ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՈԼՈՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ |
13.05.2016 21:10 |
ապրիլյան պատերազմի ծանր օրերին, երբ թշնամին ցանկացած քայլի գնում էր հայ զինվորի դիմադրությունը կոտրելու, պաշտպանությունը ճեղքելու համար։ Սակայն մեր զինվորները՝ հաղթանակած երկրի զավակներն իրենց հայրերի ու պապերի հաղթարշավները շարունակողները դարձան։ Ցավոք, պատերազմն առանց կորուստների չի լինում և ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքին ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակի առաջ, խոնարհվում եմ քաջածին մայրերի առաջ և հավատացնում, որ նրանց զավակների հիշատակը հավերժ է։ Մայիսյան Եռատոնը մեր ժողովրդի միասնական ոգու խորհրդանիշն է։ Ու դատելով ապրիլյան պատերազմական օրերից ու մեր քաջարի զինվորների թշնամուն հասցրած ջախջախիչ դասից կարող եմ համոզված ասել, որ մայիսի 9-ը մեզ համար դարձավ ոչ թե Եռատոն այլև՝ Քառատոն։ Դա թերևս իմ կարծիքն է։ Այսօր մեր բոլոր ուժերն ու ուշադրությունը պետք է սևեռենք մեր բանակի էլ ավելի հզորացմանը, յուրաքանչյուրս մեր ազգանվեր աշխատանքով շենացնենք մեր երկիրը։ Իսկ հայոց երկնակամարում թող այսուհետ հավետ թևածի խաղաղությունը։ Փառք ու պատիվ Հայրենիքի բոլոր նվիրյալներին, հավերժ փառք բոլոր նահատակներին։ |