ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽՎՈՒՄ Է ԱՐԴԱՐ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀՍՏԱԿ ՀԱՇՎԱՌՈՒՄ
14.04.2016 09:21

  Ապրիլի 2-ից առայսօր Արցախում տիրող լարված իրավիճակն անտարբեր չի թողել աշխարհի տարբեր մասերում ապրող և ոչ մի հայի: Ողջ հայությունն ինչպես միշտ, համախմբված և միասնական կանգնել է Արցախի կողքին`պատրաստ օգնելու և աջակցելու բոլոր հարցերում:

Առաջնագծում կանգնած զինվորին օգնելու խնդիրն առաջնահերթ է ամեն մի հայի համար: Օրեցօր ավելանում են մարդասիրական օգնությունները, որոնք տեղ հասնելով` միանշանակ օգտագործվում են նպատակային:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ և նրա բարեգործ ընկերների աջակցությամբ մեր շրջանին

տրամադրվել է մարդասիրական օգնություն, որից 4000 տուփ ծխախոտ, 2 ավտոմեքենա պահածոյացված սննդամթերք, 1ավտոմեքենա չորացված հաց, 1000 հատ հիգենիկ թուղթ ուղարկվել է առաջնագիծ:

Ինչպես տեղեկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված օպերատիվ շտաբից շրջանին նույնպես հատկացվել է օգնություն 1 ավտոմեքենա պարեն և մոտ 5 տոննա ալյուր, որը բախշվել է սահմանամերձ 9 համայնքների ու Ասկերան քաղաքի սակավակարող 150 ընտանիքների, ինչպես նաև Մարտակերտից, Թալիշից, Մատաղիսից շրջանի 14 համայնքներ տարահանված 60 ընտանիքների: Ցուցակները ճշտվել են համայնքների ղեկավարների հետ համատեղ: Դեռևս շարունակվում է մարդասիրական օգնությունների բաժանման գործընթացը:

Աշխատակազմի ղեկավարն ավելացրեց նաև, որ այս օրերին Ասկերանի շրջանում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, ընթացքի մեջ են «Ակնա» թաղամասի և ՊԲ պահեստային ճանապարհների վերանորոգման աշխատանքները:

Շրջանի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններն ապրիլի 2-ից աշխատում են ուժեղացված ռեժիմով, իսկ տեղահանված բնակչության շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ մշտական բնակության վայրեր վերադառնալու նպատակով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՄԱՍԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter