§ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ¦ ՀԱՄՈՒՅԹՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
20.04.2016 15:05 |
Զորավար Մանվել Գրիգորյանի անունից ողջույններ և բարեմաղթանքներ հղվեցին ասկերանցիներին։ Համերգային ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան նաև շրջանի դպրոցականները՝ որը ցասումնալից արտասանությամբ ընդդեմ անարդարության, որը՝ զինվորի կարոտագին երգով։ Իսկ փոքրիկները շուրջպար էին բռնել խաղաղ ու անամպ երկնքի տակ։ Մի՞թե սա չէին երազում մեր հայրենիքի նվիրյալ զավակները, ովքեր առանց վայրկյան անգամ երկմտալու իրենց մատաղ կյանքը զոհեցին հանուն այս օրվան, հանուն մեր մանուկների խաղաղ ու անհոգ ապագայի։ Այս համերգը նաև հարգանքի ու խոնարհումի տուրք էր բոլոր զոհված հայորդիների անմար հիշատակին… Դա էր փաստում նաև եկեղեցու սպասավորի խոսքը, որ նրանք զոհվեցին՝ փրկելով իրենց հայրենիքն ու հավատքը, Արցախ աշխարհի լուսավոր ապագան։ Մեր համախմբումով ու միասնաբար լինելով աջակիցն ենք դառնում մեր զինվորներին, քանզի մենք պաշտպանելու բան ունենք, դա մեր Հայրենիքն է, այս սուրբ հողը։ Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է։ Վերջում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շնորհակալագիր և Գանձասարի բնապատկերով նկար փոխանցեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ - լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |