ԹՇՆԱՄՈՒ ԱՄԵՆ ՄԻ ՔԱՅԼԸ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ՍՐԱՏԵՍ ԱՐԾՎԻ ՊԵՍ |
13.05.2016 20:42 |
իրադարձություններից հետո երրորդ անգամ էր այցելում Արցախ։ Ամեն այցելության ժամանակ էլ բավականին թանկարժեք ու անհրաժեշտ բժշկական սարքավորում էր բերել բժիշկ Մանուկյանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնել շարունակել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Նա ևս ոգևորված էր հայի նորովի բացահայտված տեսակից՝ առավել միասնական ու բռունցքված, իսկ անկախ հայկական հանրապետություններում ծնված ու հասակ առած երիտասարդների հայրենասիրությունն ու հանուն Հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը հիացմունքի հետ մեկտեղ ամրապնդել է այն մեծ համոզմունքը, որ հայի այս տեսակին հաղթելն անհնար է։ Գտնվելով դիրքերում նա երախտագիտության ու շնորհակալության խոսք ասաց զինվորներին, քանզի նրանց շնորհիվ է, որ թիկունքում կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ Բժիշկ Մանուկյանն ասաց, որ խոնարհումի խոսքերն ու նման այցելությունները քիչ են արտահայտելու այն մեծ զգացմունքները, որը տածում ենք մեր զինվորների հանդեպ։ Իսկ դիրքերից մեկում մի հետաքրքիր դեպքի ականատես եղանք։ Ժամկետային զինծառայողներից մեկի ծննդյան օրն էր և այդ մասին տեղեկանալով բժիշկն իր ձեռքի ժամացույցն առանց վարանելու հանեց ու նվիրեց հոբելյարին՝ մաղթելով անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ։ Վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները տարբեր ուղղություններով էին սահմանապահներին այցելել։ Մի խումբը՝ վարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանը, մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը և ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը դիրքեր էին մեկնել այն մեծ համոզմունքով, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները պատվով են կատարում իրենց վեհ առաքելությունը՝ Հայրենիքի սահմանների անառիկությունը։ Ու չէին սխալվում։ -Եթե մինչև դիրքեր գնալը մենք ինչ-որ չափով կասկածում էին, որ թշնամին նորից դավեր կնյութի, ապա այնտեղ գտնվելով լրիվությամբ համոզվեցինք, որ այստեղով մրջյուն անգամ չի անցնի։ Հպարտություն էր մեր զինվորների կողքին գտնվելը, նրանց հետ զրուցելը։ Նրանք իսկական ազգի նվիրյալներ են, ովքեր մոռացած սեփական խնդիրները (իսկ որ դրանք առկա են ոչ-ոք չի կասկածում) մեկ գերխնդիր ունեն՝ եթե հանկարծ թշնամին նորից գլուխն իր որջից հանի՝ Եռատոնը Քառատոն կդարձնեն,- անկեղծանում են զրուցակիցներս ու հավելում,- այժմ բոլորին կարող ենք հայտարարել՝ հանգիստ եղեք ու վստահ, դիրքերում թշնամու ամեն մի քայլը մեր տղաները սրատես արծվի պես վերահսկում են։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |