ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ |
13.07.2016 18:01 |
Հուլիսի 12-ին Արցախի Ժուռնալիստների միության նոր նստավայրում տեղի ունեցավ միության անդրանիկ խորհրդակցությունը։ Միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հանրապետության շրջանային և մայրաքաղաքի ՙՍտեփանակերտ՚ թերթի խմբագիրների մասնակցությամբ հրավիրել էր խորհրդակցության, որի նպատակը տպագիր մամուլին զուգահեռ նաև թերթերի էլեկտրոնային տարբերակներ ունենալուն առնչվող խնդիրների քննարկումանն էր ուղղված։ Ողջունելով ներկաներին Կիմ Գաբրիելյանն ասաց, որ շրջանային թերթերի հիմնախնդիրներին բազմիցս են անդրադարձել, իսկ այսօրվա քննակման թեման էլեկտրոնային թերթ ունենալու հարցն է, որը հրատապ է, քանի որ ժամանակն է դարին համահունչ քայլելու, մամուլի դերակատարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ինֆորմացիան ընթերցողին օպերատիվ հասցնելուն։ Այսօր բոլոլիս քաջ հայտնի է, թե ինչպիսի ահռելի միջոցներ է ներդնում մեր թշնամի երկիրն իր կեղծ ու իրականությանը չհամապատասխանող քարոզչամեքենայի համար։ Պատմական փաստեր են կեղծվում, մեր դարավոր պատմությունը փորձում են յուրացնել ու սեփական շահերի անկյունից այն ներկայացնել։ - Այս տեսանկյունից շրջանային թերթերի մեջ §Բերդ¦-ն է, որն ունի կայքէջ, և շուրջ երեք տարուց ավելի է, ինչ գոյատևում է թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանի ջանքների և շրջվարչակազմի ղեկավարության աջակցության շնորհիվ։ Այսօրվա դրությամբ կայքը 400 հազարի մոտ ալցելու ունի, ինչը բավականին մեծ թիվ է։ Սա խոսում է այն մասին, որ բոլոր շրջաններում բացի տպագիր մամուլից կարող են ունենալ նաև թերթի իրենց էլեկտրոնային տարբերակը,- ասաց Կիմ Գաբրիելյանը: Թերթի էլեկտրոնային տարբերակ ունենալն այն խնդիրն է, որը լրատվական դաշտի պատասխանատուները պետք է համատեղ ուժերով լուծեն,- խորհրդակցության ժամանակ ասաց Ասկերանի §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, ում առաջարկությամբ էլ տեղի է ունեցել հանդիպումը։ - Բավականին փորձ ու հմտություն ենք ձեռք բերել կայքէջի ստեղծման գործում, և պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել մեր գործընկերներին, իսկ շրջաններում կայքէջերի բացակայությունը պետք է մտահոգի բոլորիս, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում մենք շատ ենք ետ մնում։ Անհերքելի փաստ է, որ հանրապետական լրատվամիջոցներն ինչքան էլ որ ցանկանան չեն կարող շրջանից այնպիսի ինֆորմացի տալ, ինչքան որ շրջանի լրատվամիջոցը։ Ուստի անհարժեշտություն է, որպեսզի բոլոր շրջաններն էլ էլեկտրոնային թերթ ունենան։ Իսկ որ ունենք նվիրված խմբագիրներ ու լրագորղներ միանշանակ է ու այդ ներուժը պետք է օգտագործվի, - ասաց Վալերի Պետրոսյանը։ Նրա խոսքով, berd-press.info կայքին ուշադրությամբ հետևում են նաև Բաքվում։ Դա է թերևս պատճառը, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ կայքի միջոցով ակտիվորեն լուսաբանվում էր շրջանում տեղի ունեցող անցուդարձը կայքը երկու անգամ ադրբեջանցիների կողմից ենթարկվել է քիբերհաձակման։ Թերթի էլեկտրոնային տարբերակի առկայությամբ խմբագրությունները կկարողանանք ոչ միայն տեղեկատվական խնդիր լուծել, այլև սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ լրատվամիջոցը սովորաբար իր բարձրության վրա է լինում այնտեղ, որտեղ համարժեք ուշադրություն կա տեղի իշխանությունների կողմից: Այս առումով Կ. Գաբրիելյանը երախտա•իտություն հայտնեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, ով մշտապես հետաքրքրվում է §Բերդ¦ թերթի խնդիրներով, խրախուսում անաչառ լուսաբանումները թերթի էջերում։ - Շրջանային թերթերը պետք է ունենան էլեկտրոնային տարբերակ, ինչը հնարավորություն է տալիս բավականին շատ լուսանկարներ տեղադրել և նյութն ավելի պատկերավոր ներկայացնել։ Մյուս կողմից այն մեծ հնարավորություն կստեղծի դրսում գտնվող մեր հայրենակիցներին օպերատիվ տեղեկանալ առկա հիմնախնդիրներին և առաջարկություններով հանդես գալ, համատեղ ծրագրեր մշակել և ինչու չէ նաև օգնության ձեռք մեկնել,-ասաց Մարտակերտի շրջանային թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը։ Գաղտնիք չէ, որ շրջանային թերթերը ամիսը երկու անգամ են լույս տեսնում և երբ այն ընթերցողին է հասնում լրատվությունն արդեն կորցած է լինում իր հրատապությունը, այս հարցի լուծման միակ ու ճիշտ ճանապարհը կայքէջ ունենալն է։ Խոսելով թերթի էլեկտրոնային տարբերակի կոմերցիոն առավելությունների մասին Կիմ Գաբրիելյանը նշեց, որ թերթի էլեկտրոնային տարբերակի առկայության դեպքում հնարավորություն կստեղծվի նաև եկամուտ ստանալ, քանի որ գաղտնիք չէ, որ լրագրողի աշխատանվարձը շատ ցածր է և կարելի է հնարավորության ստեղծել այս հարթակն օգտագործել սոցիալական խնդիրներ լուծելու համար։ Կընդունվեն գովազդներ, հայտարարություններ, որոնք խմբագրությանը լրացուցիչ եկամուտ կբերեն։ Բոլոր խմբագիտրներն էլ համաձայն էին կայքէջ ունենալու մտքի հետ։ Իսկ շրջաններում էլ խմբագրություն - շրջվարչակազմ փոխհամագործակցությունը բավարար հիմքերի վրա է դրված, ինչը ևս իր դարական ազդեցությունը կունենա խնդրի լուծման համար։ Իսկ մայրաքաղաքային թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանը հովանավորների միջոցով կարողանում է համակարգել բազմաթիվ խնդիրներ։ Սակայն այստեղ ևս ցավոտ հարց է մնում կայքէջի բացակայությունը։ Ինչպես նշեց Կ. Գաբրիելյանը, լրագրությունը լինելով յուրահատուկ բնագավառ, խմբագրակազմը ևս պետք է հանդես գա առաջարկություններով։Իր կողմից Կիմ Գաբրիելյանը խոստացավ օգնել խմբագրություններին կայքէջերի ստեղծման հարցում, ինչպես նաև կայքէջերի սպասարկման համար մասնագիտական դասընթացներ կազմակերպել։ Արցախի ժուռնալիստների միության նախագահը հավաստիացրեց, որ առաջարկությունն անշուշտ ծրագիր կդառնա և կներկայացվի կառավարությանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |