ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ |
26.08.2016 14:50 |
Մրցույթին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի, ԱսկերանիÂ քաղաքային, Իվանյանի, Խնապատի, Աստղաշենի, Նախիջևանիկի, Այգեստանի, Խրամորթի գյուղական համայնքների թիմերը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուզաննա Մկրտչյանը. -Երիտասարդության միջազգային տոն օրը մեծ նշանակություն և կարևորություն ունի բոլորիս համար, քանզի միշտ էլ երիտասարդությունը եղել և մնում է մեր հասարակության շարժիչ ուժը: Այսօր մենք ուրախ և հպարտ ենք, որ մեր շրջապատում ունենք այսպիսի զարգացած, կրթված և հայրենասեր երիտասարդներ: Նրանք են մեր ազգային անվտանգության երաշխավորները: Այս ապրիլյան պատերազմում նրանք բազում հերոսական սխրանքներ կատարեցին և ապացուցեցին, որ ամուր են կանգնած այս հողի վրա` պաշտպանելով իրենց օջախները, մայրերին ու հարազատներին: Մեր երիտասարդները քաջաբար ցույց տվեցին, որ իրենք են այս հողի ու երկրի տերը: Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ երիտասարդությանը, մաղթում անկոտրում կամք, միշտ առաջ գնալու վճռականություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Խաղավար Նինել Գաբրիելյանը նույնպես շնորհավորեց երիտասարդությանը և նշեց, որ նմանատիպ մրցույթների նպատակը երիտասարդների մտավոր կարողությունների զարգացումը և ինտելեկտուալ մակարդակի բարձրացումն է, նրանց հանգստի և ազատ ժամանցի նպատակային ու արդյունավետ կազմակերպման ընթացքում երիտասարդների համախմբումն ու նոր կապերի ստեղծումը: Մրցույթն անցավ երեք փուլով, ամեն մի փուլին առաջադրվեց 10 հարց, որոնքÂ հետաքրքիր և տրամաբանական հարցեր էին: Խաղն անցավ անկաշկանդ և ակտիվ մթնոլորտում: Զգացվում էր, որ թիմերից յուրաքանչյուրը պայքարի մեջ մտնելով` ամեն կերպ ջանում էր հաղթել ու բարձր պահել հարազատ համայնքի անունը: Ամեն մի փոլից հետոÂ հանձնախումբը հաշվում էր թիմերի ձեռք բերված միավորները: Վերջնական արդյունքներով մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ասկերանի քաղաքային, Աստղաշենի և Իվանյանի համայնքների թիմերը: Հաղթող թիմերն Ասկերանի շրջվարչակազմի կողմից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ: Նշենք, որ ինտելեկտուալ խաղն ուղղորդվում էր Ասկերանի §Բերդ¦ համույթի հիանալի կատարումներով, ինչն ավելի էր ոգևորում և ուրախ տրամադրություն հաղորդում երիտասարդությանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |