ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՈՒԺ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ |
13.05.2016 21:07 |
բերել մեզ և բլից-կրիգի միջոցով հաջողության հասնել։ Սակայն նրանք սխալ հաշվարկներ էին արել։ Հաշվի չէր առնվել հայ զինվորի անմնացորդ նվիրումն ու ազատ ու անկախ Հայրենիքում ծնված ու մեծացած քաջ մարտիկների հայրենասիրական ոգին ու շունչը։ Թշնամին կրկին հանդիպեց հայ զինվորի բազկի ուժին՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ անհնարին է հաղթել ղարաբաղցուն։ Աշխարհում չկա որեւէ ուժ, որը կարող է հաղթել այս ժողովրդին, քանզի մեր ուժը նաև մեր միասնության ու համախմբվածության մեջ է։ Հաշվի առնելով այն, որ թշնամին նույն դավադիրն է մնացել, մենք միշտ պետք է պատրաստ լինենք նման դեպքերի։ Անընդհատ պետք է հետաքրքրվենք զինվորի առօրյայով, հաճախակի դիրքեր ու սահմանապահ զինվորներին այցելենք։ Մեր զինվորները, կարծում եմ, դրա կարիքն ունեն։ Ինչ վերաբերում է ապրիլյան օրհասական օրերին մեր ժողովրդի համախմբման ու մի բռունցք դառնալուն, ապա դա ուղղակի բառերով չես կարող արտահայտել։ Իսկ ինչքա՜ն էին դրանից ոգևորվում մեր զինվորները։ Մեր համախմբվածության հետ հաշվի նստեց ամբողջ աշխարհը, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ամբողջ աշխարհի հայերին։ Իսկ որ Ադրբեջանն իր որդեգրած անքաղաքակիրթ վարվելաձևով վերանալու է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չեմ կասկածում։ Կոչ եմ անում իմ ժողովրդին՝ միշտ լինել այսպես համախմբված ու միասնական, քանզի հայ ժողովուրդն իր միասնության շնորհիվ է միշտ հաղթանակներ կռել։ Իսկ մենք պարտվելու իրավունք չունենք, քանզի բավական թանկ էր հաղթանակի գինը։ Կրկին անգամ գլուխ եմ խնորհում որդեկորույս մայրերի առաջ, որոնց որդիների սուրբ արյամբ պաշտպանվեց Հայրենիքը։ Շնորհավոր Եռատոն։ |