ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ԵՎ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԼՌԵՑՆԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ
03.04.2016 13:35

   Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պաշտպանության բանակի զինծառայողները վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում՝ հակառակարդին տալով արժանի հակահարված։

Ապրիլի 2-ից Ասկերանի շրջվարչակազմում ստեղծված է շրջօրյա գործող օպերատիվ շտաբ՝ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարբերաբեր հրավիրվում են օպերատիվ խորհրդակցություններ՝ համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս ժամի դրությամբ շրջանում իրավիճակը վերահսկվում է, շրջանի ամբողջ բնակչության մարտական ոգին շատ բարձր է, անհրաժեշտության դեպքում պատրաստեն զենք ստանալ և մեկնել

առաջնագիծ և որ ամենակարևորն է՝ բոլորն էլ տրամադրված են թշնամուն ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒՆ ԵՎ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԼՌԵՑՆԵԼՈՒՆ։ Համոզմունքը մեկն է՝ խաղաղության հասնելու միակ ճանապարհը սա է։ Ասկերանում կամավորական ջոկատների հոսքը շարունակվում է և՛շրջանի բոլոր բնակավայրերից, և՛ մայր Հայաստանից։  Այսօր օպերատիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ վարչակազմի ղեկավարի աշխատասենյակ ներկայացավ կամավորականների մի խումբ Երևանից՝ Ռուսլան Գրիգորյանի գլխավորությամբ։ Նրանք վարչակազմի ղեկավարին տեղեկացրին, որ Արցախին օգնության հասնելու համար կամավորականների թիվը շատ շատ է Երևանում և անհրաժեշտության դեպքում կտեղեկացնեն նրանց, ովքեր շատ կարճ ժամանակում կհասնեն Արցախ։ Վարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կամավորականներին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակի մարտիկները լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում։Օպերատիվ շտաբում շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։

Ինչպես տեղեկացանք ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանից՝շրջանի հարյուրավոր ազատամարտիկներ կազմ ու պատրաստ, զենքով սպասում են համապատասխան հրահանգի։

Ասկերանում կյանքն ընթանում է բնականոն հունով։ Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով։ Քաղաքում գործում են բոլոր խանութները, Ստեփանակերտ-Ասկերան երթուղին գործում է անխափան ռեժիմով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter