ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ |
13.05.2016 21:01 |
Այս տարի Եռատոնն Ասկերանում նշվեց միայն հարգանքի ու խոնարհումի տուրք մատուցելով երկու պատերազմներում նահատակված ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ տեղադրեցին հուշարձանների պատվանդաններին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն Հայրենիքի ազատության նահատակված մարտիկների հիշատակը։ Հիշատակի ու խոնարհումի արարողությանը ներկա էր նաև Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |