ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՈՒՆՆ ԱՐՑԱԽԻՆ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
25.04.2016 11:13

    2014 թվականի հուլիսի 11-ին Երևանի Կենտրոն համայնքի և Ասկերանի շրջանի միջև հուշագիր է ստորագրվել հետևյալ բովանդակությամբ՝ մենք, Հայաստանի Հանրապետության  Երևանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանս և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ  Գրիգորյանս, 2014 թվականի հուլիսի 11-ին Լեռանային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքում հանդիպելով և քննարկելով Հայաստանի Հանրապետության  Կենտրոն վարչական շրջանի

և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի միջև կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի և հանգստի կազմակերպման ոլորտում ձեռք բերած փորձի փոխանակման և կենսագործունեության մյուս բնագավառներում և հանձնարարում Կենտրոն թաղապետարանի և Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի պատասխանատուներին` կոնկրետ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել հուշագիրը կյանքի կոչելու համար։

Հավատարիմ մնալով կնքված հուշագրին ապրիլի 19-ին Ասկերանում էին Կենտրոն համայնքի ներկայացուցիչները, ովքեր մարդասիրական օգնություն էին բերել ասկերանցիներին։ Սա Կենտրոնի երկրորդ մարդասիրական այցն էր Արցախ, սակայն այս անգամ օգնությունն ամբողջապես ուղղված էր Ասկերանի շրջանին։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգոյրանի հետ հանդիպման ժամանակ Կենտրոն համայնքի ներկայացուցիչները նշել են, որ նրանք չէին կարող անտարբեր վերաբերմունք ցուցաբերել, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել հարկ եղած պահին նաև առաջնագիծ մեկնել ու սատարել հայ զինվորին։ Նրանք նույնպես ոգևորված էին հայերիս համախմբվածությամբ ու նվիրվածությամբ, քանզի այս օրերին հայերը մի բռունցք ու մի մարմին են դարձել ու գործում են հանուն մեկ միասնական նպատակի ու գաղափարի։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter