ԽՓՎԵՑ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ |
09.04.2016 14:39 |
Երբ վտանգվում է Հայրենիքի անդորրը ավելի է բարձրանում նրա զինվորի մարտական ոգին։ Այս օրերին Հայրենիքին նվիրյալ ամեն մի զինվոր մեծ պատասխանատվությամբ է կատարում իր վեհ առաքելությունը։ Ձեռք բերած մարտական գիտելիքներն ու ունակությունները գերազանցապես են օգտագործում նրանք և թշնամու ոտնձգություններին արժանի հարվածներ հասցնում։ Այս մի քանի օրերի ընթացքում արցախյան հողում մեկ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր են պայթեցրել մեր զինվորականները։ Դրանցից մեկն էլ ընկել էր Ասկերանի բերդի մոտակայքում։ Ինչպես նշեց սարքը խոցած մարտական հաշվարկի պետ Բաբկեն Մովսիսյանը՝ ապրիլի 6-ին ժամը 22։45-ին նկատելով անօդաչու թռչող սարքի լույսերը Ասկերանի գլխավերևում տեխնիկան բերվել է մարտական պատրաստականության և ճշգրիտ հաշվարկների շնորհիվ կարողացել են հասել հաջողության։ Շարքից դուրս է բերվել հակառակորդի հերթական անօդաչու ռմբակոծիչը։ Հաջորդ առավոտյան հայտնաբերվել է անօդաչու սարքի ընկնելու վայրը։ Տղաները վստահեցնում են, որ նրանք միշտ աչալուրջ ու զգոն են և թույլ չեն տա, որպեսզի թշնամին կարողանա թիկունքում որևէ հաջողության հասնի կամ մեր հայրենակիցների մոտ խուճապ առաջացնի։ Մարտական հաշվարկի տղաները՝ Բաբկենը, Կարենը և Արարատը բարձր տրամադրությամբ հավելեցին, որ անօդաչու սարքի խփելու ձևը գտել են և բացառվում է, որ վրիպեն։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |