ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ |
02.04.2016 17:08 |
Ղարաբաղա -ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արցախում զորահավաք է սկսված։ Բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ընդհանրապես չկա։Ժողովուրդը համախմբված է մեկ միասնական նպատակի շուրջ։ Դարավոր թշնամուն մեկնընդմիշտ հակահարված տալու մտադրությունը հայերի մոտ հրահրում է թշնամին։ Հարյուրավոր կամավորականներ դիմում են Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝առաջնագիծ մեկնելու թույլտվություն ստանալուհամար։ Ասկերանում այժմ պատրաստ են բազմաթիվ նվիրյալներ՝ մարտական բարձր ոգով ու տոկունությամբ, պապենական հողերի սահմանի անառիկությունն անխախտ պահելու համար մարտական գործողությունների վայր մեկնել։ Նրանցից յուրաքանչյուրը հաստատակամ է այն վճռի մեջ, որ եթե այսպես թշնամին շարունակի, ապա շատ շուտով հայոց եռագույնը փողփողացնելու են հայոց հնամենի քաղաք Բաքվում։ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |