ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ
06.09.2016 15:13

   ԼՂՀ անկախության 25-ամյակին նիրված բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին Ասկերանի շրջանում: Այդ միջոցառումներից անմասն չմնաց նաև Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը: Աշխատողների ուժերով գրադարանում ձևավորվեց ազգային ազատագրական պայքարի իրադարձություններին նվիրված անկյուն:

Այստեղ տեղ էին գտել Ղարաբաղյան Շարժման պատմությունն արտացոլող լուսանկարներ, հին պլակատներ, թերթեր և գրականություն, որտեղ ներառված են փաստեր Շարժման մասին: Այցելուների ուշադրությանն էր ներկայացված նաև 1988-1990 թթ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ ընդգրկող տեսահոլովակներ:

Առանձնակի ուշադրություն էր գրավում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաներին նվիրված հուշապաստառը:

Անկյունը, որը ձևավորված էր մի առանձին պատասխանատվությամբ, հուզմունք էր առաջացնում յուրաքանչյուր այցելուի մոտ: Ամենքս գիտակցում էինք, որ անջնջելի է արցախցու պատմությունն ու ճակատագիրը: Իսկ որքա~ն խորն է ցավն ու կարոտը… Յուրաքանչյուրը գլուխ է խոնարհվում անկյան առաջ և մեկ րոպե լռությամբ հարգում զոհվածների հիշատակը:

Գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանի խոսքով` ոչ ոք անտարբեր չի անցնում անկյան կողքով, առանձնապես հետքարքրված է երիտասարդ սերունդը:

<<Ձևավորված անկյունն ասես մի յուրահատուկ հայրենասիրական դաս լինի մատաղ և երիտասարդ սերունդների համար, որից նրանք կարող են ճիշտ դասեր քաղել ու գնահատել մեր անցյալը>>,-հավելեց Ն.կարապետյանը:

Ինչ խոսք, մենք ինքներս պետք է անենք հնարավոր այն ամենը, որպեսզի ոչ ոքի հիշողությունից չջնջվի Ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարի իրական պատկերը, և այն թանկ գինը, որ վճարեցինք մեր երկրի անկախության  ու ազատության համար: Մենք պարտավոր ենք դա անել…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter