ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ
28.07.2016 17:54

Հուլիսի 27-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջան։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ Նախագահն այցելել է Ակնա թաղամաս, ծանոթացել այդ տարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող մենատնտեսների կատարած աշխատանքներին։ Բակո Սահակյանը նաև որոշ ցուցումներ է տվել հողագործողներին, հորդորել նրանց օգտվել պետության կողմից ցուցաբերվող աջակցությունից, որոնք ուղղված են վերջիններիս օգնության ձեռք մեկնելուն և բարձր բերքատվություն ապահովելուն։

Այնուհետև, պատմական Տիգրանակերտի ամրոցում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահի, վարչապետի

և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հանդիպումը  շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների, ուժային կառույցների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ։

Ինչպես նշեց Բակո Սահակյանը նման ձևաչափի խորհրդակցությունները կարևոր են բերքահավաքի ժամանակահատվածում՝ հաշվի առնելով այդ գործընթացի ռազմավարական նշանակությունը մեր պետության համար։

Այս տարվա բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են, հացահատիկային կուլտուրաների միջին բերքատվությունը հանրապետությունում կազմել է 26 ցենտներ։ Նախագահի վերլուծությամբ ամբարվել է մոտ 150 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր հանրապետությունում 1 շնչի հաշվով կազմում  է 1տոննա։ Սա բավականին գոհացուցիչ արդյունքը է հաշվի առնելով, որ աշխարհում միջին ընդհանրական  ցուցանիշը կազմում է 400կիլոգրամ։

-Կարծում եմ մենք հնարավորություն ունենք ավելի բարձրացնելու հացահատիկի արտադրությանը ծավալները՝  մոտենալով առաջատար երկրների ցուցանիշներին։ Ինչի համար անհարժեշտ է շարունակել հետևողականորեն  իրականացնել համալիր ծրագրեր՝ միաժամանական կիրառելով գյուղատնտեսության զարգացման  էքստենսիվ և ինտեսիվ մեթոդներ։

Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ և բավարար հնարավորություններ, ինչպես բնական ռեսուրսների այնպես էլ ենթակառուցվածքների առկայության տեսանկյուններից։ Նախնական տվյալներով բերքատվության միջին և ընդհանուր ցուցանիշներով շրջանն առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետությունում։ Այն միշտ էլ իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացման համակարգում և այստեղ նախատեսված մի շարք ծրագրերի իրականացումը շոշափելի ազդեցություն է ունենում  ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի վրա,- ասաց Նախագահը։

Այնուհետև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց շրջանի բերքահավաքի ամփոփ տվյալները՝ գոհունակությամբ նշելով, որ այս տարի շրջանում բերքահավաքի արդյունքները գերազանցել են նախկինում ունեցած ցուցանիշները։ 2016 թվականի բերքի տակ Ասկերանի շրջանում կատարվել է ընդհանուր առմամբ 11774 հեկտար գարնանացան և աշնանացան մշակաբույսերի ցանքս։  Նախորդ տարվա համեմատ  այս ցուցանիշը գերազանցում է 2580 հետկարով։ Շրջանում այս տարի հողագործները կրկին նախապատվությունը տվել են ցորենի մշակությանը, որը կազմում է ընդհանուր ցանքատարածությունների շուրջ 76 տոկոսը։  Շրջանում ցորենի միջին բերքատվությունը կազմում է 28 ցենտներ։ Մինչ բերքահավաքի աշխատանքներ իրականացնելը կատարվել են հակահրդեհային նախազգուշական միջոցառումներ, պայքար մոլախոտերի դեմ, միջդաշտային ճանապարհների մաքրում, ցանքատարածքների  սնուցում և դրանց  շուրջ հերկի կատարում։ Նախորդ տարվա համեմատությամբ բերքահավաքն անցակացվում է առանց կորուստների, խոշոր հրդեհների բռնկման դեպքեր չեն գրանցվել։ Շրջանի հրշեջ ծառայության կողմից կատարվում է շուրջօրյա հերթապահություն։

Շրջանի Ակնա թաղամասում  կատարվել է 515 հա գարնանացան մշակաբույսերի և բանջարաբոստանային կուլտուրաների ցանքս, որն իրականացվել է հիմնականում մենատնտեսների կողմից։  Այստեղ արդեն ավարտվել է ցորենի և գարու բերքահավաքը, իսկ շրջանի որոշ համայնքներում բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ս. Գրիգորյանը վստահեցրեց, որ շրջանում ձեռնարկվել ու ձեռնարկվում են  անհրաժեշտ բոլոր միջոցները բերքահավաքը ժամանակին և անկորուստ ավարտին հասցնելու համար։

Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը գյուղատնտեսության մեջ գրանցված հաջողություններն այս ոլորտում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաներն են։ Ինչպես գիտենք, ինտենսիվ գյուղատնտեսություն վարելն առանց նորագույն տեխնոլոգիաների անհնար է և հողօգտագործողներից շատներն արդեն գյուտնտեսության մեջ կիրառում են նաև ոռոգման համակարգերի ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս ստանալ և՛ որակյալ բերք, և՛ ապահովել բարձր բերքատվություն։ Ա. Մխոյանը շնորհակալություն հայտնեց հողի մշակներին, ովքեր չնայած ապրիլյան դեպքերին, այնուամենայնիվ, կարողացել են կատարել գարնանացան մշակաբույսերի ցանքս, մշակել են բանջարաբոստանային կուլտուրաներ և կազմակերպված շարունակում են իրականացնել բերքահավաքի աշխատանքները։

Անդրադառնալով ապրիլյան դեպքերին նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ ապրիլյան դեպքերը նաև մեզ հուշեցին, թե բոլորս ինչպես պետք է մոտենանք մեր պարտականություններին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց շրջանի պատասխանատուներին ապրիլյան դեպքերի ժամանակ մեծ կազմակերպվածություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Ծավալված երկուստեք անմիջական հարցուպատասխանի ընթացքում խոսվեց նաև արտադրություններ ստեղծելու և կոոպերատիվ տնտեսություններ վարելու մասին։ Դրանք կնպաստեն բերքը տեղական շուկայում իրացնելուն և բերքի ծավալները մեծացնելուն։ Նախագահի արձագանքն այս ուղղությամբ ևս դրական էր և նա հանձնարարեց համապատասխան մարմիններին անել հնարավոր ամեն ինչ՝ հօգուտ հողօգտագործողի։

Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացան գյուղատնտեսության նախարարության՝ հողօգտագործողներին ցուցաբերվող օժանդակություններին, լսեցին շրջվարչակազմի  և համայնքների ղեկավարների տեղեկությունները  կատարված աշխատանքների, առկա խնդիրների, Ասկերանի շրջանի և  համայնքների   սոցիալ-տնտեսական զարգացման ու հեռանկարային ծրագրերի մասին։

Հանդիպումն անցավ անկեղծ, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter