ԱՅՍՕՐ ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑԻՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՕՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
12.04.2016 20:55

  Իրավամբ, չկա ավելի արժանապատիվ  գործ, քան հանուն Հայրենիքի մարտնչելն է։ Այս գաղափարով դաստիարակվել ու դաստիարակվում են սերունդներ, ովքեր փառքով են կատարում իրենց վեհ առաքելությունը՝ անգամ կյանքը զոհելով հանուն մեծագույն արժեքների, հանուն Հայրենիքի անկախության։ Ապրիլի 2-ից դավադիր թշնամու հերթական ագրեսիային արժանապատվորեն դիմագրաված մեր տղաներից յուրաքանչյուրի կատարած սխրագործությունը, թերևս, ասվածիս վառ ապացույցն է։ Հայրենիքի համար օրհասական պահին հայոց երկնակամարում նոր հերոսներ ծնվեցին՝ նվիրյալ ու քաջարի զինվորներ, ովքեր կրկին անգամ աշխարհին ցույց տվեցին հայ զինվորի բազկի ուժն ու ոգու զորությունը, նրա զավակների միասնությունն ու հանուն արդար գաղափարի մարտնչելը։ Այդ տղաներից մեկն էր փոխգնդապետ ՕՆԻԿ ԿԱՐՈՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Օնիկի համար ստեղծված իրավիճակում այլընտրանք չկար: Ծառայակից ընկերների հետ առանց վայրկյան անգամ երկմտալու նա շտապեց Արցախի վտանգված սահմաններում կենաց ու մահու կռիվ մղող զինվորներին օգնության։ Ընկավ քաջի մահով՝ իր անմահությամբ փրկելով տասնյակ զինակիցների կյանքեր: Անկասկած, նման զարմանահրաշ քայլն ընդունակ էր իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը:

Օնիկ Գրիգորյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ 1995-ին ավարտել է Խրամորթի միջնակարգ դպրոցը և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Ավարտել է ԱրՊՀ §Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն¦ բաժինը։ Ծառայության ընթացքում

զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միշտ աչքի ընկելով բացառիկ բարեխղճությամբ ու նվիրվածությամբ։ Հաշվի առնելով Օնիկ Գրիգորյանի մասնագիտական բարձր ունակություններն ու ծառայողական փորձը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2016թ. հունվարին նշանակվել է ՊԲ Ն զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։

Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգևատրվել է §Ծովակալ Իսակով¦, ԼՂՀ §Մարտական ծառայություն¦, §Նելսոն Ստեփանյան¦, §ՀՀ ԶՈՒ 20 տարի¦, §Անբասիր ծառայության¦ 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Օնիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով։

Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն ավագ սերնդի իր բախտակիցների պես ևս նվիրվեց պատմական արդարությունը վերականգնելու պայքարին։ Նա զոհեց իր մատաղ կյանքը, որպեսզի վերականգնվի հայի՝ իր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը՝ թոթափելով թշնամու պարտադրած անարդարությունն ու նվաստացումը։ Համոզված ենք, որ Օնիկի անցած հերոսական ճանապարհն ուղենիշ կդառա եկող սերունդների համար և անջնջելի հետք կթողնի մեր պատմության հուշամատյանի լուսավոր ու փառավոր էջերում:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Իրավամբ, չկա ավելի արժանապատիվ  գործ, քան հանուն Հայրենիքի մարտնչելն է։ Այս գաղափարով դաստիարակվել ու դաստիարակվում են սերունդներ, ովքեր փառքով են կատարում իրենց վեհ առաքելությունը՝ անգամ կյանքը զոհելով հանուն մեծագույն արժեքների, հանուն Հայրենիքի անկախության։ Ապրիլի 2-ից դավադիր թշնամու հերթական ագրեսիային արժանապատվորեն դիմագրաված մեր տղաներից յուրաքանչյուրի կատարած սխրագործությունը, թերևս, ասվածիս վառ ապացույցն է։ Հայրենիքի համար օրհասական պահին հայոց երկնակամարում նոր հերոսներ ծնվեցին՝ նվիրյալ ու քաջարի զինվորներ, ովքեր կրկին անգամ աշխարհին ցույց տվեցին հայ զինվորի բազկի ուժն ու ոգու զորությունը, նրա զավակների միասնությունն ու հանուն արդար գաղափարի մարտնչելը։ Այդ տղաներից մեկն էր փոխգնդապետ  ՕՆԻԿ ԿԱՐՈՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Օնիկի համար ստեղծված իրավիճակում այլընտրանք չկար: Ծառայակից ընկերների հետ առանց վայրկյան անգամ երկմտալու նա շտապեց Արցախի վտանգված սահմաններում կենաց ու մահու կռիվ մղող զինվորներին օգնության։ Ընկավ քաջի մահով՝ իր անմահությամբ փրկելով տասնյակ զինակիցների կյանքեր: Անկասկած, նման զարմանահրաշ քայլն ընդունակ էր իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը:

Օնիկ Գրիգորյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ 1995-ին ավարտել է Խրամորթի միջնակարգ դպրոցը և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Ավարտել է ԱրՊՀ §Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն¦ բաժինը։ Ծառայության ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միշտ աչքի ընկելով բացառիկ բարեխղճությամբ ու նվիրվածությամբ։ Հաշվի առնելով Օնիկ Գրիգորյանի մասնագիտական բարձր ունակություններն ու ծառայողական փորձը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2016թ. հունվարին նշանակվել է ՊԲ Ն զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։

Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգևատրվել է §Ծովակալ Իսակով¦, §Մարտական ծառայության¦, §Նելսոն Ստեփանյան¦, §Անբասիր ծառայության¦ 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Օնիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով։

Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն ավագ սերնդի իր բախտակիցների պես ևս նվիրվեց պատմական արդարությունը վերականգնելու պայքարին։ Նա զոհեց իր մատաղ կյանքը, որպեսզի վերականգնվի հայի՝ իր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը՝ թոթափելով թշնամու պարտադրած անարդարությունն ու նվաստացումը։ Համոզված ենք, որ Օնիկի անցած հերոսական ճանապարն ուղենիշ կդառա եկող սերունդների համար և անջնջելի հետք կթողնի մեր պատմության հուշամատյանի լուսավոր էջերում:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter