարությամբ մեր երկիրն արժանացրել եք փառքի։ Այդ տարիների ընթացքում բազում անգամներ մենք ընդօրինակել և օրինակ ենք բերել նորագյուղցիներին։ Բարեբախտաբար, այդ հատկանիշներն այսօր էլ առկա են։ Եվ միջոցառման ժամանակ երիտասարդ սերնդի հանդեսն այդ նույն ապացույցն է, որ Նորագյուղը շարունակում է ծնել, սնել ու դաստիարակել հայրենասեր սերունդ, ովքեր հակված են նախնիներից ժառանգած արժեքներին ու հատկանիշներին համարժեք կառուցել իրենց կյանքը։ Նորագյուղում Բակո Սահակյանը §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարության աշխատանքներին է նաև ծանոթացել։ Տոնական տրամադրությունը գյուղում իշխում էր ողջ օրվա ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին նորագյուղցիներին իր վարպետությունը ցուցադրեց Հայաստանից ժամանած յոթանասունամյա լարախաղացը՝ հիացմունք պարգևելով հանդիսականներին։ Իսկ երեկոյան Նորագյուղի երկնակամարը լուսավորվեց շքեղ հրավառությամբ՝ ինչն էլ ազդարարեց օրվա տոնական միջոցառումների ավարտը։ Հիրավի, նորագյուղցիների միահամուռ ուժերով կազմակերպած աննախադեպ միջոցառումը հստակ էր իր անելիքի ու ասելիքի մեջ՝ ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Նորագյուղի 50-ամյա հոբելյանը թող մեկնարկ հանդիսանա նորագյուղցիների հավաքական հաղթանակների համար և միասնությունն ու համախմբվածությունը հարատևեն, փոխանցվեն սերնդե -սերունդ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |