ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է
03.04.2016 16:13

Այսօր ժամը 15։00-ին ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի և Ասկերանի Արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանի հետ եղանք առաջնագիծ մեկնելու պատրաստ ազատամարտիկների տեղակայման վայրում։ Ս. Աղաջանյանը որոշակի ցուցումներ և հրահանգներ տվեց, հետաքրքրվեց տղաների տրամադրությամբ։ Ազատամարտիկներին թերևս անհանգստացնում էր սահմանում տիրող անորոշ իրավիճակը, ինչին ի պատասխան Ս. Աղաջանյանը հավաստիացրեց, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կգնանք օգնության։ Գայանե Գաբրիելյանը հետաքրքրվեց ազատամարտիկների կենցաղային հարցերով։ Ազատամարտիկների հետ ունեցած մեր զրույցից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է և անհամբերությամբ

սպասում են մեր թշնամիներին ևս մեկ անգամ, այս անգամ արդեն վերջնական ջախջախելու հրահանգի։ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմն այս անգամ թշնամին չի մարսի։ 88-ի ոգին, պատրաստակամությունն ու վճռականությունն արթուն է մեր տղաների հոգիներում։ Իսկ ազատամարտիկների շարքերում ավագ և մատաղ սերունդն է, կամավորներ՝ պատրաստ ամենավճռական քայլերի։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 



                                                                                                                        Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter