ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾԵՐՈՎ ՇԵՆԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ |
03.06.2016 14:13 |
Հիրավի, շատերն են պատանեկության տարիներին երազանքներ փայփայել։ Եվ քչերին է հաջողվել հաստատակամություն դրսևորել, երբեք չնահանջել ընտրած ուղուց։ Գեորգի Միսակի Օհանյանը երջանկ մարդ է, քանզի նա կյանքում գտել է իր ճանապարհը և ընտրել ճիշտ ուղին։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրան Աստված է օգնում, օգնում է նրա՝ մարդկային վեհագույն հատկանիշների և կատարած անհամար բարեգործության համար։ Սակայն միայն Աստծո օգնությամբ դժվար թե պատանեկության երազանքները հնարավոր լինի իրականություն դարձնել։ Այո՛, Աստված ամենազոր է, սակայն նա չի կարող հաջողություններ պարգևել նույնիսկ ամենաարժանի քրիստոնյային, եթե վերջինիս ցանկությունները չեն բխում քրտնաջան աշխատանքից, նպատակաուղղվածությունից, բարեգթությունից ու մերձավորին օգնելու ցանկությունից։ Դժվարին ու փորձություններով լի մանկություն է ունեցել Գեորգի Օհանյանը։ 5 տարեկան հասակում զրկվել է սիրասուն հորից, ով հաղթանակած վերադաձել էր Մեծ Հայրենական պատերազմից, ու թվում էր կյանքն այլ ընթացք կստանա, կթեթևանան մոր՝ Լուսիկի փխրուն ուսերին ծանրացած ընտանիքի հոգսերը։ Սակայն անբուժելի էին պատերազմի հասցրած վերքերը… Ընտանիքին ու զավակներին նվիրյալ մայրը կարողացել է պատվով հաղթահարել ճակատագրի հասցրած բոլոր փորձությունները և դաստիարարկել հայրենիքի համար պիտանի զավակներ։ Գեորգի Օհանյանն ավարտելով Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ տեղափոխվել է Աշխաբադ՝ քրոջ մոտ, որտեղ որոշ ժամանակ աշխատել է տեքստիլ գործարանում։ Ապա զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայելու տարիներին սովորել ու արդեն հրաշալի տիրապետում էր անգլերեն լեզվին և զինակից ընկերոջ հետ զինծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր մեկնել Ամերիկա, որտեղ բազմաթիվ հրաշալի հեռանկարներ էին բացվում եռանդով լեցուն, բարձրակազմ ու գեղեցկադեմ հայ երիտասարդի առջև։ Սակայն մոր ու քրոջ թախանձանքներին տեղի տվեց և հրաժարվեց փայփայած երազանքից։ Զորացրվելուց հետո տեղափոխվեց Հայաստան և ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Իսկ 1974 թվականին ընկերոջ առաջարկով բացեցին Սովետական միության առաջին՝ Սննդի մինիստրության ֆիրմային խանութը Երևանում՝ Ամիրյան փողոցի վրա։ Այսօրվա պես հիշում է զրուցակիցս, ինչպիսի խանդավառությամբ էին լցված խանութի բացման օրը, որին ներկա էր նաև երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը՝ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը։ Քանի որ կրթությունը տեխնիկական էր՝ ընդունվեց և հեռակա կարգով ավարտեց Բաքվի ժողինստիտուտի առևտրի և էկոնոմկայի ֆակուլտետը։ 1982 թվականին ընվունվել է ԽՄԿԿ շարքերը, ինչն այն տարիներին գրեթե անհաներին բան էր, որ առևտրով զբաղվող անհատն ընդունվեր կուսակցության շարքերը։ Նույն թվականին աշխատանքի ընդունվեց Երևանի կոնյակի գործարանում, որպես առաքումների ու գնումների պետ։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1990 թվականը, որից հետո դարձավ նույն գործարանի կոմերցիոն տնօրենը։ Իսկ որ մի Սովետական միություն էր ու մի Երևանի կոնյակի գործարան անհերքելի փաստ է։ Այդուհանդերձ, համեստ զրուցակիցս զուսպ է իր ընդունակությունները և արժանիքները գնահատելու մեջ և զերծ է փառասիրության, սնապարծության զգացումի որևէ նշույլից։ Նրա փոխարեն խոսում են բազմաթիվ փաստերն ու կատարած բարեգործությունները (թեև ինչպես զրույցի ընթացքում պարզեցինք նա այնքան էլ չի սիրում խոսել իր կատարած բարեգործությունների մասին)։ Արցախյան շարժման տարիներին անգնահատելի էր Գեորգի Օհանյանի դերը զենք ու զինամթերքի հայթայթման ու բազում դժվարություններն ու կյանքին սպառնացող վտանգներն անտեսելով Արցախ՝ յուրայիններին հասցնելու գործում։ Շատ անգամներ զենք ձեռք բերելուց հետո անձամբ էր տեղ հասցնում։ Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպես էր Խորհրդային միության փլուզումից հետո երկրում տիրող քաոսային վիճակում հաջողվում զենք ու զինամթերք հայթայթել (չնայած, ինչպես Գեորոգի Օհանյանն է ասում՝ փողն ի զորու էր լուծել ցանկացած հարց, ինչը չէին խնայում հանուն Հայրենիքի)։ Հանուն հայ ժողովրդի վեհ գաղափարների բազմաթիվ անգամներ վտանգել էր և՛ սեփական, և՛ մտերիմ ընկերների կյանքն ու ազատությունը։ Եվ ամեն անգամ Աստծո օգնությամբ, թե հրաշքով ամեն մի նոր փորձություն բարի ավարտ էր ունենում։ Պարոն Օհանյանը խիզախել էր նույնիսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից երկու հատ Ֆագոտ տիպի հակատանկային սարքավորում գնել ու անձամբ ուղղաթիռով տեղափոխել Արցախ։ Բազմաթիվ բարեգործություններ է կատարել Գեորգի Օհանյանը ծննդավայր Այգեստանի ու նրա բնակիչների համար։ Ազատամարտի տարիներին նա ձեռնամուխ է եղել գյուղում հացի և լիմոնադի արտադրամասերի հիմնադրմանը՝ ապահովելով մի քանի տասնյակ ընտանիքների եկամուտի աղբյուրը։ Ամբողջ կյանքում մեծ բարերան առաջնորդվել է՝ բարեգործություն առանց շահի նշանաբանով։ Նպատակ հետապնդելով հարազատ ժողովրդի սոցիալ-կենցաղային պայմանները բարելավել՝ համագյուղացի, արցախյան ազատամարտի տարիներին Այգեստանի ջոկատի հրամանատար Սամվել Հակոբյանի առաջարկությամբ հիմնանորոգել է Ասկերանի գինու գործարանը՝ ապահովելով հարազատ Այգեստանի և Ասկերանի ու հարակից բնակավայրերի մի խումբ բնակիչներին մշտական աշխատանքով։ Այսօր §Արցախ Բրենդի կոմպանի¦ ՓԲ ընկերության գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական ավանդական խմիչքների գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքների հրաշալի համն ու բույրը: Ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է, իսկ բրենդային խմիչքների միջոցով Արցախի անունը տարածվում է աշխարհում։ Կարևորագույն նպատակ է նաև արտադրել բացառիկ խմիչքներ և բարձր մակարդակով մատուցել գնորդներին՝ ապահովելով այնպիսի պայմաններ, որպեսզի և՛ գնորդները, և՛ ընկերության աշխատակիցները, և՛ գործընկերները միշտ գոհ լինեն: Իսկ կյանքում Գեորգի Օհանյանը գոհ է բոլոր այն մարդկանցից, ում հետ ճակատագիրը կապել է։ Տիկին Քնարիկն ամբողջ կյանքում Գեորգի Օհանյանի համար մնացել է որպես կյանքի անդավաճան ընկեր ու անտրտունջ տարել կնոջը բաժին հասած բոլոր դժվարությունները, իսկ դրանք քիչ չէին։ Ամուսնու երկարատև բացակայումները, երկարատև աշխատանքային գործուղումներն ու վերջապես սկիզբ առած արցախյան շարժմանն ամբողջապես նվիրվելը օտարության սեպ չկարողացան խրել ամուսինների միջև։ Տիկին Քնարիկը դաստիրարակել է հորն արժանի հետնորդներ՝ Միսակին ու Հասմիկին, որոնց մասին խոսելիս բոցավառվում էին պարոն Օհանյանի աչքերը ու լցվում հայրական ամենաջերմ ու քնքուշ զգացմունքներով։ Այսօր զավակները հոր հուսալի թև ու թիկունքն են ու իրենց համար արդեն բացահատել են սերունդների հավերժության ճանապարհը՝ արժանի լինել նախնիների թողած ժառանգությանը։ Առանձնահատուկ սիրով է խոսում հարսի՝ Անուշի մասին, ով լինելով հայ ժողովրդի պանծալի զավակ, վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ազգականը, հայրենասիրական բարձր ոգով է դաստիարակում երեք զավակներին։ Այս ընտանիքում հասակ է առնում կրտսեր Գեորգի Միսակի Օհանյանը։ Երկարատև ու անմիջական զրույցից հետո մենք Գեորգի Օհանյանի և գործարանի գլխավոր տնօրեն Հասմիկ Գևորգյանի հետ շրջեցինք գործարանում, ականատես եղանք խմիչքների արտադրությանը։ Ի դեպ նշեմ, որ Հասմիկ Գևորգյանը 2005 թվականից է աշխատում ընկերությունում՝ սկզբից որպես լաբորատորիայի վարիչ, ապա գլխավոր մասնագետ և արտադրության պետ։ Իսկ 2014 թվականից առայսօր ընկերության գլխավոր տնօրենն է՝ ով միաժամանակ համատեղում է լաբորատորիայի վարիչի և գլխավոր մասնագետի պաշտոնները։ Տիկին Հասմիկի մասնագիտական բարձր կարողությունների, վարպետության ու սիրած գործին անմնացորդ նվիրվելու արդյունքում տարեցտարի գործարանն ընդլայնեց արտադրանքի ծավալներն ու ավելացան տեսակները։ Գործարանն այսօր նրա կյանքի անբաժան մասն է կազմում և նա ամուր թելերով կապված է Արցախին։ Ապրիլյան պատերազմի օրերին նա չլքեց Արցախը չնայած զավակների հորդորներին, միայն իրավիճակը հանդարտվելուց հետո մի քանի օրով գնաց Երևան՝ այն էլ հարազատներին հանգստացնելու նպատակով։ Լավ մասնագետ լինելուց բացի նա նաև բարի, անաչառ ու հուսալի անձնավորություն է, ով տեղյակ է յուրաքանչյուր աշխատողի նիստ ու կացին ու կարողություններին։ Այժմ ընկերությունում սկսված է մրգերի մթերումները, որն իրականացվում է լաբորատոր զննություն կատարելուց հետո, իսկ մթերումներ կատարելու համար սահմանափակումներ չկան։ Գեորգի Օհանյանը մեծ նպատակներ ունի կապված գործարանի հետ՝ մոտ ապագայում ցանկանում է ընդլայնել արտադրության ծավալները, կառուցել նոր մասնաշենքեր։ Գործարանի ամբողջ տարածքը յուրօրինակ այգեստան է, բազմերանգ, նրբագեղ ու վեհաշուք վարդերի գեղեցկությունը գնահատողները դժվար թե կարողանան անտարբեր անցնել դրախտային այդ գեղեցկության կողքով։ Գործարանը գործարկվել է 1998 թվականին։ Ներկայում այստեղ աշխատում է 130 մշտական աշխատող, արտադրվում է 26 տեսակի մրգային թունդ ալկոհոլային խմիչքներ, հնեցված և ոչ հնեցված, գինիներ, կոնյակ՝ 3-15 տարեկան հնեցմամբ, ցորենի, հոնի, ծիրանի օղիներ, հուշանվերային խմիչքների մեծ ու լայն տեսականիներ: Գործարանը լիովին հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան արտադրական սարքավորումներով, որակի հսկման լաբորատորիայով, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Գործարանում արտադրվող արտադրանքը լիովին սերտիֆիկացված է՝ պահպանելով պետական չափորոշիչների անհրաժեշտ պայմանները։ Իսկ 2013 թվականից գործարանում ներդրված է ISO-22000 սննդի անվտանգության կառավարման համակարգ։ Ներկայում գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատարներից մեկն Արցախում։ Գինու արտադրության համար ընտրվում են խաղողի լավագույն տեսակները, որոնք աճեցվում են Արցախի և Հայաստանի տարբեր շրջաններում։ Ընկերությունն ունի հոնի, խաղողի, թթի և մրգատու այլ այգիներ։ Արդեն 18 տարի է, ինչ գործարանի լայն տեսականին արժանանում է կոնյակ, օղի և գինի գնահատողների բարձր գնահատանքին ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներում: Հենց դա է պատճառը, որ միջազգային ցուցահանդեսներում գործարանը բազմիցս արժանացել է ոսկյա, արծաթե եւ բրոնզե մեդալների, բազմաթիվ շնորհակալագրերի։ Իսկ 2015 թվականին §Արցախ Բրենդի կոմպանի¦ ՓԲ ընկերությունն արժանացել է Հայաստանի Հանարեպտության §Որակի չափանիշ համար 1¦ վկայականի։ Անգնահատելի է Գեորգի Օհանյանը գործունեությունը մեր շրջանում։ Այստեղ միշտ նրան սիրում ու սպասում են, քանզի ամեն մի այց մի նոր ծրագիր է ու բարեգործություն։ Ամուր ու անմիջական է կապը Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սեր•եյ Գիր•որյանի հետ, իսկ այս համագործակցությունից շահում է միայն ընդհանուր գործը։ Մի քանի տարի շարունակ Գեոր•ի Օհանյանը մեծապես նպաստում է ՙՈսկե ծիրան՚ միջազ•ային կինոփառատոնի աշխատանքներինª թողարկելով փառատոնին նվիրված խմիչքների հատուկ տեսականի£ Զրույցի ընթացքում Գ. Օհանյանն ասաց, որ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել ծննդավայր Այգեստանի փողոցների սալահատակման աշխատանքները։ Մեծ էր նաև Գեորգի Օհանյանի՝ ապրիլյան պատերազմի օրերին Արցախին ցուցաբերած օգնությունը, ինչը մեծ բարերարը համարում է յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը՝ օգտակար լինել ընդհանուր գործին, քանզի Արցախյան ազատամարտի տարիներից առայսօր մեր հերոսական ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ ապացուցեց ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքը: Եվ պատահական չէ, որ Գեորգի Օհանյանին Հայրենիքի հանդեպ ցուցաբերած անձնուրաց սիրո, ազգին մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային գանձանակին նվիրաբերած հոգևոր, նյութական և մարդասիրական արժեքների համար շնորհվելէ §Ալեքսանդր Մանթաշյանցի¦ մեդալ: Պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի §Մարշալ Բաղրամյան¦ և ԼՂՀ նախագահի §Երախտագիտություն¦ մեդալներով, ԼՂՀ վարչապետի մեդալով՝ Ասկերանում մարզադաշտ կառուցելու համար կատարած բարեգործության համար, ինչպես նաև արժանացել բազմաթիվ շնորհակալագրերի։ §Արցախ բրենդի կոմպանի¦ ընկերության խմբիչքները խորհրդանշում են հայկական երկու հանրապետությունները, նրանց մշակութային և պատմական ժառանգությունները: Բազմաթիվ սերունդների կյանքի անբաժանելի մասը հանդիսացող հայկական կոնյակն այսօր, ինչպես և խորհրդային տարիներին մեծ համբավ է վայելում աշխարհի տարբեր անկյուններում: Ընկերության կոնյակագործության ավանդույթները պահպանում են 1912 թվականից: Ընկերության արտադրած 10 անուն կոնյակներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ, անկրկնելի համն ու բույրը, ինչը կհաստատի յուրաքանչյուր ոք, ով երբևիցե համտեսել է անմահական այդ խմիչքը: Իսկ հայկական իսկական կարմիր և սպիտակ անապակ գինիների արտադրության մեջ օգտագործվում են հայկական լեռնաշխարհին յուրահատուկ քաղցրահամ ու բարձրորակ խաղողի սորտեր: Ընկերությունը սկսել է նաև նռան գինու արտադրությունը, ինչը մեծ աջակցություն կլինի Արցախում նռան այգիներ մշակողներին՝ մթերքը տեղական շուկայում իրացնելու համար։ Ընկերությունն ունի մշտական էքսկյուզիվ արտահանողներ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք պետություններում և մերձբալթյան երկրներում։ Մեծ գործարարին հրաժեշտ տվեցինք՝ գործարանի 20 ամյակին կրկին հանդիպելու ակնկալիքով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |